Երևան
12 °C
«EU-Asia» BFC հոլդինգը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ կառավարության որոշ մարմիններ արհեստական խոչընդոտներ են ստեղծում «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում իրականացվող աուդիտին։ Նամակում ասված է․
«Մեծարգո պարոն վարչապետ,
Ինչպես տեղյակ եք, «EU-Asia» BFC Հոլդինգն իրականացնում է աուդիտ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում: Չնայած Հոլդինգի ակտիվ աշխատանքներին եւ այս գործի նկատմամբ Ձեր ունեցած հատուկ դրական վերաբերմունքին, Ձեր իսկ կառավարության որոշ մարմիններ արհեստական խոչընդոտներ են ստեղծում հանրապետության համար կենսական կարեւորություն ունեցող այս ծրագրի իրականացման հարցում: Նախկին կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ, որպես թիրախ ընտրել էր Հոլդինգը, որի դեմ սակայն նրանց գործառույթներն անարդյունք ավարտվեցին: Այսօր թիրախը դարձել է «EU-Asia» BFC Հոլդինգի եւ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը: Իսկ Հոլդինգի եւ նրա նախագահի ծրագրերի դեմ հանդես եկող մարմինը, որքան էլ արտառոց լինի, ՀՀ ԱԳ նախարարությունն է՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի ղեկավարությամբ, իսկ կատարողներն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը եւ Չեխիայում ու Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն են:
Դեղին ԶԼՄ-ներում հայտնվել են նյութեր, որտեղ, այսպես կոչված, դեսպանը բանսարկություններ է տարածում, եւ իր լոբբիստական գործերով հայտնի ԵՀՄՖ-ի եւ նրա նախագահի ու Հայաստանում արտակարգ լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնող Հոլդինգի դեմ: Ս.թ. հուլիսի 2-ին ԱԳ նախարարությունը կազմակերպում է ճեպազրույց, որի ընթացքում մամուլի խոսնակը ներկայացնում է նույն բանսարկությունները: Զավեշտալին այն է, որ որպես նյութ ԱԳ նախարարության կողմից օգտագործվում է 2004թ. ազերիների ֆինանսավորմամբ՝ սլովակյան մասնավոր հեռուստակայաններից մեկի պատրաստած բանսարկությունը, որը հեռարձակվել է 2004թ. հոկտեմբերի 14-ին: Այդ թվականը նշանավոր էր ԵՀՄՖ նախագահ դոկտոր Գրիգորյանի համար. նա կարողացել էր կազմակերպել Սլովակիայի ՊՆ-ից հսկայական քանակությամբ՝ Հայաստանի համար հույժ կարեւոր ռազմատեխնիկայի փոխադրում ՊՆ (2004թ. օգոստոսից 2005թ. հունիս): Այնուհետեւ, դոկտոր Գրիգորյանը կարողացել էր Սլովակիայի Ազգային խորհրդում կազմակերպել Հայոց ցեղասպանության ընդունման բանաձեւի քննարկումը (30.11.2004թ.) եւ հաստատումը (բանաձեւն ընդունվեց առանց դեմ ձայների): Ազերիների կողմից ֆինանսավորված կոմպրոմատն իր մեջ գոնե մեկ կետ չի պարունակում, որ համապատասխանի իրականությանը: Դա զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ ՀՀ ԱԳ նախարարությունն այն օգտագործում է այսօր՝ գումարելով կեղծիքին եւս մի շարք կեղծիքներ. 2004 թվականի փոխարեն տարեթիվը ներկայացվել է որպես 2014 թիվ, որն ահավոր կեղծիք է, եւ նյութում ստերի ծավալը բազմապատկվել է:
Վերջին նյութը, որը ԱԳ նախարարությունը ներկայացրել է դեղին մամուլին ամբողջովին ուղղված է Նաիրիտի վերաթողարկման եւ ՀՀ կառավարության, ասել է թե անձամբ Ձեր դեմ, պարոն վարչապետ. մեզ հայտնի են Ձեր եւ Ձեր թիմի վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներն՝ ուղղված Նաիրիտի վերաբացմանը:
Նշենք, որ ազերիների կողմից ստեղծված կոմպրոմատը մեկ ամիս առաջ ԱԳ նախարարությունը տարածել է նաեւ դոկտոր Գրիգորյանի դեմ Սլովակիայում՝ հասցեագրելով այն կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, Ազգային խորհրդի անդամներին, ընդ որում, ներկայացնելով այն որպես 2014 թվականի նյութ: Արդյունքում, որոշ ֆինանսական ինստիտուտներ մորատորիում խնդրեցին Հոլդինգից՝ Հայաստան ներդրումները ֆինանսավորելու հարցում:
Պարոն վարչապետ, ս.թ. հուլիսի 13-ին analitik.am կայքը, հղում անելով «Ժամանակ» թերթին, գրեց.
«Ինչպես հայտնի է, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը տարիներ շարունակ զբաղված է եղել Հայաստանում ապօրինի հարստացած պաշտոնյաների՝ Չեխիայում եւ Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ։ Նա, լինելով դեսպան, ըստ էության, աշխատել է որպես բրոքեր եւ զբաղվել է նախկին պաշտոնյաների՝ Երվանդ Զախարյանի, Հովիկ Աբրահամյանի, ԱԻՆ վաղամեռիկ նախարար Արմեն Երիցյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր դոլարները Չեխիա տեղափոխելով եւ անշարժ գույք ու այլ ունեցվածք գնելով։ Շատ շուտով նա պաշտոնանկ է արվելու, եւ ԱԱԾ-ն սիրով սպասում է վերջինիս պարզաբանումներին, թե նախկին պաշտոնյաներից ով որքան գումար է արտերկիր տեղափոխել եւ իր միջոցով ինչ գույք ձեռք բերել»։
Ընդ որում, հոդվածը ներկայացված էր ԱԱԾ պետ պարոն Վանեցյանի անունից եւ նրա լուսանկարով: Մինչեւ այսօր մենք չենք տեսել այդ հայտարարության արդյունքը, որի համար դիմում ենք Ձեզ՝ պարզելու, թե ինչպես ԱԱԾ-ի հայտարարությունը կարող է մնալ անհետեւանք:
Պարոն վարչապետ, Ձեզ հայտնում ենք, որ Հոլդինգը ոչ միայն Նաիրիտի եւ քիմիական արտադրությունների վերականգնման իր ծրագիրն է պատրաստ ավարտին հասցնել, այլեւ ինչպես Ձեզ հայտնել ենք մեր նախորդ նամակներում, մենք կատարում ենք լուրջ աշխատանքներ նաեւ ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացնելու գործում, ինչպես նաեւ թվային տեխնոլոգիաների, պոչամբարների վնասազերծման եւ օգտագործման ու էներգետիկայի ոլորտներում:
Հուսով ենք, որ մեր փորձը լուրջ օրինակ կծառայի նաեւ ԵՀՄՖ անդամ բոլոր երկրների գործարարների, եւ ընդանրապես արտերկրի հայության այն հսկայաթիվ անհատների ու կազմակերպությունների համար, որոնք դիմել են ԵՀՄՖ-ին՝ համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու խնդրանքով:
Հարգանքով՝
«EU-Asia» BFC Հոլդինգի նախագահություն»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT