Մեր ավետյաց երկիրն իրականություն դարձնելու երազանքը մոտ է. վարչապետը՝ սփյուռքահայերին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ծաղկաձորում ընթանում է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողությունը, որին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը սփյուռքահայ 400 երիտասարդներին դիմեց ողջույնի խոսքով:

Ելույթից առաջ Նիկոլ Փաշինյանը հարցրեց բոլորի որպիսությունը, նշեց, որ ինքը հրաշալի է իրեն զգում՝ տեսնելով այդքան փայլուն աչքեր:

«Երբ երգի մեջ նշվեց «Երազի իմ երկիր հայրենի» տողը, դա ընդամենը տող չէ: Սա երազանքի երկիր է, ես ուզում եմ, որ դուք այստեղից տանեք ձեր, ձեր միջավայրի, ձեր ծնողների ու հարազատների Հայաստան վերադառնալու սերմը, գիտակցությունը, սերը, քաղաքացիությունը, որովհետեւ ես համարում եմ, որ այստեղ բոլորը ՀՀ քաղաքացիներ են, հպա՛րտ քաղաքացիներ: Մեր ավետյաց երկիրը իրականություն դարձնելու երազանքը արդեն մոտ իրականություն է:

Եթե ոչ ձեր ծնողները, ապա դուք, եթե ոչ դուք, ապա ձեր երեխաները պետք է վերադառնան հայրենիք, որովհետեւ, ինչպես սփյուռքի նախարարն ասաց՝ սա սիրելու երկիր է: Ես ուզում եմ ավելացնել՝ սա ապրելու երկիր է:

Այսօր իրար սիրելով, իրար աչքերի մեջ նայելով՝ մենք ավելի ենք հզորանում, ուրեմն կեցցե՛նք մենք, դու՛ք, ձե՛ր երեխաները, կեցցե՛նք բոլորս, հպարտ, հաղթանակած հայ ժողովուրդը»,-ասաց վարչապետը:

Ելույթից հետո նա պատասխանեց սփյուռքահայ մի քանի երիտասարդների հուզող հարցերին:

Մոսկվայից ժամանած 14-ամյա Դավիթը վարչապետից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարող է դառնալ նրա նման՝ հավելելով, որ վարչապետին շատ է սիրում: Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հորդորեց ոչ թե նմանվել իրեն կամ որեւէ այլ մեկին, այլ հավատալ սեփական ուժերին, լինել ինքնատիպ ու զբաղվել այն գործով, որն ավելի հոգեհարազատ է, չկրկնվել երբեք:

Սիրիայից ժամանած աղջիկներից մեկը հարցեց Նիկոլ Փաշինյանի հիասթափությունների ու վախերի մասին, շեշտելով՝ թե չի՞ վախենում արդյոք հիասթափեցնել իրեն հավատացողներին: Վարչապետը հիշեց իր գրած հոդվածներից մեկը, որն իր վախերի մասին էր ու որի վերջում նշվում է՝ «Չվախենաք, չեմ հիասթափեցնի»:

Մոսկվայից ժամանած աղջիկներից մեկը հետաքրքրվեց, թե աշխատանքի ի՞նչ հնարավորություններ կան սփյուռքահայերի համար: Վարչապետը նշեց, որ աշխատանքի խնդիրը Հայաստանում առկա է, բայց լավ մասնագետը միշտ պահանջարկ է ունենում, Հայաստանում մինչ հիմա գործել է գործի տեղավորելու հնարավորությունը, սակայն հիմա պետք է ընդամենը դառնալ որակյալ մասնագետ ու գտնել համապատասխան աշխատանք: 

Սիրիայից ժամանած երիտասարդներից մեկն էլ հարց ուղղելիս նշեց, որ հարցի փոխարեն նախընտրում է ասել, թե ինչքան է սիրում վարչապետին ու որքան հպարտ է նրանով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3292 դիտում

Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը