Երևան
12 °C
2018 թվականի մարտ ամսից մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը վերաճեց ժողովրդական մեծ շարժման: Այս շարժման ընթացքում մի քանի կարգախոսներ ծնվեցին՝ «դուխով», «քայլ արա» եւ այլն:
«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած շարժման հետ կապվող «դուխովը» շուտով դարձավ նոր Հայաստանի, նոր սերնդի ու հաղթանակի սիմվոլը:
Թավշյա հեղափոխության օրերին դիզայներ Արա Ասլանյանը ստեղծեց «դուխով» լոգոյով գլխարկները: Լրագրողների հետ զրույցում Ասլանյանն ասել էր, որ «դուխով»-ը ոչ թե իր հեղինակային բառն է, այլ պարզապես ինքը լոգոյի դիզայնն է արել:
«Դուխով» տարբերանշանով այսօր Հայաստանում վաճառվում են բազմաթիվ իրեր՝ հագուստի տեսակներ, գլխարկներ, պայուսակներ, զարդեր, բլոկնոտներ, բաժակներ եւ տարատեսակ հուշանվերներ: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալությունը միայն ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներին ստացել է թավշյա հեղափոխության խորհրդանիշերը հիշեցնող բառերով եւ բառակապակցություններով ապրանքային նշաններ գրանցելու 25 հայտ:
«Դուխով» բառը պատկերող տարբերանշանը հայտատուները ցանկացել են օգտագործել սննդամթերքի վրա, այդ անվանումով ալկոհոլային խմիչքներ թողարկելու, ձայնագրման սկավառակների, խոսափողների, կրակմարիչների, կինոնկարահանման խցիկների, հաշվիչների, ակնոցների եւ այլ ապրանքների համար:
«Հայկական ժամանակ»-ը «դուխով» լոգոյով ապրանքների գների եւ պահանջարկի վերաբերյալ հարցում է իրականացրել Երեւան քաղաքի մի քանի խանութներում՝ մասնավորապես՝ հուշանվերների ու հագուստի, այդ թվում նաեւ Վերնիսաժում:
Կասկադի մոտակայքում գտնվող «Solar Bus» (արեւային ավտոբուս) խանութում, որտեղ բացառապես հայկական արտադրության ապրանքատեսակներ են վաճառվում (հագուստ, զարդեր, պայուսակներ, գլխարկներ, հուշանվերներ եւ այլն) տեղ են գտել նաեւ «դուխով» լոգոյով բաժակներ, գլխարկներ ու շապիկներ:
«Solar Bus»-ում աշխատող Սանդրոն ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մեկ տարի առաջ է խանութը բացվել, իսկ «դուխով» ապրանքները խանութում տեղ են գտել որպես ապրանքատեսակ հայտնվելուց անմիջապես հետո:
«Խանութում դիզայնը եւ ամեն ինչը կապված է ՀՀ-ում գտնվող այն գործերի հետ, որոնք ամբողջ աշխարհում մեր մշակութային արժեքն են ներկայացնում, օրինակ՝ հին հայկական ժայռապատկերները: Իսկ ինչ վերաբերում է «դուխով» ապրանքատեսակներին, այն մեր խանութում իր ուրույն տեղն է գտել արդեն մի քանի ամիս առաջ»,- ասաց Սանդրոն:
«Solar Bus»-ում «դուխով» բաժակի արժեքը 4 հազար դրամ է, գլխարկներինը եւ շապիկինը՝ եւս 4 հազար:
Արմսթայլ խանութում «Դուխով» տարբերանշանով մանկական վերնաշապիկի արժեքը 2 հազար 500 դրամ է, իսկ մեծահասակի համար նախատեսվածները՝ 3 հազար դրամ:
Վերնիսաժում մեզ ասացին, որ երբ «դուխով» լոգոյով ապրանքատեսակները նոր էին շրջանառվում՝ գնորդների թիվը շատ-շատ էր, կատարյալ բում էր: Այստեղ էլ կարելի է գտնել շապիկներ՝ 3-ից 4 հազար դրամ արժողությամբ, թեւնոցներ՝ 1000 դրամ, բլոկնոտներ՝ 3 հազար դրամ եւ այլ հուշանվերներ:

Վերնիսաժում վաճառվող «դուխով» ապրանքները
«Այս տարի ընդհանուր առեւտուրն այնքան էլ լավ չէր, չնայած որ զբոսաշրջիկների եւ այցելուների թիվը կտրուկ շատ էր մեզ մոտ»,- մեզ հետ զրույցում ասացին առեւտրականները:
Վերջիններս գրեթե բոլորը վստահություն հայտնեցին, որ եթե համեմատեն հայկական այլ տարբերանշանով ապրանքների հետ, ապա միանշանակ «դուխով»-ն առաջատար դիրքում է: «Դրսի հայերը «դուխով»-ը տեսնելիս այլ բան չեն նկատում այս տարի, գնում են ամեն ինչ՝ մեքենայի կպչուն նակլեյկաներից միանգամից տասնյակներով են վերցնում»,- ասացին նրանք:

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT