Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության, սահմանադրական կարգի հետ, որը ճիշտ չէ: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիմնական փաստարկն այն է, որ իրեն մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, սակայն նա ինչպես կարող էր ինքն իր կարգը տապալել: Այս մասին այսօր, կառավարության նիստից հետո, լրագրողների հարցին ի պատասխան ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է, նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Դիտարկմանը, որ ըստ երկրորդ նախագահի՝ հանրությանը ներկայացվում է 0038 հրամանի միայն այն հատվածը, որը ձեռնտու է վարույթն իրականացնող մարմնին, Խաչատրյանն արձագանքեց.
«0038 հրամանը հրապարակային ենք դարձրել այն չափով, որ չափով այդ հրամանը տրամադրող սուբյեկտը՝ ՊՆ-ն, հարմար է գտել գաղտնազերծել: Բոլոր հատվածները, որոնք որոշակի էական նշանակություն ունեն, հանրությանը հայտնի են դարձել»:
Հիշեցմանը, որ նախկինում ասում էր, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ գտնվելով՝ կարող է ապօրինի ազդեցություն գործել վարույթն իրականացնող մարմնի վրա, արդյո՞ք նման օպերատիվ տեղեկություններ կան, Սասուն Խաչատրյանը չցանկացավ պատասխանել:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի այն փաստարկին, որ ՀՔԾ-ի գործողությունները կապ չունեն 10 զոհի սպանությունների բացահայտումների հետ, ՀՔԾ պետն ասաց.
«Դա թողնում եմ ձեր գնահատմանը՝ մեր գործը 10 զոհի հետ կապ ունի, թե՝ չէ: Սահմանադրական կարգի տապալման և սպանությունների վարույթները միացվել են, չգիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանին որտեղից տեղեկություն, որ քննություն չենք անում կամ մեր արած քննությունը այն աստիճան ինտենսիվ չէ, որ չենք բացահայտի: Ես ասում եմ, որ ամեն ինչ արվում ու արվելու է, և ես լիահույս եմ, որ այս գործը, այդ թվում՝ սպանություններ կատարած անձանց մասով կբացահայտվի»:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի այն հայտարարությունը, որ «Մարտի 1-ի» գործը բացահայտված է, Սասուն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել: «Ես այն պաշտոնատար անձը չեմ, որ պետք է մեկնաբանի վարչապետին»:
Ինչ վերաբերում է նրան, որ բազմաթիվ քաղաքացիներ դիմում են վարույթն իրականացնող մարմնին որպես այդ գործով տուժածներ, ՀՔԾ պետն ասաց.
«Ֆորմալ առումով յուրաքանչյուր ոք, ում հանցագործությամբ պատճառվել է նյութական, բարոյական կամ այլ վնաս, կարող է դիմել և ստանալ տուժողի կարգավիճակ, սակայն գոյություն ունեն ողջամտության սահմաններ, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին, ում ազատ տեղաշարժի իրավունքը խախտվել է, և բոլորը դիմեն ստանան տուժողի կարգավիճակ, դա շատ մեծ բարդություն կառաջացնի վարույթն իրականացնող մարմնի համար: Ամեն ինչը պետք է արվի ողջամտության սահմաններում»:
Սասուն Խաչատրյանը չցանկացավ պատասխանել նաև այն հարցին, թե արդյո՞ք նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանն ու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվելու են հարցաքննության, թե՝ ոչ:
«Նախաքննության գաղտնիք է՝ ում, երբ, ինչ հարցերի շուրջ ենք հարցաքննելու, թե՝ չենք հարցաքննելու: Ես որպես սկզբունք, մի անգամ ասել եմ, որ կանչվելու են բոլոր այն անձինք, ովքեր կարող են այս գործում էական նշանակություն ունեցող հանգամանքներ հայտնել, իսկ թե երբ կկանչվեն, ովքեր կկանչվեն և ինչ արդյունքներ կգրանցվեն, մենք կտանք այն չափով ինֆորմացիա, որը չի վնասի գործին»,- մանրամասնեց Խաչատրյանը:
ՀՔԾ պետը նաեւ սենսացիոն հայտարարություն արեց: Նա տեղեկացրեց, որ 0038 գաղտնի հրամանի փաստաթղթերից զատ, կան նաեւ այլ կարեւոր փաստաթղթեր, որոնք կարեւոր դերակատարություն կունենան այս գործում: Սակայն Խաչատրյանը հրաժարվեց դրանց մասին խոսել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT