Հայաստանի քաղաքական օրակարգում Սահմանադրական փոփոխությունների հարցն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության 100 օրվա հանրահավաքի ժամանակ՝ օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում հայտարարեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին: Նա կարծիք էր հայտնել, որ իր հրաժարականից հետո Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող Հանրապետականը կարող է վարչապետի այլ թեկնածու առաջադրել՝ տապալելով խորհրդարանի լուծարումն ու արտահերթ ընտրությունների անցկացումը: Սահմանադրական փոփոխություններով խորհրդարանը ցրելու այլ հնարավորություն էլ կստեղծվի:

«Դուք գիտեք, որ մեկ տարվա ընթացքում, այսինքն մինչեւ հաջորդ մայիս, պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Տեսեք ինչ է կատարվում. ըստ էության, սահմանադրական հնարավորությունը հետեւյալն է այս պահին, որ ես, որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ, եւ խորհրդարանը պետք է 2 անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց հիմա նրանք սկսել են մտածել հետեւյալը. ասում են՝ դե թողնենք հրաժարական տա, հետո արագ, թաքուն ուրիշ վարչապետ կընտրենք, ասենք, օրինակ՝ չասեմ ում»,- հանրահավաքում հայտարարել էր Փաշինյանը:

Վարչապետն իր խոսում նաեւ ընդգծել էր, որ շատերը չեն հասկանում, թե ինչ է կատարվում երկրում: Մանրամասնելով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ նա ասել էր. «Քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, մենք կանենք հետեւյալը. մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետեւյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»:

Սերժ Սարգսյանի օրոք՝ 2015-ին ընդունված Սահմանադրությամբ՝ սահմանադրական փոփոխությունները, բացառությամբ մայր օրենքի առանցքային մի շարք հոդվածների, կարող են ընդունվել առանց հանրաքվեի, Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Գործող խորհրդարանի դեպքում դա մոտ 70 պատգամավոր է, այսինքն՝ առանց Հանրապետականների «կողմ» քվեարկության նախագիծը չի ընդունվի: Մայր օրենքում փոփոխություններ նախաձեռնելու իրավունք ունի նաեւ կառավարությունը: Եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:

Հայաստանյան քաղաքական ուժերը տարբեր կերպ ընկալեցին ու մեկնաբանեցին վարչապետի այս հայտարարությունը: Անգամ ԱԺ նախագահն այն որակեց ճնշում օրենսդիր մարմնի վրա: ՀՀԿ-ից ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում:

«Մեկ տարվա մեջ ուզում եք Սահմանադրություն փոխել, ու նպատակն այն է, որ պարոն Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ վարչապետի պաշտոնից՝ մտահոգվելով, որ երբ հրաժարական տա, կարող է ԱԺ-ում դավադրություն լինել, ինչպես իրենք են ասում, եւ ընտրվել նոր վարչապետ»,- ասաց նա եւ ընդգծեց, որ նախորդ փոփոխությունների դեպքում 10 տարվա ժամկետ է եղել:

ԵԼՔ-ի պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հայտարարում է, որ խորհրդարանը լուծարելու ցանկացած մոդելի, որը սահմանադրական է, իրենք կողմնակից են:

«Մի տարբերակն այն է, որ վարչապետը հրաժարական տա եւ 2 անգամ չընտրվելուց հետո խորհրդարանն ինքնալուծարվի, իսկ մյուս տարբերակը սահմանադրական փոփոխություններն են: Երկու մոդելին էլ մենք համաձայն ենք, քանի որ օր առաջ պետք է խորհրդարանը լուծարել ու կազմակերպել խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում հեղափոխության արդյունքները վերջնականապես կկապիտալիզացվեն»,- ասաց նա:

ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մեկ ճանապարհ կա` դա երկու անգամ ԱԺ-ում վարչապետի ընտրության ձախողումն է: Արմեն Ռուստամյանն այնքան էլ հավանական չի համարում այն տարբերակը, որ ՀՀԿ-ն Փաշինյանի հրաժարականի դեպքում նոր թեկնածու կառաջադրի:

«Եթե նա ինչ-որ դավադրություններ է տեսնում, վարչապետի խոսքից դա կարելի էր նկատել, ես, ճիշտն ասած, դրա հիմքերը չեմ տեսնում: Առայժմ չի եղել նման դեպք, որ մի բան պայմանավորվենք ու չարվի: ԱԺ-ն իր այսօրվա կարգավիճակով որեւէ կերպ չի խոչընդոտում գործադիրի աշխատանքներին, այն օրենքները, որ պետք են, ընդունում է, անգամ անձեռնմխելիությունից զրկեց իր գործընկերոջը: Չեմ պատկերացնում, թե այդ կասկածանքն ինչից է առաջացել, եթե կա այդպիսի կասկածանք, ճիշտ կլինի դրա մասին խոսենք, հասկանանք՝ դա իրակա՞ն է, թե՞ ոչ»,- ասաց նա:

Այնուհետ Ռուստամյանը նշում է, որ եթե վարչապետը մտավախություն ունի, որ ՀՀԿ-ն նոր թեկնածու կառաջադրի, արդյո՞ք մտավախություն չունի, որ նույն ԱԺ-ն կողմ չի լինի փոփոխությունների նախագծին:

«Դրա համար 70 ձայն է պետք, էլի նույն ԱԺ-ն պետք է անի, չէ՞: Եթե նախապես կա այն տպավորությունը, որ այստեղ ինչ-որ դավադրություններ կան, 70 ձայնի դեպքում չի աշխատո՞ւմ այդ դավադրությունը»,- նշեց նա:

Ռուստամյանի խոսքով՝ ամբողջ աշխարհը ժողովրդի իշխանությունը հասկանում է մեկ ձեւով՝ հանրաքվե, ոչ թե հրապարակ: Նրա խոսքով՝ չի կարող հրապարակի որոշումը համարվել ամբողջ ժողովրդի որոշում: Ռուստամյանը նշեց, որ իրենք դեմ չեն հանրաքվեին:

ԲՀԿ-ից պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ այն դեպքում է պարտադիր համարում Սահմանադրական փոփոխությունները, եթե քաղաքական կոնսենսուս չլինի, որ վարչապետի հրաժարականին հաջորդելու են ԱԺ արտահերթ ընտրությունները:

«Բանակցությունների արդյունքում կարող ենք ստանալ քաղաքական համաձայնություն, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն: Այսինքն՝ բոլոր կողմերը պետք է հավաստեն, որ թեկնածու չեն առաջադրելու»,- ասաց նա:

Հարցին՝ քաղաքական դաշտ են մտնում նոր դեմքեր, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը, արդյո՞ք սա կարող է լինել պատճառ, որ խորհրդարանական որոշ ուժեր ցանկանան նրան սատարել, որպես վարչապետի թեկնածու, Բագրատյանը պատասխանեց.

«Անկախ նրանից, թե ովքեր քաղաքականություն կմտնեն, ԱԺ-ի խմբակցություններն են որոշելու հետագա ընթացքը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6836 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ