ՀՀ ձյուդոյի հավաքականում ուզում են գնալ Բաքու. պատրաստ են ուղարկել Եվրոպայի չեմպիոնին

Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականում Բաքվում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնությանը մասնակցելու մեծ ցանկություն ունեն: Մրցաշարը կայանալու է սեպտեմբերի 20-27-ը: Սեպտեմբերի 5-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացրեց, որ հայկական պատվիրակությունը չի մեկնելու, քանի որ հարեւան երկիրը հրաժարվել է ապահովել անվտանգությունը: Այդ լուրից կարճ ժամանակ անց, Ադրբեջանի սպորտի նախարարությունը հայտարարեց, որ իրենք պատրաստ են ապահովել հայերի անվտանգությունը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը նշեց, որ փաստաթղթային առումով դեռ անելիքներ կան, ու եթե հարցը լուծվի, ՀՀ-ն անպայման ներկայացված կլինի ստուգատեսում:  

«Մինչեւ սեպտեմբերի 5-ը Բաքուն մեզ չէր տրամադրում անվտանգության երաշխիքներ: Տրամադրում էր ընդհանուր անվտանգություն, բայց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ու արտաքին գործերի նախարարությունը ցանկանում էին, որ անհատական անվտանգություն ապահովեն: Նրանք դա չէին անում: Իմ տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին միջազգային եւ Եվրոպայի ֆեդերացիաների նախագահների ու նրանց սպորտի նախարարի միջեւ բանակցություն է եղել, ու սեպտեմբերի 6-ի առավոտյան Ադրբեջանի սպորտի նախարարը հայտարարություն արեց, որ անհատական անվտանգությունը կապահովեն, ու կարող ենք մեկնել Բաքու՝ աշխարհի առաջնության: Եթե նրանք անվտանգության առումով ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեին ու նախարարությանը երաշխիքներ տան, մենք որոշված է՝ մեկնում ենք»,- ասաց Նազարյանը:

Եթե հայկական կողմի հետ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք չբերվեն ու երկիրը բաց թողնի առաջնությունը, միջազգային ֆեդերացիայի հետ խնդիրներ չի ունենա: Նազարյանն ընդգծում է, որ այնտեղ 2 երկրների միջեւ եղած հարաբերություններից տեղյակ են ու պատժամիջոցներ չեն կիրառի: Ամեն դեպքում դա ընտրանու համար անհետեւանք չի մնա: Աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի համար, եւ այդ միավորների համար պայքարելու հնարավորությունից հայերը կզրկվեն:

«Վարկանիշային միավորներ, այո՛, կկորցնենք: Ամենաբարձր վարկանիշային միավորները աշխարհի առաջնությունն է տալիս, բայց մյուս տարի էլ բավականին մրցաշարեր կան»,- ասաց Նազարյանը:

Աշխարհի 2018 թ. առաջնությունում Հայաստանի մասնակցությունը հաստատվելու դեպքում Նազարյանը մրցավայր կտանի միայն 1 մարզիկի՝ Երոպայի 2018 թ. չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանին (73 կգ քաշային կարգ): Ավելի վաղ ցանկացել է տանել նաեւ նույն քաշային կարգում հանդես եկող Արսեն Ղազարյանին, սակայն նա առողջական խնդիրների պատճառով չի հասցրել լավ մարզավիճակ հավաքել: Հավաքականի մյուս անդամները, ըստ Նազարյանի, նույնպես անհրաժեշտ մարզավիճակում չեն:

Կարապետյանը այս տարի Իսրայելում կայացած Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալը նվաճել էր՝ եզրափակչում հաղթելով ադրբեջանցու՝ Հիդայաթ Հեյդարովին: Հաջողությունից հետո ՀԺ-ի հետ զրույցում նա Բաքվի մրցաշարին մեկնելու պատրաստակամություն էր հայտնել: Նշել էր, որ ցանկանում է այնտեղ հնչեցնել Հայաստանի հիմնը ու բարձրացնել դրոշը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3080 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս