Երևան
12 °C
Մենք կանգնած էինք ցեղասպանության՝ արդեն կարմիր ցեղասպանության ենթարկվելու առաջ, որովհետեւ մինչ այդ Հայաստանում սպիտակ ցեղասպանություն էր տեղի ունենում, որովհետեւ մինչ այս մեր երկրի բնակչության ուղիղ կեսը, եթե ոչ ավելին, արտագաղթել է, կամ ավել ճիշտ՝ բռնագաղթի է ենթարկվել: Եւ երկիրն ու ժողովրդին կեղեքած այդ հանցավոր համագործակցությունը, որ տարիներ շարունակ կառավարել է մեր երկիրը, այսօր ազատորեն շրջում է հողի վրա, պլաններ է մշակում վերադառնալու, փորձում է մեր ժողովրդի հաղթանակը հետ շրջել: Այս մասին այսօր հայտարարեց «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ նախորդ ռեժիմի հանցավոր գործունեության եւ արդարադատության հանրային պահանջի թեմայով ասուլիսի ժամանակ:
Վարուժան Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ նախկին իշխանությունը լայնամասշտաբ քարոզչություն է սկսել ժողովրդի վստահությունը վայելող կառավարության եւ հեղափոխական ուժերի դեմ.
«Այս ամենին պետք է մեր ժողովուրդը իր համապատասխան ռեակցիան տա: Մենք համոզված ենք, որ դա տեղի է ունենալու: Համոզված ենք նաեւ, որ ձեռնարկվող միջոցները, ռեւանշը կանխելու, հետընթացը թույլ չտալու եւ մեր ընթացքը ապահով դարձնելու ուղղությամբ բավարար չեն: Մենք էլի ենք խոսելու այս մասին, այսօրվա ասուլիսով չենք բավարարվելու»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ իրենք անհրաժեշտ ենք համարում, որ հեղափոխական կառավարությունը մյուս հեղափոխական ուժերի աջակցությամբ ու ժողովրդի բացարձակ մեծամասնության անվերապահ վստահության հիման վրա կտրուկ ու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի:
«Այդ միջոցները բնորոշ են բոլոր անցումային շրջաններին: Դա անցումային ժողովրդավարություն է, որի ամենակարեւոր բաղադրիչներից մեկը անցումային արդարադատությունն է: Սա ենթադրում է ԱԺ-ի՝ որեւէ տարբերակով լուծարում: Պետք է կառչած չմնալ ժողովրդին պարտադրած Սահմանադրությանը, պետք է հիշել, որ մենք ընդհանրապես չունենք Սահմանադրություն, եթե խոսում ենք դրա օրենքի տառից: Որովհետեւ տարիներ շարունակ բոլոր ընտրությունները կեղծվել են, այդքան ժամանակ իշխանությունը յուրացրած վիճակում ընդունված բոլոր իրավական ակտերը առնվազն պետք է քննության ենթարկվեն անվստահության կանխավարկածի տեսակետից»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:
Վերջինս իր խոսքում շեշտեց, որ իրենք ամենաթողության ու կամայականության կոչ չեն անում, այլ ընդհակառակը՝ խոսում են անցումային մեխանիզմներ կիրառելու մասին:
Ավետիսյանն ու իր թիմակիցները Անցումային արդարադատության մարմինը պատկերացնում են երդվյալ ատենակալների դատարանի տեսքով, որը պետք է գործի իրավունքի սկզբունքներով, եւ գործող օրենսդրությունը կկիրառի անհրաժեշտության դեպքում.
«Գործող օրենսդրությունը կարող է կիրառվել նաեւ պատիժների մասով: Մնացած դեպքերում, եթե օրենսդրությունը խանգարում է իրավունքի արարմանը, ապա Անցումային արդարադատության ատյանը պետք է շարժվի իրավունքի սկզբունքներով»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Ավետիսյանը, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամների քրեական գործերին, նշեց, որ եթե դատարանի տված լուծումը դրական չլինի, «պետք է հասկանանք, որ ոչ մի բան էլ չի փոխվել, պետք է հեղափոխություն կատարվի»:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ կուսակցությանը միանալուն, Ավետիսյանն ասաց, որ խմբի անդամներից շատերն արդեն իսկ միացել են կուսակցության ստեղծման աշխատանքներին, իսկ Պավլիկ Մանուկյանը կլինի նորաստեղծ կուսակցությունում, թե ոչ, Ավետիսյանն ասաց, որ դա Մանուկյանի որոշելիքն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT