Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, պատասխանում է դատավորի հարցերին (լուսանկար)

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը բերվել է դատարան: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Հայկ Սարգսյանի կալանքի գործով նախնական դատական նիստը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, երեկ քննում էր Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի կալանքի հարցը. դատարանը պետք է Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի:

Նշենք, որ նախկինում նան որոշում դատավորը կայացնում էր դատաքննություն նշանակելիս՝ միանձնյա. սակայն օրեր առաջ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց այս դրույթը: Այժմ այն քննվելու է դռնբաց՝ դատավարության մասնակիցների մասնակցությամբ:

11 տարի առաջ սպանության փորձի եւ ապօրինի զենք կրելու, պահելու մեղադրանքով կալանավորված Հայկ Սարգսյանը երեկ դատարան բերվեց ոստիկանների ուղեկցությամբ: Դատարանի դահլիճում էին նաեւ նրա մայրն ու կինը: Սարգսյանը չառարկեց նիստի տեսանկարահանման դեմ:

Երեկ մեկնարկած դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը մի քանի հարցեր ուղղեց ամբաստանյալին: Վերջինս ասաց, որ ծնվել է Արցախի Հանրապետությունում՝ Ստեփանակերտ քաղաքում, երկու անչափահաս երեխաներ ունի (5 եւ 3 տարեկան), աշխատել է Երեւանի քաղաքապետարանում որպես հասարակական կարգի պահպանության պետի տեղակալ, ունի բարձրագույն կրթություն, իրավաբանի եւ միջազգային հարաբերությունների որակավորում ունի։ Դատավորի հարցին՝ առողջական խնդիրներ ունե՞ք, Սարգսյանն ասաց, որ այդ մասին չի ուզում բարձրաձայնել:

Ամբաստանյալին ներկայացնելուց հետո նրա փաստաբան Երեմ Սարգսյանը տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ է այս գործն ընդունվել հենց Աննա Դանիբեկյանի վարույթ, ինչին դատավորը պատասխանեց, որ դա համակարգչային եղանակով բաշխման միջոցով է կատարվել։ Նիստն անցավ լարված մթնոլորտում մի շարք պատճառներով:

Նախ, Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանից 5 րոպե խնդրեց՝ գործի նյութերը աչքի անցկացնելու համար. 5 րոպե անց պաշտպանը հայտարարեց, որ քրեական գործի նյութերը, մասնավորապես, 2007-ին քրեական գործ հարուցելու ու այն կարճելու որոշումը, վկաների՝ այդ թվում արդեն մահացած վկայի ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, բոլորը պատճենների տեսքով են ներկայացված ու դրանց ճշգրտության ապացուցման խնդիր կա։ «Ես հիմա դժվարանում եմ հասկանալ, թե դատարանն ինչպե՞ս պետք է ոչ հավաստի պատճենների վրա խափանման միջոցի հարց քննարկի, դատաքննություն իրականացնի։ Գտնում եմ, որ այդ պահի դրությամբ պարտադիր պահանջ է, որպեսզի դատարանը պետք է վարույթն իրականացնող մարմնից պահանջի այդ պատճենների պատշաճ հավաստում, որից հետո կարող ենք այս դատաքննությունը շարունակել, հակառակ դեպքում որեւէ կերպ դատարանը չի կարող գնահատել գործում առկա հավաստի փաստաթղթերը»,- ասաց Սարգսյանը՝ միջնորդելով դատարանին վարույթն իրականացնող մարմնից պահանջել՝ հաստատել պատճենների ճշտությունը: Դատավորն իր հերթին արձագանքեց՝ ինչպե՞ս: Ի պատասխան պաշտպանն ասաց, որ մեթոդները ինքը չէ, որ պետք է ասի, բայց հուշեց մի եղանակի գոյության մասին՝ պետք է ներկայացնել քրեական գործի բնօրինակը: Իսկ բնօրինակը, ինչպես նաեւ գործի 75 թերթից բաղկացած նյութերի առնվազն 39-ը ընդհանրապես բացակայում են գործից, մնացած նյութերն էլ պատճենի տեսքով են միայն։ Այս մասին դատարանում ավելի ուշ հայտարարեց պաշտպան Երեմ Սարգսյանը:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ բոլոր պատճենները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, վավերացված են: Դատավոր Դանիբեկյանը չբավարարեց պաշտպանի միջնորդությունը եւ ասաց, որ նա կարող է նույն միջնորդությունը դատավարության ցանկացած փուլում ներկայացնել։ Երեմ Սարգսյանն էլ հայտարարեց, որ ինքը ինչպես եւ կանխատեսում էր դատավորը, սույն գործով կաշկանդավածություն ունի, ուստի հորդորեց արդար դատաքննություն իրականացնել:

Դատարանի կողմից մերժում ստանալուց հետո ամբաստանյալ Սարգսյանի պաշտպանը բացարկ ներկայացրեց մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին: Նա միջնորդությունը սկսեց նրանով, որ իրավապահ մարմինների՝ քննչական կոմիտեի, ոստիկանության ու դատախազության առանձին պաշտոնյաներ Հայկ Սարգսյանի գործով բացահայտորեն անտեսել են գործող օրենքները, խախտել են իրավական տարրական նորմերը՝ փորձելով հասնել իրենց առջեւ դրված խնդիրներին: Երեմ Սարգսյանի խոսքով, սակայն, այս գործը նոր երեւան եկած համգամանքի հիմքով վերաբացվել չէր կարող: Ըստ Սարգսյանի՝ 2007-ին հարուցված քրեական գործի նյութերն ամբողջությամբ պահպանված չեն, ուստի, հնարավոր չէ պնդել, թե Դավիթ Սիմոնյանի կողմից հայտնած տեղեկությունը նոր երեւան եկած հանգամանք է: Դատարանը, սակայն, մեղադրողի բացարկի հարցին չանդրադարձավ: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, թե տուժող կողմը դատական նիստին ներկա չէ, եւ դատարանը նրա դիրքորոշումը չի լսել: Այս պայմաններում դատարանը շարունակեց դատական նիստն ու պատրաստվում էր անցնել Հայկ Սարգսյանի խափանման միջոցի քննարկմանը, երբ Երեմ Սարգսյանը ժամանակ խնդրեց դատավորից՝ իր գործողությունների համար ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու նպատակով 1 օր ժամանակ տրամադրել: Չնայած Սարգսյանի պնդումներին, որ իրեն մեկ օր ժամանակ է անհրաժեշտ՝ դատավորը 15 րոպե ժամանակ տրամադրեց փաստաբանին: 15 րոպե անց Սարգսյանը հայտնեց, որ ինքնաբացարկին պատրաստվելու համար ողջամիտ ժամանակ չի ունեցել, սակայն դատավոր Դանիբեկյանն արձանագրեց, թե դատարանին ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացվում: Երեմ Սարգսյանը ցանկություն հայտնեց լքել նիստերի դահլիճը, որից հետո դատավոր Դանիբեկյանը Հայկ Սարգսյանից հետաքրքվեց, թե արդյոք վերջինս համաձա՞յն է, որպեսզի իր պաշտպանը հեռանա դահլիճից: 

«Առանց պաշտպանի հնարավոր չէ»,-հայտարարեց Հայկ Սարգսյանը: Դատավորը նշեց, թե Երեմ Սարգսյանին թույլ չի տալիս լքել նիստերի դահլիճը: Մեղադրող դատախազը հայտարարեց, որ Հայկ Սարգսյանի խափանման միջոցը պետք է մնա անփոփոխ, քանի որ ամբաստանյալը կարող է խոչընդոտներ ստեղծել գործի քննության ընթացքի համար։ Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ իր պաշտպանյալն ի սկզբանե անօրինական է հայտնվել կալանքի տակ, որ թեեւ Հայկ Սարգսյանը նախապես դիմում է գրել ու հայտնել օրինական կարգով արձակուրդ մեկնելու մասին՝ նրան «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել ու տպավորություն ստեղծել, թե փախուստի էր դիմում, ու խափանման միջոց կալանքը նրա համար ծայրահեղ միջոց է: «Սա պատիժ է, ոչ թե խափանման միջոց»,- ասաց Սարգսյանը: Ըստ նրա՝ իր պաշտպանյալի կալանքի վերաբերյալ որոշումը պետք է վերացնել, սակայն պաշտպանական կողմը որպես այլընտրանքային միջոց միջնորդեց, որպեսզի դատարանը Հայկ Սարգսյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչի՝ սահմանելով օրենքով թույլատրելի գրավի չափ: Սարգսյանն ասաց, որ Հայկ Սարգսյանի ընկերները պատրաստ են վճարել գրավը: Դանիբեկյանը հայտարարեց, որ անցնում է խորհրդակցական սենյակ եւ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 10-ին։

Հիշեցնենք, Հայկ Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 11-ին: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին (սպանության փորձ) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը): Սաշիկ Սարգսյանի որդին մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար:

Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի. առաջին պլանում ձախից՝ Հայկ Սարգսյանի մայրն ու կինը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14673 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա