Պատգամավորները խոստանում են Աժ 4-րդ նստաշրջանն է՛լ ավելի թեժ դարձնել. խորհրդարանը վերադառնում է հանգստից

Ազգային ժողովը վերադառնում է արձակուրդից: Երկու ամիս տեւած հանգստից հետո խորհրդարանը վերսկսում է իր աշխատանքները: Սեպտեմբերի 10-ին մեկնարկում է 6-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանը: Պատգամավորները խոստանում են տարբեր օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ եւ 4-րդ նստաշրջանն է՛լ ավելի թեժ դարձնել:

Մասնավորապես, ԵԼՔ խմբակցության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեւի պատգամավորներ Լենա Նազարյանը եւ Ալեն Սիմենյանը ներկայացնելու են երկու օրենսդրական նախագիծ: Պատգամավորներն առաջարկում են ընդունել օրենքներ, որոնցով արժանապատիվ հատուցում կտրվի 2008 թվականի Մարտի 1, 2-ի ողբերգական իրադարձությունների զոհերի հարազատներին, ինչպես նաեւ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի թաղի դեպքերի ընթացքում մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներին:

ՔՊ-ից առանձին օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալու ԵԼՔ-ի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ներկայացնելու է կալանավորների իրավունքները պաշտպանող օրենքի նախագիծ: Դիտարկմանը, թե ինչու՞ խմբակցությունը միասնական նախագծերով հանդես չի գալիս, ինչպես դա արեցին նախորդ տարի՝ Մարուքյանը պատասխանեց. «Չի բացառվում, որ միասնական նախագծեր էլի ներկայացնենք: Վերջին միասնական նախաձեռնությունը եղել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելը»,- ասաց նա:

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն էլ կարծում է, որ խորհրդարանը չպետք է կառավարության դակիչ մարմինը լինի: ՀՀԿ-ականները որոշել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով ներկայանալ ու դրանք անցկացնել: Մասնավորապես, Շարմազանովն ասաց, որ ինքն անձամբ մի քանի օրենսդրական նախագիծ է բերելու:

«Ամենաառաջին օրենսդրական նախաձեռնությունը լինելու է «Երեխաների պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունը եւ օրենքով պղծության ու համասեռամոլության քարոզի արգելքը: Լսումներ ենք անելու այդ թեմայով, բազմաթիվ, նաեւ ԶԼՄ-ների հետ կապված նախաձեռնություններ, այդ ֆեյքերի, հայհոյանքների, այլանդակությունները, որ տեղի են ունենում: Ե՛վ արդարադատության ոլորտում, ե՛ւ արտաքին քաղաքականության ոլորտում ունենալու ենք նախաձեռնություններ: Պառլամենտը պետք է բնականոն հունով աշխատի»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ «Երեխաների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, թեեւ իր նախաձեռնությունն է, բայց մյուս խմբակցությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել միասնական աշխատանք տանել:

Հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում արգելել նույնասեռականության քարոզը, ասենք, Էլթոն Ջոնին արգելելո՞ւ եք գա Հայաստան ու քարոզ անի՝ Շարմազանովը պատասխանեց, որ դա քննարկման թեմա է: «Գալ չենք արգելում, բայց, եթե պիտի գա ու ՀՀ քաղաքացիների, երեխաների մոտ իր ընկերոջ հետ համբուրվի՝ դա նույնասեռականության քարոզ է»: Դիտարկմանը՝ եթե պիտի արգելեք, որ Էլթոն Ջոնն իր ընկերոջ հետ համբուրվի հայաստանյան փողոցներում, այդ դեպքում պիտի արգելվի նաեւ մյուս երկու սեռերի համբուրվելը փողոցում, Շարմազանովը պատասխանեց. «Եթե մյուս երկու սեռերի համբույրից ծնվում է առողջ երեխա, երկու նույն սեռերի համբույրից ծնվում է շատ վատ բան»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք ստորագրվել է Հայաստան-ԵՄ համաձայնագիր, որտեղ ամրագրված է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետության կողմից:

ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանն էլ առաջարկելու է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել։ Պատգամավորն առաջարկում է վարչական իրավախախտման դեպքում, եթե տուգանքը շուտ է վճարվում, 50%-ով կրճատել այն: Տուգանքները վճարելու համար խախտում կատարողին տրամադրվում է 15-օրյա ժամկետ։ Միհրան Պողոսյանն առաջարկում է 8 օրում տուգանքը վճարելու դեպքում վարչական իրավախախտներից գումարը գանձել 50 տոկոսի չափով:

Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ իրենց խմբակցության պատգամավորներն այս շրջանում ակտիվ մասնակցել են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերին, ուսումնասիրել շրջանառության մեջ դրված նախագծերը եւ լիագումար նիստերի ժամանակ կհայտնեն իրենց դիրքորոշումները:

«Ծառուկյան» խմբակցությունն էլ 4-րդ նստաշրջան է բերելու այն նախագծերը, որոնք նախկին իշխանությունների կողմից անհիմն մերժվել են: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Մենք մի շարք սոցիալական, տնտեսական առաջարկություններ ենք ունեցել, որոնք մեր բնակչության կողմից սպասված են եղել: Նոր նախագծերին զուգահեռ լրամշակելու ենք նաեւ մեր հին նախագծերը»,- ասաց Էնֆիաջյանը:

Թե որքանով պատգամավորները կակտիվանան եւ հանդես կգան օրենսդրական նախաձեռնություններով, ժամանակը ցույց կտա: Սակայն նշենք, որ սեպտեմբերի 10-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստում ընդգրկված բոլոր օրենսդրական նախագծերի եւ կից փաթեթների հեղինակը ՀՀ կառավարությունն է: Նախկինում կառավարությունից եկած բոլոր նախագծերին մեծամասնությունը միաձայն կողմ էր քվեարկում, այժմ խոստանում են նախագծերին հավանություն տալ միայն առողջ քննարկումների արդյունքում:

6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանում ամենաակտիվը եղել է «Ծառուկյան» խմբակցությունը, պասիվը՝ Դաշնակցությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

Նրա փոխանցմամբ՝ ամենաշատ կողմ քվեարկած խմբակցությունը շարունակում է մնալ ՀՀԿ-ն, ինչպես հեղափոխութունից առաջ, այնպես էլ հետո: Մինչեւ հեղափոխությունը դեմ քվեարկելու առաջատարը ԵԼՔ-ն է եղել: ԱԺ-ում լուռ պատգամավորների թիվը շարունակում է մնալ 40-ի շրջակայքում: 105 պատգամավորներից համարյա կեսը բացակայել և քննարկումներին չի մասնակցել: 6-րդ գումարման Ազգային ժողովը 3-րդ նստաշրջանում բացառիկ թվով օրենքներ է ընդունել: Խորհրդարանն ընդունել է 314 օրենք: Սա մոտ 3 անգամ ավելի է, քան 5-րդ գումարման խորհրդարանի միջին ցուցանիշը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5431 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ