Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Իջևան քաղաքում մասնակցել է «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով անցկացվող գործարար համաժողովին:
Ողջունելով ներկաներին` վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ըստ էության, սա մարզային առաջին այսպիսի համաժողովն է, որը մենք պայմանականորեն անվանում ենք գործարար կամ ներդրումային համաժողով: Նպատակը հետևյալն է` տվյալ մարզի հետ կապ ունեցող, ծագումով այս մարզից սերած, արտերկրում և Հայաստանում գործող գործարարներին հրավիրել զրույցի, քննարկման, թե որ ոլորտներում են նրանք հետաքրքրված ներդրումներ անել, որպեսզի կարողանանք մարզ առ մարզ փոխել տնտեսական իրավիճակը Հայաստանում»:
Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջիկայում նման համաժողովներ պետք է կազմակերպվեն ՀՀ բոլոր մարզերում, և հիմնական ասելիքը զարգացման հետևյալ բանաձևը հանրահռչակելն է. «Հայաստանի Հանրապետությունում իրոք տնտեսական զարգացում կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե գործարար միջավայրը և կառավարությունը կարողանան իսկապես գործընկերային հարաբերություններ հաստատել: Կառավարության անելիքը մենք, ըստ էության, հենց սրա մեջ ենք տեսնում՝ հնարավորությունների ստեղծում, հավասար հնարավորությունների, արդարության, մրցակցային պայմանների, օրինականության ստեղծում, որովհետև համաձայնեք` այն հին մոտեցումը և ընկալումը, թե կառավարությունը պետք է գործարաններ ստեղծի, աշխատատեղեր բացի, այդ բանաձևը ժամանակակից աշխարհում այնքան էլ արդյունավետ չէ: Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու, նոր տնտեսական գործունեությամբ ընկերություններ ստեղծելու հարցում պետք է դիմի այն մարդկանց աջակցությանը, ովքեր պրոֆեսիոնալ են այդ հարցում, ովքեր գիտեն, թե ինչպես է պետք դա անել` ոչ միայն բացել, այլև շարունակել պահել, զարգացնել և ավելի ընդլայնվել»:
Վարչապետի խոսքով` նման համաժողովների հիմնական նպատակը հենց այդ գործընկերությունը հաստատելն է և ևս մեկ անգամ բարձրաձայնելը, որ նոր Հայաստանում ամենաբարձր գնահատվողը պետք է լինի արդյունք ստեղծող մարդը: «Ամենաբարձր գնահատվող մարդիկ պետք է լինեն արդյունք ստեղծող մարդիկ, որոնք երկրի համար հարստություն են ստեղծում, այդ ընթացքում նաև իրենց համար են հարստություն ստեղծում, աշխատատեղեր են ստեղծում, հարկեր են գեներացնում և հնարավորություն են տալիս, որ մեր երկրի զարգացման մակարդակը բարձրանա բոլոր ոլորտներում՝ անվտանգության, պաշտպանության, կրթության, գիտության», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ երկրում այսօր առկա բոլոր պրոբլեմները կապված են պետական եկամուտների ծավալի հետ, իսկ պետական եկամուտների ծավալի աճը մեծապես կախված է գործարար խավի ակտիվությունից, այն է` որքանով երկրում ավելացված արժեք կստեղծվի: Եվ կառավարությունը, այս ֆորումը կազմակերպելով, նպատակ ունի քաջալերել բոլոր գործարարներին, բիզնես հմտություններ և տաղանդ ունեցող բոլոր մարդկանց, որպեսզի նրանք, ովքեր Հայաստանում այդպիսի գործունեություն չեն ծավալում, սկսեն նաև մեր երկրում բիզնեսով զբաղվել, իսկ նրանք, ովքեր արդեն սկսել են գործել, ավելի վստահ, ավելի երկարաժամկետ և ավելի մեծածավալ հեռանկարներ ունենան՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ժողովրդի, Հայոց բանակի և ընդհանրապես Հայոց պետականության:
Վարչապետն անդրադարձել է երեկ Ռուսաստանի Դաշնություն կատարած իր այցի արդյունքներին` նշելով, որ տեղյակ է, որ հանդիպմանը մասնակցող գործարարների մի զգալի մասը ՌԴ-ից է եկել: «Շատ կարևոր և շատ արդյունավետ բանակցություններ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս այցի և բանակցությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձրացել են մի նոր, ես կասեի` աննախադեպ բարձր մակարդակի վրա, իմ և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ: Ըստ այդմ` կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կա լիարժեք փոխվստահության մթնոլորտ, որն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի մեր երկրների տնտեսական կապերը զարգանան: Դա ևս մեկ քաջալերող գործոն կդառնա, որպեսզի Ռուսաստանի Դաշնության մեր հայրենակիցները նոր թափով շարունակեն իրենց գործունեությունը ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլև Հայաստանի Հանրապետությունում», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Երկրի վարչապետը շնորհակալություն է հայտնել գործարարներին` համագործակցության պատրաստակամության համար և ընդգծել. «Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը հույս է դնում ձեզ վրա: Մենք, իհարկե, պատրաստ ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դուք հաջողեք Հայաստանում` նրանք, ովքեր արդեն իսկ գործունեություն են ծավալում և նրանք, ովքեր պատրաստվում են գալ Հայաստան:
Հայաստանում գործող գործարար խավին 2 ուղերձ ունենք. մենք ասում ենք` հարստացեք և հարստացրեք Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի ժողովրդին, այսինքն՝ ինքներդ հարստացեք, եթե հարուստ եք, ավելի հարստացեք և ավելի հարստացրեք Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Մենք ասում ենք՝ հզորացեք և հզորացրեք, այսինքն՝ հզորացեք տնտեսապես, հոգեպես, ազգային ինքնագիտակցության, ինքնության առումով և հզորացրեք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, մեր պետությունը»:
Համաժողովին մասնակցող արտասահմանում և ՀՀ-ում բնակվող տավուշցի մի շարք գործարարներ ներկայացրել են տարբեր ոլորտներում բիզնես ծրագրերի առաջարկներ` ելակի արտադրություն, ինտենսիվ գյուղատնտեսություն, շինանյութերի արտադրություն և այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծրագրերը վերջնական տեսքի կբերվեն և կներկայացվեն համապատասխան գերատեսչություններ:
Վարչապետը պատասխանել է նաև գործարարների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին, ներդրումային ոլորտին, հարկային համակարգի բարեփոխումներին, ապահովագրության բնագավառին և այլն: Անդրադառնալով ընդհանրապես Հայաստանում տնտեսության զարգացման տեսլականին` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Հայաստանում տարիներ շարունակ վարվել է աղքատության խրախուսման քաղաքականություն: Մենք կարծում ենք, որ այժմ պետք է իրականացվի աշխատանքի խրախուսման քաղաքականություն, որովհետև աշխատանքը բոլոր խնդիրները լուծելու միակ տարբերակն է: Կառավարությունը հենց աշխատանքի խրախուսմանը միտված քաղաքականություն է իրականացնում, և Հայաստանում աշխատանքով շահույթ ստացող, աշխատող, արդյունք ստեղծող մարդն արժանի է ամենաբարձր գնահատանքի, բացառիկ հարգանքի»:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով մտքերի փոխանակությունը, գոհունակություն է հայտնել համաժողովի արդյունքների կապակցությամբ` այն գնահատելով որպես արդյունավետ և ստացված:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT