Երևան
12 °C
«Դեպի նոր Երեւան, դեպի նոր մայրաքաղաք: Երեւանի իշխանությունը վերադարձվելու է ժողովրդին: Հուսով եմ եւ հավատացած, որ շարքային հայ մարդը, Երեւանի քաղաքացին կվստահի իր ընտրությանը, որովհետեւ այն քաղաքապետն ու ավագանին, որը դուք եք ընտրելու, պատկանում է ձեզ, ծառայելու է ձեզ»: Այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի մեկնարկին հայտարարեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից: Թեեւ քարոզարշավի առաջին օրը հրապարակը բազմամարդ չէր, այնուամենայնիվ, քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք հայցելու են Երեւանի համաքաղաքացիների հստակ ու համատարած զորակցությունը.
«Մեր խնդիրն է, որ այսօրվանից մինչեւ սեպտեմբերի 23-ը Երեւանի քաղաքացիների մեծամասնությունն արտահայտի իր ընտրությունը: Ընտրեք ազա՛տ, ընտրեք արդա՛ր, որովհետեւ սա լինելու է նոր Երեւանի նոր քաղաքապետարան, նոր ավագանի, որն օր ու գիշեր բոլոր հարցերը լուծելիս հաշվետու է լինելու ձեզ: Եւ եթե ես՝ որպես քաղաքապետի թեկնածու, վայելեցի երեւանցիների մեծամասնության վստահության քվեն, ինձ համար մեծ պատիվ կլինի, որ ես Երեւանի հանրային ծառայողներից մեկը լինեմ: Ծառա, որ մինչեւ պաշտոնավարման ավարտ լինելու է քաղաքացիների կողքին»,- իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա քաղաքացիներին հորդորեց լսել քաղաքական բոլոր ուժերին, ապա կատարել իրենց ընտրությունը. «Լսեք բոլորին: Շատ ընդհանուր բաներ կլինեն ծրագրային դրույթների միջեւ, որովհետեւ բոլորը գիտեն, թե որոնք են քաղաքի հիմնական խնդիրները: Յուրաքանչյուր քայլ պիտի ժողովրդի հետ մեկտեղ լինի: Եւ մենք պատրաստ ենք անել այդ քայլը»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն:
Հովհաննիսյանը նշեց, որ իրենց թիմը լինելու է ոչ թե քաղաքական թիմ, այլ քաղաքացիական, եւ որ իրենց բոլոր քայլերը համաձայնեցվելու են Երեւանի բնակիչների հետ:

Կուսակցության քաղաքացիական հասարակությունը ներկայացնող ավագանու թեկնածու Սոնա Մալխասյանը քարոզարշավի մեկնարկին ասաց, որ «Ժառանգությունն» այն թիմն է, որն ամբողջացնելու է հեղափոխությունը: Նրա խոսքով՝ իրենց թիմը նպատակ ունի այնպես անել, որ Երեւանը լինի համայն հայության քաղաքակրթական կենտրոնը. «Մենք պատրաստ ենք այնպես անել, որ անապատի փոխարեն կանաչ քաղաք ունենանք, մենք Երեւանը քայլ առ քայլ դարձնելու ենք արեւելքի սիլիկոնային հովիտ՝ բարձր տեխնոլոգիաներով, արեւային էներգետիկայի զարգացմամբ, արդիականացված ենթակառուցվածքերով»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածուն:

Կուսակցության անդամները հայտարարում են, որ Երեւանում այլեւս ոչ մի անօթեւան ընտանիք չի լինելու, բացվելու են շուրջ 70 հազար նոր աշխատատեղեր, եւ որ Երեւանը դառնալու է ժամանակակից կառուցապատման եւ ինքնակառավարվող համատիրությունների քաղաք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT