Երևան
12 °C
«Ժառանգությունը ոչ միայն առանձնահատուկ ծրագրային մոտեցումներ ունի, այլ նաեւ առանձնահատուկ հետագիծ: Հարգանք տածելով մնացած բոլոր մրցակից-բարեկամ ուժերի նկատմամբ՝ «Ժառանգության» պայքարի հետագիծը, այնուամենայնիվ, ոչ մեկը չունի: Սկզբունքային, ազնիվ, շիտակ պայքար, եւ այդ պայքարը փորձել ենք արտացոլել նաեւ մեր ծրագրում»: Այսօր այս մասին Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը, խոսելով իրենց կուսակցության նախընտրական ծրագրի մասին, շեշտեց, որ «Ժառանգությունը» միակ կուսակցությունն է Հայաստանում, որ հանդիսանում է Եվրոպայի իշխող՝ ժողովրդական կուսակցության անդամ. «Մենք գիտենք այդ ֆոնդերի տեղը, այդ անձանց գիտենք, այդ գործիքակազմը կա, որով կարող ենք բազմաթիվ գրանտային ծրագրեր բերել Երեւանի զարգացման համար: Ժառանգությունը բերելու է ցածր տոկոսադրույքներով բազմաթիվ վարկեր: Որպես ՏԻՄ մարմին մենք այդ լիազորություններն ունենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինս ասաց, որ «ժառանգությունը» Երեւանի քաղաքացուն բերելու է քաղաքապետարան եւ ունենալու է իրական թափանցիկ աշխատանք. «Այդ աշխատանքի ընթացքում երեւանցին ոչ միայն հետեւելու է ավագանու նիստերին, այլ իրեն հուզող հարցերով մոտենալու է ցանկացած պատասխանատու անձի»,- հայտարարեց Մարտիրոսյանը:
«Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին իրենց սեղանին դրված է 1 միլիարդ դոլարի աշխատանք պահանջող ծրագիր, որը պետք է իրագործվի համատեղ ջանքերով.
«Մենք երկարաժամկետ ծրագրերի կողմնակից ենք: «Ժառագությունն» ապահովելու է, որ չլինի կուսակցականացված կառավարում, այլ ընդհանուր: Մենք հնարավորություն ունենք բոլոր տեսակի խնդիրները քայլ առ քայլ լուծել»,- ասաց Մարտիրոսյանը՝ անդրադառնալով նաեւ երեւանցիներին մտահոգող ամենակարեւոր խնդրին՝ տրանսպորտային համակարգին.
«Մեր թիրախն է լինելու տրանսպորտային համակարգը: Մետրոյի նվազագույնը մի կայարան պետք է կառուցվի «Ժառանգության»՝ Երեւանի կառավարման ընթացքում: Ավելին կկարողանանք՝ ավելի լավ, բայց որոշ կայարաններում պարտադիր են ալտերնատիվ մուտքերը: Մեր ծրագրային կետերը շատ են, հիմա ներկայացնելու ժամանակը՝ քիչ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինս խոսեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության յուրահատկության մասին: Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց ոչ միայն ծրագրում է յուրահատկությունը, այլ նաեւ կուսակցության անցած ուղու մեջ. «Յուրահատկությունը նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ է: Նա կարող է լինել հայրենադարձության լավագույն օրինակը, ով Երեւանի դժվար օրերին իր երեխաների համար դույլերով ջուր է բարձրացրել անլույս սենյակ, 90-ականներին ապրել է մեր նման: Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է երևանյան հրաշալի օր ստեղծել»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանը:

Քարոզարշավի առաջին օրն ամփոփեց «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ի գործ եւ ի կատար: Ունենք 12 օր՝ տարածելու ու խորացնելու մեր պատգամը, մեր հանրային առաջարկը, մեր ժպիտը, մեր ոգին եւ մեր սերը: 11 օր անց՝ մեր պետականության, մեր Անկախության տարեդարձի եւ քարոզարշավի ավարտական օրը, հավանաբար այսպիսի կոմպակտ, աշխույժ, էներգետիկ խմբով կհավաքվենք՝ ամփոփելու քարոզարշավը Արամ Խաչատրյանի արձանի մոտ, բայց մինչ այդ շատ գործ ունենք անելու»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վաղը «Ժառանգությունն» իր քարոզարշավը կսկսի Նուբարաշենից, Էրեբունուց, ապա երեկոյան կհասնի Ավան եւ Նոր Նորք.
«Մենք կշրջենք քաղաքով մեկ: Դուք մեզ կտեսնեք միայն մեր բնական վիճակի մեջ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT