Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրությունը:
«Դեռ մանրամասներին չեմ անդրադառնա: Քիչ առաջ հրավիրել եմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ հանձնարարել եմ հանդես գալ մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին, տալ պարզաբանումներ: Բայց այդ պարզաբանումներին դեռ կանդրադառնանք՝ ինչ ասաց ԱԱԾ պետը, ինչ ասաց ՀՔԾ պետը, ինչ է դա նշանակում, ինչը ինչպես պետք է մեկնաբանել, ինչը ինչու է հնչում եւ ոնց եղավ, որ այդպես է հնչում եւ ոչ թե այլ կերպ:
Ըստ էության, տեղի է ունեցել հետեւյալը. իմ նախնական գնահատմամբ (թեեւ իրավաբանները, երեւի ավելի ճիշտ կասեն)՝ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում: Ո՞վ է արել այդ գաղտնալսումը, ի՞նչ նպատակով, արդյո՞ք օրենքով նա իրավունք ունեցել է այդպիսի գաղտնալսում իրականացնել, ե՞րբ է տեղի ունենում այդ գաղտնալսումը եւ ի՞նչն է այս ամենի քաղաքական նպատակը: Ես դեռեւս օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել եմ, որ, ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, Մարտի 1-ի գործը բացահայտված, է, եւ տարբերակ չկա, բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ:
Այսօր ՀՀ-ում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար: Տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար մի պայմաններում, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է այդ կոռուպցիոն համակարգի կողմից եւ սպասարկել է երկար տարիներ այդ կոռուպցիոն համակարգին, պլանավորված է այդ կոռուպցիոն համակարգին սպասարկելու համար:
Ես վարչապետ ընտրվելու հետո ինչի բա՞ն եմ թաքցրել ձեզնից: Ասել եմ՝ մինչեւ օրս դատավորները զանգում են, խաբար են ուղարկում, թե ինչ անենք, այս հարցը ո՞նց որոշենք, այն հարցը ո՞նց որոշենք: Դրանում ոչ մի գաղտնիք չկա, եւ ես ասել եմ, որ հրաժարվում են դատական համակարգին տալ հրահանգներ, եւ մենք հրաժարվել ենք դատական համակարգին տալ հրահանգներ: Բայց դա չի նշանակում, որ դատական համակարգից տարբեր մարդիկ մեզ չեն զանգել ասել՝ բա այս գործով ի՞նչ անեմ, խնդրում եմ՝ ասեք, վայ վախենում եմ, այս գործը չգիտեմ ոնց անեմ, այն գործը չգիտեմ ոնց անեմ:
Ուզում ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա: Մարդիկ զգում են.... եւ այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ, զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել եւ ուզում են այդ պրոցեսը կասեցնել:
Այո, ԱԱԾ տնօրենը ասուլիս կանի: Հստակ ասում եմ՝ այն պահին, երբ կտեսնեք՝ ինչ ասացինք, որտեղ ասացինք, ինչ խոսեցինք, ում հետ հանդիպեցինք, ենթակա է հաշվետվության ձեր առաջ՝ ՀՀ քաղաքացիների առաջ, բայց մենք շանտաժի չենք տրվելու, Մարտի 1-ը պետք է բացահայտվի, մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ: Թալանվածը պետք է վերադարձվի:
Բոլորը, ես՝ օրինակ, պատասխանատու եմ ձեզնից յուրաքանչյուրի առաջ՝ թե իմ, իմ հարազատների, ընտանիքի անդամների նյութական վիճակը ինչքանով է փոխվել:
Սրա նպատակը ընդամենը կոռուպցիայի դեմ պայքարը, մարդասպաններին բանտերում տեղադրելու պրոցեսը կոտրելն է: Այս իրավիճակի կապակցությամբ, այո, շարունակում է որոշումներ կայացնելու իրավունքը մնալ ժողովրդինը: Ժողովուրդն է բարձրագույն իշխանությունը:
Այս ընթացքում հեռուստատեսություններ են առել, ֆեյքեր են առել, լրատվամիջոցներ են առել, ինչ ասես չեն տարածում... սրա նպատակը մեկն է, ուզում են ճողոպրել պատասխանատվությունից, եւ դուք չպետք է թույլ տաք, որ նրանք փախչեն պատասխանատվությունից:
Առանձին վերցված պաշտոնյան, ընդհանրապես կառավարությունը, եթե որեւէ մեկը սխալ է արել... մեզնից ոչ մեկը անսխալական չէ, եւ մեզնի յուրաքանչյուրը պատասխան կտա՝ ինձնից սկսած, մնացածով վերջացրած, եթե, իրոք դա սխալ է, եթե օբյեկտիվորեն պարզվի, ապացուցվի, որ դա սխալ է:
Այս ամեն ինչը նրա արդյունքն է, որ ես կոռուպցիոներների, թալանչիների հետ որեւէ կոմպրոմիս չունեմ ու չեմ ունենալու: Նրանք չեն կարող ինձ կանգնեցնել: Նրանց պարտություն է սպասվում, որովհետեւ նրանք ժողովրդից թալանվածը կոպեկ-կոպեկ պետք է վերադարձնեն, ՀՀ քաղաքացիներին գնդակահարածը պետք է պատասխան տա, սահմանից զինվորների հանած Երեւան բերածը պետք է պատասխան տա, երեւանցիների վրա ավտոմատներով կրակածը պետք է պատասխան տա, օլիգարխների թիկնազորին զենք բաժանածը, եւ նրանց ժողովրդի վրա կրակելու հրահանգ տվածը պետք է պատասխան տա:
Այդ գաղտնալսումների մեջ չկա մի բան, որ հետաքննության արդյունքում կպարզվի, որ որեւէ մեկը հատել է իր ծառայողական պարտականությունների գիծը, որովհետեւ, եթե մենք դատարաններին հրահանգներ տվող էինք, վերաքննիչ դատարանին ինչո՞ւ հրահանգ չենք տվել: Ո՞նց է Ռոբերտ Քոչարյանը հայտնվել ազատության մեջ: Եթե քաղաքական հետապնդման ենթարկող էինք... այդ լուրերը, որ հեռուստատեսություններ, լրատվամիջոցներ է գնել, ճի՞շտ, թե ճիշտ չեն: Էդ քաղաքական հետապնդյալները երկրում հեռուստատեսություն են գնո՞ւմ, լրատվամիջոց են գնո՞ւմ, այդ ո՞նց:
Քանի դե ես վարչապետ եմ, կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: Շանտաժների չեմ ենթարկվելու: Մինչեւ վերջին կոռուպցիոները, մինչեւ նրանց գողացած վերջին կոպեկը, պետք է վերադարձվի ժողովրդին, դուք ձեր թալանածը չեք մարսելու: Ուզում եք գաղտնալսեք, ուզում եք գաղտնատեսաձայնագրեք, ինչ ուզում եք արեք, տարբերակ չկա: Եւ ես հույս ունեմ, որ այս իրավիճակում ժողովուրդը պինդ կկանգնի կառավարության կողքին: Այո՛, մենք ձեր աջակցության կարիքն ունենք կոռուպցիայի դեմ պայքարում:
Այսօր՝ ժամը 19:00-ին, Դավթաշենում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հավաք է նախատեսված, եւ ես հույս ունեմ, որ բոլորդ կգաք այնտեղ եւ ձեր աջակցությունը կհայտնեք կոռուպցիայի դեմ պայքարին, կոռուպցիոներների դեմ պայքարին, մարդասպանների դեմ պայքարին, եւ ընդհանրապես հեղափոխությանը:
Տեսագրության մեջ այդ վերլուծությունները՝ այս բառը, այն բառը... ես լսել եմ: Ասեմ այնտեղ ինձ հետ կապված մի բան կա, ուզում եմ պարզաբանել: Իմիջայլոց, երեկ Տավուշի մարզում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ էլ ասացի, երբ ես առաջարկել եմ Հատուկ քննչական ծառայության պետի թեկնածու, Քննչական կոմիտեի նախագահի թեկնածու, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ոստիկանության պետ (դե ոստիկանությունը նախաքննություն վարող մարմին չէ), Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, ասել եմ, որ ես ձեզ խոստանում եմ մի բան, որ որեւէ գործի քննության համար քաղաքական խոչընդոտ չի լինելու, բացառում եմ, որ դուք ասեք՝ նախաքննության շահերից ելնում է, որ այսինքն՝ մարդուն պետք է կալանավորել, ես ասեմ՝ չէ, ցանկացած դեպքում, երբ դուք գաք, նույնիսկ իմ ընտանիքի անդամին ասեք՝ պետք է կալանավորել, նախաքննության շահից է դա բխում, ես ասելու եմ՝ կալանավորեք, չեմ ասելու՝ մի՛ կալանավորեք: Եւ այո՛, տեղի է ունեցել դա: Եվ հիմա էլ եմ ասում՝ նախաքննության մարմինները պետք է անկաշկանդ լինեն:
Ճշմարտությունն այն է, որ ոմանք ուզում են ճողոպրել պատասխանատվությունից: Ես դա թույլ չեմ տալու, ընդ որում՝ անկախ նրանից վարչապետի կարգավիճակում կլինեմ, թե՝ ոչ: Որեւէ կոռուպցիոներ չի խուսափելու պատասխանատվությունից:
Իսկ ընդհանուր առմամբ, ասում եմ՝ այս իրավիճակի լուծումը ձեր՝ ՀՀ քաղաքացիների տիրույթում է: Եվ ես հույս ունեմ, որ դուք կաջակցեք կոռուպցիայի դեմ պայքարին, կաջակցեք Մարտի 1-ի գործի բացահայտմանը, կաջակցեք թալանի դեմ պայքարին, եւ այդ աջակցության ձեւերից մեկը այսօր՝ երեկոյան, ժամը 19:00-ին, Դավթաշենի, որքան հիշում եմ ասացին «Երեւան սիթի» խանութի մերձակա հրապարակ գալն է: Ես կգամ այնտեղ, ելույթ կունենամ, եւ նաեւ կախված ժամը 7-ին հաստատված իրավիճակից՝ որոշ հավելյալ բաներ կասեմ:
Հանձնարարել եմ նաեւ ԱԱԾ տնօրենին ասուլիս հրավիրել եւ հրապարակել, թե առաջիկայում ինչ քրեական գործեր են նախապատրաստվում, ում թալանի մասին:
Դուխով, ժողովո՛ւրդ. դուք հաղթել եք, եւ ձեր հաղթանակը որեւէ մեկը չի կարող ձեր ձեռքից վերցնել, նույնիսկ մենք, եթե նույնիսկ շատ ուզենանք: Բնականաբար՝ մենք նման բան չենք ուզենա, բայց որեւէ մեկին թույլ չենք տա կեղտոտ ձեռքերով խլել ժողովրդի հաղթանակը»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT