Երևան
12 °C
Հոգեբաններ Հրանտ Ավանեսյանը եւ Ռուբեն Աղուզումցյանը դատական հայց են ներկայացրել ընդդեմ մեկ այլ հոգեբան Սամվել Խուդոյանի: Վերջինս Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչն է: Հրանտ Ավանեսյանը ղեկավարում է Երեւանի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության, իսկ Ռուբեն Աղուզումցյանը՝ Պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնները:
Երկու հակադիր ճամբարներում հայտնված մասնագետների հակամարտությունը երկար պատմություն ունի: Սամվել Խուդոյանը տարիներ շարունակ մեղադրել է Հրանտ Ավանեսյանին եւ Ռուբեն Աղուզումցյանին գրագողության մեջ: Եվ ահա, նրանք երկուսն էլ դիմել են դատարան՝ երկու առանձին հայցերով եւ ներկայացնելով «զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու, վիրավորանք համարվող արտահայտության համար ներողություն խնդրելու եւ վիրավորանքի ու զրպարտության համար վնասի փոխհատուցման» պահանջ:
«Ինքը համարում է, որ չի զրպարտել, ես համարում եմ, որ զրպարտել է, եւ ընդհանրապես իր գործելաոճը ես բնութագրում եմ որպես անձի հետապնդում: Անվանում է գրագող, քրեական հանցագործ եւ կոռուպցիոն սխեմաներում ներգրավված մարդ, ինչն, իհարկե, իրոք զրպարտություն է»,- մեզ հետ զրույցում ասաց Հրանտ Ավանեսյանը: «Նսեմացնում է իմ գիտնական լինելը եւ մոռանում է, որ Ավանեսյանը արտասահմանյան ամսագրերի գիտական խորհրդի անդամ է, որ Ավանեսյանը տպագիր աշխատանքների համարյա կեսը տպագրված է ութ լեզուներով՝ տարբեր երկրներում, եւ այդ երկրներից երբեք ոչ մի նմանատիպ մեսիջ չի եկել, որ Ավանեսյանը կարող է գրագող լինել»,- շարունակեց նա:
Հոգեբանը կարծիք հայտնեց, որ իր ու իր աշխատակիցների կատարած աշխատանքի այդ ծավալը Գիտության պետական կոմիտեի, ինչպես նաեւ մասնագիտական հանրության կողմից գնահատված լինելը Խուդոյանի մոտ խանդ է առաջացնում: «Դա իր մոտ առաջացնում է խանդի եւ տարբեր այլ տեսակի դրսեւորումներ, որովհետեւ այլ կերպ չեմ կարող այդ ամենը անվանել: Վստահ եմ, որ ցանկացած իմ ելույթից եւ գործողությունից հետո, ինչպես նաեւ ձեր հոդվածը տպելուց հետո անպայման ականատես կլինենք հերթական հիստերիկ դրսեւորումների»,- նշեց Ավանեսյանը: Պնդեց, որ իր բոլոր հետազոտություններն իր հեղինակային աշխատանքներն են, եւ դրանց որակի վերաբերյալ Խուդոյանը չի կարող կարծիք հայտնել, որովհետեւ այդ հետազոտությունները փորձարարական հոգեբանության ոլորտից են:
Սամվել Խուդոյանը Հրանտ Ավանեսյանին գրագողության մեջ մեղադրում է, ինչպես նշեցինք, տեւական ժամանակ՝ արդեն 7-8 տարի: «Նախորդ բոլոր մեղադրանքներին արձագանքել եմ ասուլիսի ձեւով, իսկ նախավերջին ելույթին արձագանքել եմ իր մասնակցությամբ ասուլիսի մասին հոդվածի տակ՝ գրավոր ձեւով: Արդեն երբ որ վերջին ասուլիսին նորից շարունակեց, ես դիմեցի դատարան: Դատարան շուտ կարող էի դիմել, բայց ինձ թվում էր, որ կհանդարտվի, կհասկանա, բանավեճը կտեղափոխի ակադեմիական միջավայր, որը, ըստ գիտական էթիկայի, պետք է այդպես էլ լինի»,- ավելի վաղ դատարան չդիմելու փաստը պատճառաբանեց ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչը:
Իսկ նրա գործընկեր Ռուբեն Աղուզումցյանը հրաժարվեց այս գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ դա կարող է անել դատարանի որոշում լինելուց հետո:
Զրպարտելու եւ վիրավորելու մեջ մեղադրվող Սամվել Խուդոյանը վկայակոչեց Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ)՝ վերջերս ստացած եզրակացությունը: Ըստ այդմ, ԲՈԿ-ում իրականացվել է իր ներկայացրած նյութերի համեմատություն, որից երեւում է, որ նշված հոգեբանների «տպագիրներում առկա են այլ հեղինակներից թարգմանաբար կամ վերաշարադրանքի տարբերակով օգտագործված նյութեր՝ առանց հղումների»:
Մանկավարժական համալսարանի Զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի ղեկավար Սամվել Խուդոյանն իրեն դատի տված գործընկերների մասին ասում է. «Իրենց թվում է, թե կկարողանան դատարաններին համոզել, որ արդար են: Փորձում են, ըստ էության, արդարացնել գրագողությունը, օրինականացնել դատարանի միջոցով: Միայն կոռումպացված դատարանը կարող է արդարացնել ակնհայտ գրագողությունները»:
Գիտության պետական կոմիտեն կասեցրել է Ավանեսյանի ու Աղուզումցյանի մասնակցությունը դրամաշնորհային ծրագրին՝ իրենց դիմումների համաձայն եւ կապված դատական գործընթացով: «ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից կազմակերպված Բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման 2018 թվականի մրցույթի հաղթողների ցուցակում կատարվել է փոփոխություն: Արդյունքում՝ ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի եւ Երեւանի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանի մասնակցությունը ծրագրին»,- հայտնում է գիտպետկոմը:
«Աշխարհում չլսված, չտեսնված բան է գրագողերին թույլ տալ մասնակցել դրամաշնորհների մրցույթների: Այս բաները ես տարիներ առաջ էլ եմ ահազանգել: Այսօրվա իրավիճակի փոփոխության, նոր իշխանությունների դիրքորոշման շնորհիվ է, որ այս փոփոխությունը տեղի ունեցավ»,- ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը: Նա կարծում է, որ գրագողության փաստը դատարանում հիմնավորելը բարդ չի լինելու: «Իմ հայտարարություններն իրենց գրագողություններով են հիմնավորվում: Չորրորդ դասարանի երեխան էլ կարող է նկատել ու ասել, որ արտագրություններն ակնհայտ են»,- ասաց նա: Ինչ վերաբերում է դատարան դիմած հոգեբաններին կոռուպցիոն սխեմաներում ներգրավված լինելու մեջ մեղադրելուն, Խուդոյանը նկատեց, որ իր հայտարարությունները վերացական բնույթ են կրել. «Իրենք ուզում են դատարանում մանիպուլյացիա անել, թե ես իբր իրենց կոռուպցիոն սխեմաներում ներգրավված լինելու մեջ եմ մեղադրել, որը ակնհայտ զրպարտություն է, սուտ է, որովհետեւ ես ասում եմ՝ ի՞նչ մեխանիզմով է այս մարդկանց Գիտության պետական կոմիտեն 18 անգամ դրամաշնորհ տվել՝ իմանալով հանդերձ, որ իրենք գրագողեր են: Ես ենթադրում եմ, որ ընկերական հարաբերությունների շնորհվ չէ, այլ շահն է այստեղ գործել»:
Հոգեբան Խուդոյանը նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է դիմել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (հայտնի որպես 6-րդ վարչություն)՝ գրագողության առնչությամբ:
«Որովհետեւ լուրջ քրեական հանցագործություններ պարունակող էլեմենտներ կան: Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է քրեական պատիժ գրագողության նման դեպքերի համար»,- ասաց նա: Իսկ մինչ այդ, սույն թվականի սեպտեմբերի 26-ին նշանակված է Հրանտ Ավանեսյանի հայցով առաջին դատական նիստը: Ռուբեն Աղուզումցյանի գործով դատական նիստի օրը դեռ որոշված չէ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՈրևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է
Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել
Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր
Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան
Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել
Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի
Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է
Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար
Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի
Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում
Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է
Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան
Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին
Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան
Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել
Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ
Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը
Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել
Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան
Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ
Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը
Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը
Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները
Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են
Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը
Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա
Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան
Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել
Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ
Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել
Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ
2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է
Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT