Երևան
12 °C
Հետհեղափոխական ընթացքը չի կարող լինել առանց անցումային ժողովրդավարության ու արդարադատության: Հին ու նոր համակարգերի արանքում պետք է անցումային փուլ լինի: Այս մասին այսօր ասաց «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ «Անցումային ժողովրդավարության և անցումային արդարադատության հրատապությունը՝ վերջին զարգացումների լույսի ներքո» թեմայով ասուլիսի ժամանակ, որի բանախոսներն էին Ալեք Ենիգոմշյանը, Արեգ Կյուրեղյանը եւ Վարդան Գերավետյանը:
«Ժողովրդի կամքով փոխվել է գործադիր իշխանությունը, բայց օրենսդիր ու դատական իշխանությունները դեռ բնավ կամ ամբողջությամբ չեն փոխվել: Այդ պատճառով, մենք՝ քաղաքացիներս, տեսնում ենք, որ ամբողջ երկիրն ու իշխանությունը գտնվում են խնդիրների առաջ»,-ասաց Ենիգոմշյանը՝ նշելով, որ օգոստոսի 17-ի մեծ հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտ եւ հստակ խոսեց անցումային փուլի եւ Անցումային արդարադատության մասին, սակայն այս մեկ ամսվա ընթացքում այդ ուղղությամբ հստակ քայլեր չեն ձեռնարկվել:
«Մենք ունենք շատ խնդիրներ, եւ այս իրավիճակում խնդիրները գալիս ավելանում, կուտակվում են: Եթե չունենանք համակարգային մոտեցում, վճռականություն՝ մտքում եւ քայլերում, կոնկրետ քայլերում՝ այս դեպքում անցումային փուլի իրականացման ու հաստատման, այս մարտահրավերները կարող են ավելի լուրջ բնույթ ստանալ, եւ մենք կգտնվենք արդեն այլ իրավիճակում: Հետեւաբար՝ հապաղելու ժամանակ չկա: Նոր էջից սկսելու համար շատ կարեւոր է անցումային շրջանը»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:
Վերջինս ասաց, որ իրենց նշած անցումային փուլում իշխանությունը պետք է զինվի լրացուցիչ լիազորություններով, իսկ այդ լիազորությունները ժողովուրդը պետք է իր ազատ կամքով շնորհի գործադիրին.
«Այդ արտակարգ լիազորությունները պետք է հաստատվեն ժողովրդի կամքով՝ ուղիղ ժողովրդավարությամբ ու հանրաքվեով, որտեղ ժողովուրդը, գիտակցելով իրավիճակը, արտակարգ լիազորություններ է շնորհում գործադիր իշխանությանը: Գործադիրը ստանձնում է օրենսդիր իշխանության որոշակի գործառույթներ, որովհետեւ հիմա օրենսդիր իշխանությունը անցյալի շարունակությունն է ու սպառնալիք է նոր Հայաստանին: Այդ լիազորություններով օժտված գործադիրը պետք է նախկին համակարգի հանցագործներին անհապաղ հայտնաբերի ու պատասխանատվության ենթարկի՝ իրավունքի ուժով»,- ասաց Ենիգոմշյանը՝ հավելելով, որ Անցումային արդարադատությունն էլ պետք է իրականացվի երդվյալ ատենակալներից ձեւավորված դատարանների միջոցով: Իսկ այդ դատարանների դատավորներին կառաջարկի կառավարությունը եւ որոնց հավանություն կտա նորից ժողովուրդը: Ենիգոմշյանը նշեց, որ այդ դատավորները պրոֆեսիոնալ իրավապահներով պետք է տան հարցի միայն իրավաքաղաքական լուծումը, եւ ոչ թե միայն իրավական կամ միայն քաղաքական:
Իսկ ինչ վերաբերում է Անցումային արդարադատության իրականացման ժամկետներին, Ենիգոմշյանն ասաց, որ այս ամբողջը պիտի լինի հստակ ժամանակացույցով, ոչ թե անսահման անժամկետ:
«Իշխանությունը պետք է ցույց տա հստակ ժամկետ, որից հետո պետք է կայանան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, ցանկալի է զուգահեռաբար նոր Սահմանադրություն ունենալ, ինչն անխուսափելի է, բայց դա այս փուլում ամենաէականը չէ»,- ասաց «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT