Նոր Հայաստանում միակուսակցականության վերադառնալու վտանգ չկա, ինչը վկայում է Փաշինյանի անցած ուղին. Վ. Գերավետյան

Այսօր տեսնում ենք՝ ինչպես են նախկին ռեժիմի ներկայացուցիչները օր օրի ակտիվանում: Տեսանք, որ արդեն ոչ թե հատուկ ծառայություններն են գաղտնալսում, այլ գաղտնալսում են այդ հատուկ ծառայություններին: Չենք կարող բացառել արտաքին ուժերի մասնակցությունը, որովհետեւ տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանի իշխանությունը հովանավորություն ցույց տալիս Քոչարյանին: Այսօր ներքաղաքական վերջին զարգացումների ու անցումային արդարադատության թեմայով ասուլիսի ժամանակ նման միտք հայտնեց «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Գերավետյանը:

Վերջինս ասաց, որ անցումային փուլ, անցումային արդարադատություն իրականացնելու մեջ որեւէ արտառոց բան չկա, պատմությունն անցումային փուլեր բազմիցս տեսել է: Գերավետյանն անդրադարձավ նաեւ համաներման հարցին: Նա ասաց, որ բանտերում կան շատ մարդիկ, ովքեր կամայականության զոհեր են, անարդար են դատապարտված, դրա համար էլ անհապաղ պետք է համաներում լինի. «Մեր ժողովուրդը թող չվախենա նրանից, թե հիմա այդ գազանները դուրս կգան համաներման արդյունքում, կսկսեն օրենք խախտել եւ այլն, եւ այլն: Իհարկե պիտի հասկանալ՝ նայած ում ինչպիսի ներում շնորհել, բայց մենք վստահաբար գիտենք, որ այնտեղ կան նաեւ անմեղ մարդիկ, իսկ դա սարսափելի ճնշում է»,- ասաց Գերավետյանը՝ օրինակ բերելով տոնածառի գործով դատապարտված Գեւորգ Սաֆարյանին:

Վարդան Գերավետյանն իր խոսքում ասաց, որ նոր Հայաստանում  միակուսակցականության վերադառնալու վտանգ, ըստ էության, չկա, ինչը վկայում է Նիկոլ Փաշինյանի անցած ուղին. «Պիտի հաշվի առնել Փաշինյանի անձը, նա անցած ուղի ունի: Տեսանք, որ նա բավականին հետեւություններ է արել տարբեր ուժերի սխալներից: Ինձ թվում է, որ ինքն էլ լավ հասկանում է, որ միակուսակցականությունը վտանգավոր երեւույթ կլինի: Բայց երբ շփվում ենք ժողովրդի հետ, տեսնում ենք՝ այնպես չէ, որ ամբողջ Հայաստանն է աջակցում Փաշինյանին, կան մարդիկ, «Սասնա ծռերին» աջակցող մարդիկ էլ կան»,- ասաց Գերավետյանը՝ նշելով, որ այդ առումով իրենք ավելի շահեկան վիճակում են, որովհետեւ, ինչպես ինքն ասաց, կան ուժեր, որ նախկինում սպասարկել են ՀՀԿ-ին, հիմա իրենց մորթին փոխել են ու համարվում են ՔՊ-ական:

«Իսկ մեզ մոտ գալիս են զուտ գաղափարական մարդիկ, որովհետեւ այս պահին մենք իշխանության ակնկալիք չենք տրամադրում: Չեմ կարծում, թե ժողովուրդն իր ամբողջ քվեն պատրաստ է տալ Նիկոլ Փաշինյանին: Ավագանու այս ընտրությունները ցույց կտան ներքաղաքական տրամադրությունները, այս ընտրությունները լակմուս են, որոնք թույլ կտան մտորել խորհրդարանական ընտրությունների համար»,- ասաց Գերավետյանը:

«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արեգ Կյուրեղյանն էլ իր հերթին ներկայացրեց անցումային արդարադատության իրականացման հիմնական կետերը՝ նշելով, որ կառավարությունը հիմա անհապաղ պետք է ստանձնի օրենսդիր իշխանության որոշակի ֆունկցիաներ՝ սահմանադրական կարգը վերադարձնելու համար: Այդ կետերը, ինչպես ասաց Կյուրեղյանը, ըստ հաջորդականության պետք է լինեն անցումային արդարադատության ատյանի ստեղծումը, ԱԺ-ի լուծարումը, արտահերթ ընտրությունները, նախորդ ռեժիմի հետ հանցավոր համագործակցություն ունեցող անձանց շրջանակները պարզելն ու նրանց պատասխանատվության ենթարկելը:

«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն ասուլիսի ժամանակ հայտնեցին, որ կուսակցության շարքերը համալրվում են: Վերջիններիս խոսքով՝ իրենք մարզերում էլ շատ համակիրներ ունեն, այցելում են տարբեր շրջաններ, հանդիպում բնակիչներին. «Մարդիկ անձամբ գալիս դիմում են կուսակցությանն անդամագրվելու համար: Մեր կուսակցության անդամներն առողջ գաղափարական անդամներ են, եւ ոչ թե ձեւական»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25114 դիտում

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ