Երևան
12 °C
Հայ ֆուտբոլիստները հույսեր են կապում հայկական ֆուտբոլի նոր ղեկավարության հետ: Ընդամենը 2 օրից կայանալու են ՀՖՖ նախագահի ու գործադիր կոմիտեի ընտրությունները: Նախագահի միակ թեկնածուն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է: Նրա անունը հայտնի դարձավ, երբ հուլիսին իր հեռանալու մասին անսպասելիորեն տեղեկացրեց գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հենց նա հայտնեց ապագա թեկնածուի անունը:
Եղան կարծիքներ, որ այդ պաշտունում պետք է, այսպես ասած, ավելի ֆուտբոլային մարդ լինի, բայց կարճ ժամանակում բոլորը կարծես համակերպվեցին նրա թեկնածության հետ, ակումբները մեկը մյուսի հետեւից իրենց աջակցությունը հայտնեցին: Ֆուտբոլիստները եւս դրական են տրամադրված ու սպասումներ ունեն: «Շիրակի» պաշտպան Աղվան Դավոյանը, օրինակ, ուժեղ առաջնության հույս ու ազգային ընտրանու ունի:
«Կոնկրետ ես ու իմ թիմակիցները համակարծիք ենք մեր ակումբի կողմից ներկայացրած պաշտոնական հայտարարության հետ՝ կապված այդ հարցի շուրջ: Կարծում եմ՝ բոլորն էլ ուզում են ունենալ ուժեղ առաջնություն եւ ուժեղ հավաքական»,- ասել է նա «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:
Հայկական ֆուտբոլում ժամանակ առ ժամանակ սկանդալներ են լինում կապված պայմանավորված խաղերի հետ: Մարզաձեւում առկա բացերից խոսելիս ֆուտբոլիստները հիմնականում հենց այս խնդիրն են նշում: Նրանք կարծում են, որ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը՝ տվյալ դեպքում տնօրենը, հենց այն մարդն է, որը կարող է պայքարել դրա դեմ:
«Շատ դրական եմ վերաբերվում, կարծում եմ՝ շատ լավ նախագահ կլինի: Այդպիսի մարդ է պետք, որ ղեկավարի այդ կառույցը, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը բացառվեն: Կարծում եմ՝ եթե Վանեցյանը ամենալավը դա չանի, լավագույններից կլինի այդ հարցում»,- ՀԺ-ի հետ զրույցում ասում է «Բանանցի» կիսապաշտպան Արամ Բարեղամյանը:
Պայմանավորված խաղերի խնդրով է մտահոգված նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը: Մեզ հետ զրույցում նա եւս խոսել է այդ մասին: Պաչաջյանը նույնպես ընդգծել է, որ Արթւոր Վանեցյանին համարում է ամենահարմար թեկնածուն, որը կարող է զբաղվել դրանով:
«Կարծում եմ՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը (մասնավորապես՝ կազմակերպված խաղերի վերաբերյալ) ու այն մթնոլորտը, որը տիրում է Հայաստանում, ապա պարոն Վանեցյանի թեկնածությունը շատ բալանսավորված տարբերակ է»,- ասել էր նա:
Նույն կարծիքին էր նաեւ ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Ինչպես շատերը, նա էլ առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրների շարքում առանձնացրել է պայմանավորված խաղերն ու խաղադրույքները:
«Չմանրամասնելով, բայց տեսնելով նախորդը, ընդհանուր ֆուտբոլի վիճակը՝ կապված խաղադրույքների եւ այլնի հետ, շատ կարեւոր է, որ պետության հետ անմիջապես կապ ունեցող մարդ լինի»,- ասել էր նա:
Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում է 2002 թվականից: Նոր ղեկավարության ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 22-ին: Այդ օրը նաեւ ՀՖՖ-ն պետք է իրավաբանական անձանց միությունից (ԻԱՄ) վերակազմավորվի հասարակական կազմակերպության (ՀԿ):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT