Երևան
12 °C
Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ, հրաժարվի հակամարտության ռազմական լուծման գաղափարից եւ կատարի բոլոր համաձայնությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր քաղաքական օրակարգի առաջնային հարցը: Արցախի Հանրապետության կարգավիճակն ու անվտանգությունը ՀՀ-ի համար բացարձակ առաջնահերթություն են բանակցությունների գործընթացում: Ռազմական միջոցներով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ անմիջական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար»,- ասել է ՀՀ վարչապետը: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը շարունակելու է իր կառուցողական համագործակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով՝ ընդգծելով, որ «սա միջազգային մակարդակով միակ օրգանն է, որն ունի մանդատ այս հակամարտության կարգավորման համար»:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ ադրբեջանական կողմի դիրքորոշմանը՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ: «Նա պետք է հրաժարվի ռազմական ցանկացած լուծման գաղափարից եւ կատարի նախկինում կնքված բոլոր համաձայնությունները: Ավելին՝ եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղաշինության գործընթացին, ապա պետք է բանակցություններ սկսի այս հակամարտության հիմնական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով նշում է, որ Ղարաբաղը պետք է իր տարածքի մասը կազմի, սակայն միեւնույն ժամանակ նաեւ հայտարարում է, որ բանակցություններ չի վարելու Լեռնային Ղարաբաղի հետ: Հարցը հետեւյալն է. ինչպես կարող է Ադրբեջանը պահանջներ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եւ միեւնույն ժամանակ չխոսել նրա հետ»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ նման բան հնարավոր է միայն այն դեպքում, «եթե Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է ստանալ տարածքը, բայց ոչ ժողովրդին»: «Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի կառավարության մտադրությունը Լեռնային Ղարաբաղը հայերից «մաքրելն» է, ինչպես արվել է Նախիջեւանում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Այս պատճառով, ինչպես նշել է վարչապետ Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղը կարող է գալ այն եզրահանգման, որ Ադրբեջանի մասը կազմելն իր համար կնշանակի լիովին ոչնչացված լինել: Ուստի՝ հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը կանխելու համար Լեռնային Ղարաբաղը չպետք է Ադրբեջանի մասը կազմի:
Եզրափակելով իր խոսքը՝ վարչապետը նշել է, որ հակամարտությունը կարող է եւ պետք է կարգավորվի միայն բոլոր կողմերի փոխադարձ փոխզիջումների միջոցով՝ մի մթնոլորտում, որը բարենպաստ կլինի խաղաղության համար, այլ ոչ թե պատերազմի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT