Երևան
12 °C
Սեպտեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպման նախօրեին Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ: Հերթական անգամ շեշտվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման կարեւորությունը:
Արտաքին գործերի նախարարը համանախագահներին է ներկայացրել ՀՀ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի՝ իրավիճակը լարելու վերջին փորձերը, որոնց հետեւանքով զոհվել են ՀՀ Զինված ուժերի եւ Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ, ինչպես նաեւ թիրախավորվել է խաղաղ բնակչությունը:
Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին հնչեցրած իր ելույթում նույնպես անդրադարձել է արցախյան հակամարտությանը՝ նշելով, որ դրա խաղաղ կարգավորումը գերակշռող տեղ ունի ՀՀ արտաքին օրակարգում: Նա նաեւ ընդգծել է բանակցային գործընթացում ՀՀ առաջնահերթությունը, այն է՝ Արցախի Հանրապետության կարգավիճակը եւ անվտանգությունը:
Անդրադառնալով Ադրբեջանին, վարչապետը նշել է, որ եթե այն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է երկխոսություն սկսի այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Արցախի հետ:
«Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միեւնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսելու», - ասել է վարչապետը:
Փաշինյանն ընդգծել է նաեւ, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը ուղղակիորեն սպառնում է հայերի կյանքին, քանի որ «Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը»: Ամփոփելով իր խոսքը, Փաշինյանը հերթական անգամ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունը կարող է եւ պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության մթնոլորտում:
Գաղտնիք չէ, որ հակամարտության կարգավորման հայկական տեսակետից տրամագծորեն տարբերվում է Ադրբեջանի ղեկավարության, մասնավորապես, նախագահ Իլհամ Ալիեւի մոտեցումը հարցի վերաբերյալ: Ադրբեջանն արդեն տեւական ժամանակ է չի էլ թաքցնում, որ ռազմական լուծումը եւս դիտարկվում է իր կողմից որպես հնարավոր տարբերակ: Բացի այդ, դատելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային ելույթներից՝ Ադրբեջանը չի պատրաստվում որեւէ զիջումների գնալ: Սեպտեմբերի 21-ին ելույթ ունենալով «Ադրբեջանի խորհրդարանի 100-ամյակին» նվիրված միջոցառումներին Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանը չի շեղվի իր սկզբունքային դիրքորոշումից, քանի որ Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է եւ չի կարող որեւէ կարգավիճակ ստանալ Ադրբեջանի ինքնիշխանության սահմաններից դուրս»:
Ալիեւը չի զլացել հատուկ ուշադրություն հրավիրել նաեւ «օկուպացված տարածքներում ավերված ենթակառուցվածքների, թալանված ազգային հարստության» եւ, իհարկե, «Խոջալուի ցեղասպանության» վրա:
«Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է լուրջ շտկումներ մտցնի իր քաղաքականության մեջ», - ասել է Ալիեւը:
Անհասկանալի է, թե նման պայմաններում ինչի շուրջ կարող են բանակցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները: Սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով հնարավոր հանդիպմանը, նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի՝ այն պետք է բովանդակություն ունենա:
«Այդ հանդիպումը չպետք է լինի ինքնանպատակ, զուտ լուսանկարվելու եւ տեսագրվելու առիթ: Հանդիպումը պետք է լինի բովանդակային, եւ մենք ակնկալում ենք, որ հանդիպումը կբերի կոնկրետ արդյունքների՝ նաեւ նախորդ պայմանավորվածությունների մասով», - ասել է Բալայանը:
Նախորդ պայմանավորվածությունները 2016 թ. պատերազմից հետո կայացած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն են, մասնավորապես, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների եւ թվաքանակի ավելացումը: Այդ պայմանավորվածությունների իրականացումը շարունակաբար արգելակվում է Ադրբեջանի կողմից:
Ինչ վերաբերվում է արտաքին գործերի նախարարների նյույորքյան հանդիպմանը, ապա դրանից չարժե մեծ սպասելիքներ ունենալ: Հանդիպման ընթացքում խոսքն, ամենայն հավանականությամբ, գնալու է ոչ թե բուն կարգավորման, այլ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման մասին: Քանի դեռ դրանք չեն իրականացվել հետագա բանակցությունների նկատմամբ վստահություն չի կարող լինել:
Սակայն, հուսալ, որ Ադրբեջանը կփոխի իր մերժողական դիրքորոշումը պայմանավորվածությունների նկատմամբ՝ եւս ավելորդ է: Պաշտոնական Բաքուն չի կարող թույլ տալ, օրինակ, միջադեպերի հետաքննության մեխանիզմ գործարկել, քանի որ այդ պարագայում անկնհայտ կդառնա, թե ով է ապակայունացնում իրավիճակը շփման գծում:
Իսկ, ընդհանուր առմամբ բանակցային գործընթացի փակուղային վիճակը բխում է խնդրի կարգավորման եւ Արցախի ապագայի վերաբերյալ սկզբունքորեն տարբեր պատկերացումներից: Քանի դեռ Ադրբեջանում, ի հեճուկս Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային հանրության՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու տրամաբանությանը, դիտարկում են ռազմական հանգուցալուծման տարբերակը՝ փակուղային վիճակը շարունակվելու է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT