Չեմ բացառում, որ մարդիկ դուրս կգան փողոց. Լենա Նազարյանն՝ ԱԺ-ն ցրելու մեխանիզմների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ խորհրդարանական ուժերի բանակցությունները ակնկալվում է հրատապ ռեժիմով անցկացնել: Սա թույլ կտա, որ հնարավորինս շուտ որոշվեն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմները եւ ժամկետները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Նա չբացառեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն մինչեւ տարեվերջ: Խմբակցության ղեկավարը նշեց, որ օրակարգում առկա է արտահերթ ընտրությունների անցկացման երկու տարբերակ:

«Կա կարճ ճանապարհ եւ կա երկար ճանապարհ: Այս տարբերակներից մեկի ընտրությամբ է պայմանավորված լինելու ընտրությունների անցկացման ժամկետը: Կարճ ճանապարհը լինելու է այն, որ վարչապետի հրաժարականի դեպքում երկու անգամ վարչապետ չի ընտրվում եւ օրենքի ուժով Ազգային ժողովն արձակվում է: Երկրորդ ճանապարհն այն է, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ պետք է լինեն՝ խորհրդարանով եւ ԱԺ-ն լուծարվի առանց վարչապետի հրաժարականի, բայց այս ընթացակարգերը երկար են եւ հնարավոր է, որ հանրաքվեի անհրաժեշտություն լինի»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, սակայն, ձեռնտու են համարում կարճ ճանապարհով խորհրդարանական ընտրություններին գնալու տարբերակը: Իշխանության շրջանում միաժամանակ մտավախություն կա, որ ՀՀԿ-ն այս հարցում իրենց խոչընդոտելու է եւ հնարավոր չի լինելու խորհրդարանն իրավունքի ուժով արձակել վարչապետ չընտրելու պարագայում: «Մեզ համար ցանկալի չէ Սահմանադրական փոփոխության ճանապարհով գնալը: Կարծում եմ, որ մյուս ուժերին եւս ցանկալի չէ, բացառություն է միայն ՀՀԿ-ն, որը հնարավորինս փորձում է ձգձգել: Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ այստեղ կարեւոր գործով ենք զբաղված, բայց հասկանալի չէ, թե այդ կարեւոր գործը որն է»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Լենա Նազարյանը:

Լենա Նազարյանը նշեց, որ «Հանրապետական» խմբակցության դիմադրությունը լրացուցիչ լարվածություն է առաջացնելու հասարակության շրջանում: Ըստ նրա՝ ՀՀԿ-ականներն ամեն ինչ անում են, որ հասարակության վերաբերմունքը իրենց նկատմամբ բացասական դառնա: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշակի զիջումների գնա, որպեսզի վարչապետի հրաժարականի եւ երկու անգամ վարչապետ չընտրելու պարագայում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման առիթ լինի, Լենա Նազարյանը բացառեց: ԵԼՔ խմբակցության ղեկավարի պնդմամբ՝ որեւէ քաղաքական ուժի շահն առաջնային չի լինելու:

«Եթե այս ամենն անկարեւոր է եւ առաջ են քաշվում շահեր, նախապայմաններ, ցանկություններ, ապա հարց է առաջանում՝ այդ ուժերն ինչի՞ մասին են մտածում, ո՞ւմ մասին են մտածում, ի՞նչ շահերի են ծառայում: Իրենց նպատակը պորտֆելներ ունենա՞լն է, թե՞ այն, որ մարդկանց ակնկալիքները իրականանան: Տեղի կունենան ազատ եւ անկախ ընտրություններ, ՀՀԿ-ն էլ կմասնակցի ու իր քվեները կստանա: Ես զարմանում եմ, թե ինչու են իրենք հանդուգն կերպով, անընդհատ ավելի լարում իրավիճակը, երբ բացահայտվում են կոռուպցիոն գործարքներ եւ շատ պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվում: Նրանցից ոչ մեկն այս ընթացքում ափսոսանք չհայտնեց, որ նման բաներ են տեղի ունեցել իրենց իշխանության ժամանակ»,- նշեց Նազարյանը:

Անդրադառնալով 6-րդ գումարման Ազգային ժողովը լուծարելու մեխանիզմներին եւ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, Լենա Նազարյանը չբացառեց, որ հարկ եղած դեպքում իշխանությունները կօգտագործեն նաեւ փողոցային պայքարի տարբերակը: Այնուհանդերձ, օրվա իշխանությունները նախընտրում են բանակցային ճանապարհը: «Դա ամենաանցանկալի ճանապարհն է, որը չեմ բացառում, բայց տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը միշտ պատրաստ է եղել բանակցելու: Փողոցային պայքարը վերջին էտապն է: Եթե այլեւս հնարավոր չլինի բանակցել, ապա չեմ բացառում, որ մարդիկ դուրս կգան փողոց: Դա ցանկալի չէ, քանի որ այդ տարբերակը խաթարում է բնականոն ընթացքը»,- ասաց պատգամավորը:

Այս ընթացքում շարունակվում է նաեւ ՀՀ ԸՕ-ի փոփոխությունների մշակումը: «Հանրապետական» խմբակցությունը հույսեր ուներ, որ կառավարությունը հիմք կընդունի Վենետիկի հանձնաժողովի այն տեսակետը, թե փոփոխություններից հետո ցանկալի է մեկ տարի անց անցկացնել ընտրությունները: Այսինքն՝ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակելու համար դեռ մեկ տարի կպահանջվեր, իսկ ՀՀԿ-ն կշարունակեր իշխել ԱԺ-ում: Լենա Նազարյանը մեր զրույցում նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից կա ըմբռնում՝ այդ կետը շրջանցելու համար: «Կառավարութան ներկայացուցիչները Վենետիկի հանձնաժողովին բացատրել են երկրում ստեղծված իրավիճակը: Այնտեղից ունենք ըմբռնում, որ արտառոց իրավիճակ է մեր մոտ եւ շուտ պետք է ընդունենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունները»:

Վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը պատրաստ կլինի երկու շաբաթից: «Վենետիկի հանձնաժողովի այն ռեկոմենդացիան, որ ընտրությունները պետք է անցկացնել ԸՕ-ի փոփոխություններից 12 ամիս հետո, այս անգամ դա Հայաստանում տեղի չի ունենա: Դրա համար պատճառները պարզ են, իսկ ինչ վերաբերվում է օրենսգրքի բովանդակությանը՝ մենք հայցելու ենք ու ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաները, որոնք ամենայն հավանականությամբ տեղ կգտնեն վերջնական նախագծում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ առաջիկայում Վենետիկի հանձնաժողովի անդամներն անձամբ են գալու Հայաստան եւ աջակցելու են ԸՕ-ի բարեփոխումների հարցում: Պատասխանելով մեր այն հարցին, որ ՀՀԿ-ականներն ասում են, թե միջազգային այս հանձնաժողովի կանոններից շեղվել չի կարելի, Իոաննիսյանը նշեց՝ 2017 թվականի ընտրություններից վեց ամիս առաջ եւս ԸՕ-ի փոփոխություն է եղել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8470 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս