Երևան
12 °C
Սեպտեբերի 27-ին՝ երկարատեւ դադարից հետո, այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ տեղի ունեցավ: Նիստը վարում էր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստից հետո հանրապետականները լրագրողների հետ զրուցելու ցանկություն ընդհանրապես չունեին: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին պատասխանելով նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը եւս քննարկվել է: «Մեր հետ խորհրդակցելու որեւէ մեկը դեռ չի եկել, որ ինչ-որ բան ասենք»:
Միաժամանակ ՀՀԿ փոխնախագահն Ազգային ժողովի լուծարումը որակեց սխալ երեւույթ, սակայն չմանրամասնեց, թե ինչու է սխալ: Գալուստ Սահակյանն ավելի քան վստահ է, որ եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա «Հանրապետական» կուսկացությունն անպայման կմասնակցի: ՀԺ-ի հարցին՝ ՀՀԿ-ում ինչ կարծիք ունեն, որ Նիկոլ Փաշինյանը վերադառնալով Երեւան պատրաստվում է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ բանակցել՝ 6-րդ գումարման ԱԺ-ն ցրելու շուրջ, Սահակյանը պատասխանեց. «Եթե վարչապետը կգա, կցանկանա քննարկումներ անել, այդ ժամանակ կքննարկենք: Մենք արտահերթ ընտրությունների հետ կապված միանշանակ հարց չենք քննարկել: Ես կարող եմ իմ կարծիքն ասել՝ դա սխալ երեւույթ է»:
Լրագրողի հարցին՝ ՀՀԿ-ն կաջակցի՞, որ խորհրդարանը լուծարվի, Սահակյանը նշեց. «Ինքնալուծարումը պետության համար վտանգավոր երեւույթներից մեկը կլինի, դա խայտառակություն է: Չեմ կարծում, որ խորհրդարանական մեծամասնությունը պիտի գնա այն ճանապարհով, որն առաջարկում է, ուզում է կառավարությունը»:
Դիտարկմանը՝ խորհրդարանական ինչ մեծամասնության մասին կարող է խոսք գնալ, երբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից պարզ դարձավ, որ ընտրությանը մասնակցած քաղաքացիների 80 տոկոսը վստահության քվեն տալիս է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Սահակյանը արձագանքեց. «Մենք զարմացանք, բայց պետք է նկատի ունենալ, որ ՀՀԿ-ն չէր մասնակցում ընտրություններին»,- ասաց նա եւ նշեց, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ էր, սակայն գործող իշխանությունները նրան չաջակցեցին, նա հրաժարական տվեց, եւ այդ պատճառով էլ ՀՀԿ-ն չմասնակցեց ընտրություններին:
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ՔՊ-ի 80 տոկոս քվե ստանալն արդեն ՀՀԿ-ի համար ազդակ չէ՞ր, որ նրանք ձեռնարկեին խորհրդարանի ինքնալուծարումը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մենք կքննարկենք՝ կլուծարե՞նք, թե՞ կմասնակցենք»,- ասաց նա եւ նշեց, որ բանակցությունների անհրաժեշտության դեպքում ՀՀԿ-ակնները կբանակցեն Նիկոլ Փաշինյանի հետ:
Խոսելով Երեւանի քաղաքապետի ընտրություններից եւ պատասխանելով ՀԺ-ի հարցին, թե ինչու՞ այս ընտրությունների ժամանակ սկանդալային միջադեպեր տեղի չունեցան, Գալուստ Սահակյանը մատնանշեց՝ ՀՀԿ-ն չէր մասնակցում: «ՀՀԿ-ն չէր մասնակցում, որ ես ասեմ՝ ինչու միջադեպ տեղի չունեցավ»:
ՀՀԿ փոխնախագահը պատճառ չի տեսնում, որ ՀՀԿ-ն ընտրություններին չմասնակցի: Այս քաղաքական ուժը նաեւ պատրաստ է նրան, որ անցողիկ շեմը չի հաղթահարելու: Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ են անելու, Սահակյանը նշեց. «Անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում ՀՀԿ-ն կմնա ամենաարժանապատիվ եւ միակ կուսակցությունը մեր քաղաքական դաշտում, որովհետեւ մենք ունենք լավ ծրագիր: Հետո դուք մեկ ասում եք, որ պետք է խորհրդարանը լուծարվի, մեկ էլ ասում եք, որ արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան»,- ասաց նա եւ նշեց, որ ըստ կառավարության ծրագրի՝ ընտրությունները պետք է լինեն մեկ տարվա ընթացքում, իսկ ՀՀԿ-ում սպասում են, որ այդ մեկ տարին լրանա. «Երբ կլրանա, կգաք, կխոսենք»:
Գալուստ Սահակյանն ավելի քան վստահ է, որ Սահմանադրական փոփխություններ չեն լինելու, որը հնարավորություն կտա առանց վարչապետի հրաժարականի լուծարել 6-րդ գումարման ԱԺ-ն: Նա ընդգծում է, որ այսօր կառավարությունում միայն Նիկոլ Փաշինյանն է աշխատում, որը մտահոգիչ է:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հետ կհամագործակցի՞: «Ռոբերտ Քոչարյանը, եթե այնպիսի խնդիրներ առաջ կքաշի, որը մեր ծրագրերին մոտ է, այդ ժամանակ հնարավոր է որեւէ փոխհարաբերություն: Ցանկացած քաղաքական ուժ կարող է համագործակցել ցանկացած ուժի հետ»:
ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում «Հանրապետական» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել, թե ինչ հարցեր են քննարկել նիստի ընթացքում, նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների պատրաստ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT