Երևան
12 °C
Արցախի ազգային ժողովում ամենամեծ`«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկել, որ «Արցախի հերոս» կոչումն այսուհետեւ շնորհվի միայն հետմահու:
«Ես գտնում եմ, որ հերոսի կերպարը պետք է օրինակ լինի հանրության համար, իսկ կենդանի հերոսները մարդիկ են, ովքեր սխալներ գործելուց ապահովագրված չեն»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԱՀ պատգամավոր Արթուր Թովմասյանը:
- Պարոն Թովմասյան, տեղեկություն ունենք, որ պատրաստվում եք նախագիծ ներկայացնել, որ «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչումը այսուհետեւ միայն հետմահու շնորհվի, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:
- Այո, համապատասխանում է իրականությանը:
- Ո՞րն է պատճառը, որ նման նախագիծ եք պատրաստվում ներկայացնել, ինչո՞ւ է առաջացել այդ գաղափարը:
- 1997 թվականին այդ մտավախությունը չկար: Երբ մենք առաջին անգամ Սամվել Բաբայանին շնորհեցինք «Արցախի հերոս» եւ պարգեւատրեցինք «Ոսկե արծիվ» շքանշանով, այդ տարիներին չկար այդ մտավախությունը: Այդ տարիներին ես ԱԺ նախագահն էի, եւ մենք ուսումնասիրել ենք տարբեր պետություններ, ովքեր ունեն այդ բարձր կոչումը: Օրինակ, Իսրայելում դեռեւս 1948թ.-ին, երբ քննարկվում էր այդ օրինագիծը, վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը դեմ էր արտահայտվել՝ հիմնավորելով, որ երկիրը, որտեղ անկախության համար մղված պայքարում մասսայական հերոսություններ են կատարվել, որևէ մեկին պարգևատրելը անպատվություն կլինի նրա մարտական ընկերների նկատմամբ: Նրա կարծիքով՝ հերոս է ողջ Իսրայելի ժողովուրդը, եւ իշխանության մոտեցումը պետք է այդպիսին լինի:
Վերջին տարիներին, երբ որեւէ անձի պարգեւատրում էինք «Արցախի հերոս» կոչմամբ՝ ճիշտ չէր նաեւ նախկինների նկատմամբ, որովհետեւ մարդը անսխալական չէ եւ կենդանության օրոք հերոսի կոչման արժանացողների հետ կապված մտավախություն առաջացավ: Ես գտնում եմ, որ հերոսի կերպարը պետք է օրինակ լինի հանրության համար, իսկ կենդանի հերոսները մարդիկ են, ովքեր սխալներ գործելուց ապահովագրված չեն:
Այս բանը ես ինձ վրա եմ վերցրել, որովհետեւ ես էի խորհրդարանի նախագահը, որ ընդունեցինք «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը եւ «Ոսկե արծիվ» շքանշանը եւ բարոյական իրավունք ունեմ մեր իսկ կողմից ընդունված օրենքում այդ փոփոխությունը կատարել: Իհարկե, ակնկալում եմ, որ այդ հարցում էական նշանակություն կունենան նաեւ հանրային քննարկումները:
- Կարո՞ղ ենք սա կապել վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, քանի որ «Արցախի հերոս»-ի կոչմանն արժանացած մի շարք մարդիկ շատ ծանր հանցագործությունների մեջ են մեղադրվում:
- Այո: Հանրային գիտակցության մեջ ինչ-որ բան է փոխվել, եւ այդ մտավախությունը վերջին իրադարձություններից հետո է մտել իմ մեջ:
- Հնարավո՞ր է նաեւ ինչ-որ նախագիծ ներկայացնեք եւ հերոսի կոչումից զրկեք այն մարդկանց, ովքեր հանրության շրջանում վատ կարծիք են ձեւավորել:
- Մարդիկ հերոսի կոչումը ստացել են իրենց կատարած բացառիկ ծառայությունների համար: Կենդանության օրոք մարդը կարող է սխալներ գործի, եթե կոչումը հետմահու շնորհվի, արդեն այդ մտավախությունը չի առաջանալու, որովհետեւ հետմահու պարգեւատրված հերոսների մասով որեւէ խոսակցություն չկա ո՛չ Արցախում, ո՛չ էլ ՀՀ-ում:
- Այսինքն՝ կարծում եք, որ սխալ որոշո՞ւմ է ողջ մարդկանց հերոսի կոչում շնորհելը:
- Օրենքը հետադարձ ուժ չունի: Նրանց պարգեւատրել են ոչ թե նրա համար, թե ոնց են իրենք ապրելու հասարակության մեջ, այլ իրենց կատարած բացառիկ ծառայությունների համար: Ես չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային:
Գիտեք, երբ Իսրայելում 1949 թվականին հերոսի կոչմամբ պարգեւատրեցին 12 մարդու, 4-ին՝ հետմահու, այդ 8 հերոսները, ովքեր քայլում էին Իսրայելի փողոցներով, ամեն մի զինվորական անկախ իր կոչումից պատիվ էր տալիս այդ հերոսներին: Բայց հետագայում, մոտ 21 տարի հետո Իսրայելի հերոսի կոչմանը ոչ մեկը չի արժանացել: Ավելին, 1970 թվականին երկրում փոփոխություն եղավ, ըստ որի՝ վերացվել է «Իսրայելի հերոս» բարձրագույն կոչումը եւ փոխարենը առաջարկվել է «Հանուն հերոսության» մեդալը եւ այդ մեդալը շնորհվել է նաեւ 1949 թվականին հերոսի կոչում ստացած այդ 12 հոգուն:
- Իսկ խորհրդարանի ձեր գործընկերները կո՞ղմ են ձեր նախագծին: ԱՀ ԱԺ-ում ընդգրկված է նաեւ «Արցախի հերոս»-ի կոչմանն արժանացած Ժաննա Գալստյանը, նա ինչպե՞ս է վերաբերվում այս նախագծին:
- Ես ասեմ, որ բազմաթիվ հեռախոսազանգեր կան: Եւ հիմնականում ասում են, որ ավելի խստացրեք: Դեռեւս արձագանք չկա Արցախի կենդանի հերոսներից, որովհետեւ նորից եմ ասում՝ օրենքը հակադարձ ուժ չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT