Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Մոլդովայի նախագահները եւ Թուրքմենստանի փոխվարչապետը:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, նախ տեղի է ունեցել խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետեւ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով:

Գագաթնաժողովում ամփոփվել են ԱՊՀ շրջանակում ընթացիկ տարվա ընթացքում համագործակցության արդյունքները եւ քննարկվել փոխգործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել 2020 թվականին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունները համատեղ նշելու նախապատրաստական աշխատանքներին: Որոշում է կայացվել թողարկել 75-ամյակի հոբելյանական համատեղ շքանշան: Նիստի ընթացքում ստորագրվել են բազմակողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր: Որոշում է կայացվել ԱՊՀ նախագահությունը 2019 թվականին փոխանցել Թուրքմենստանին:

Խորհուրդը հայտարարություն է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ, հաստատել 2021 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումները Տաջիկստանում անցկացնելու որոշումը, 2021 թվականն ԱՊՀ-ում հայտարարել ճարտարապետության եւ քաղաքաշինության տարի: Հաստատվել է 2019–2023 թվականների հանցավորության դեմ պայքարի համատեղ միջպետական ծրագիրը, ստորագրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ համաձայնագիրը: Փոփոխություններ են կատարվել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կանոնակարգում, լրացումներ` ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի կանոնակարգում: ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում` 2019 թվականի հոկտեմբերի 11-ին: Նիստի ընթացքում ստորագրվել են ընդունված որոշումների արձանագրությունները:

Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը կարեւորել է ԱՊՀ շրջանակում համագործակցության արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով կապերի խորացումը: ՀՀ վարչապետի խոսքով` ԱՊՀ-ի ներուժը տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ ամենեւին էլ սպառված չէ եւ այն իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան քայլեր: «Դա կնպաստի ազգային տնտեսությունների մրցունակության, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, հումանիտար կապերի զարգացմանը եւ մարդկային կապերի ամրապնդմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով 2020 թվականին նշվող Հաղթանակի 75-ամյակին` վարչապետը նշել է, որ Մայիսի 9-ը հավերժ կմնա անկոտրում քաջության եւ մեր ժողովուրդների միասնականության խորհրդանիշ, ովքեր թիկունք թիկունքի տված կռվել են ռազմաճակատում եւ անձնազոհաբար պայքարել հանուն ընդհանուր հաղթանակի՝ բերելով որոշիչ ավանդ նացիզմից աշխարհն ազատելու գործում: «Հայ ազգն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հաղթանակի կերտման գործում: Բանակ զորակոչված հայերի կեսը չեն վերադարձել տուն՝ այդ սարսափելի պատերազմից: Ավելի քան 70 հազար հայ զինծառայող պարգեւատրվել է ռազմական պատվոգրերով եւ մեդալներով, նրանցից 100-ից ավելին արժանացել են Խորհրդային միության հերոսի կոչման: Այդ տոնը, ինչպես նաեւ ընկածների հիշատակը բոլորիս կոչ են անում Հաղթանակի 75-ամյակը նշել արժանվույն, համատեղ հակազդել պատմությունը վերախմբագրելու փորձերին, նացիզմի հերոսացման եւ նեոնացիզմի պրոպագանդման դեմ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ ընդունված հայտարարության կարեւորությունը:

«ԱՊՀ-ում զարգանում է տնտեսության եւ ինովացիաների, մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցությունը: Այդ համատեքստում ցանկանում եմ տեղեկացնել, որ 2019 թվականին Երեւանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը, որը կդառնա կարեւոր հարթակ աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների միջեւ գործնական եւ գիտական կապերի զարգացման համար: Ակնկալում ենք, որ ԱՊՀ մեր գործընկեր երկրների ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն կունենան այդ կարեւոր միջոցառմանը»,- ասել է վարչապետը` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է հումանիտար կապերի գործնական զարգացմամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT