Երևան
12 °C
Սպիտակ քաղաքի բնակիչ Վահրամ Այվազյանը դիմել է «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն՝ խնդրելով հրապարակել «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ իր բողոք-նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան պարոն վարչապետ, ողջունում եմ Ձեզ Սպիտակ քաղաքից:
Սույն բաց նամակով ցանկանում եմ բարձրաձայնել Սպիտակ քաղաքում էլեկտրաէներգիայի մատակարարման խայտառակ վիճակի եւ պարբերական հոսանքազրկումների մասին: Արդեն շուրջ վեց ամիս է, ինչ ես պայքարում եմ Սպիտակ քաղաքում Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ-ի կողմից իրականացվող ամենօրյա հոսանքազրկումների դեմ: Սպիտակը ինձ ուղղակի հիշեցնում է 1990-ականների Հայաստանը, երբ էլեկտրաէներգիան ժամով էր մատակարարվում բնակչությանը: Այս խնդրի վերաբերյալ սկզբում բարձրաձայնել եմ ՀԷՑ-ի տնօրինությանը, բայց ապարդյուն: Հետո կապ եմ հաստատել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, ովքեր ինձ խոստացան ՀԷՑ-ի հետ համատեղ քննարկումներ իրականացնել եւ ներդրումային ծրագրեր բերել Սպիտակ, որպեսզի բարելավեն էլեկտրաէներգիայի մատակարարումը Սպիտակում:
Սակայն ցայսօր չեմ տեսնում գեթ մի տեղաշարժ այս հարցում: Նաեւ դիմել եմ Պետական վերահսկողական ծառայությանը՝ խնդրանքով, որ ստուգումներ անցկացնեն ՀԷՑ-ի Սպիտակի գրասենյակում, Լոռու մարզը սպասարկող Դեբեդ մասնաճյուղում եւ ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակում, որովհետեւ ինքս, նույնիսկ մասնագետ չլինելով, տեսնում եմ կոռուպցիոն պատմություններ եւ ռիսկեր ՀԷՑ-ում, որի պատճառով էլ այժմ Սպիտակում խայտառակ վիճակ է: Սակայն Պետական վերահսկողական ծառայությունից արձագանքը եղավ այն, որ իմ խնդրանքը ուղարկեցին նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որի հետ ես արդեն կապ էի հաստատել եւ չէի ստացել իմ դիմումին լիարժեք պատասխան: Նաեւ հարցի մասին բարձրաձայնել եմ մամուլում:
1)https://analitik.am/news/view/420084
2)https://news.am/arm/news/463491.html
Եվ հանդես եմ եկել ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներով և կենդանի տեսաձայնագրություններով, որտեղ մանրամասն ներկայացրել եմ խնդրի էությունը.
1) 10/սեպտեմբեր/2018.
https://web.facebook.com/vahram.ayvazyan.5/posts/1837553846291713?__tn__=-R
2) 23/օգոստոս/2018.
https://web.facebook.com/vahram.ayvazyan.5/videos/1815018165211948/
3) 23/օգոստոս/2018.
https://web.facebook.com/vahram.ayvazyan.5/posts/1814938058553292?__tn__=-R
4) 23/հուլիս/2018.
https://web.facebook.com/vahram.ayvazyan.5/posts/1762965257083906?__tn__=-R
5) 20/հուլիս/2018. https://web.facebook.com/vahram.ayvazyan.5/posts/1758086804238418
6) 10/հուլիս/2018. https://web.facebook.com/vahram.ayvazyan.5/videos/1742253242488441/
7) 22/հունիս/2018. https://web.facebook.com/vahram.ayvazyan.5/posts/1714543618592737
8) 20/հունիս/2018. https://web.facebook.com/vahram.ayvazyan.5/posts/1712288992151533
9) 24/մայիս/2018. https://web.facebook.com/vahram.ayvazyan.5/posts/1681564115224021
10) 22/մայիս/2018. https://web.facebook.com/vahram.ayvazyan.5/posts/1679240105456422
11) 21/մայիս/2018. https://web.facebook.com/vahram.ayvazyan.5/posts/1678296098884156
12) 27/ապրիլ/2018. https://web.facebook.com/vahram.ayvazyan.5/posts/1654955631218203
13) 2/ապրիլ/2018. https://web.facebook.com/vahram.ayvazyan.5/posts/1630116660368767
Ինչպես երեւում է մամուլում եւ ֆեյսբուքում իմ հրապարակումների արձագանքներից, վերոնշյալ տարօրինակ հոսանքազրկումները փաստորեն ամբողջ ՀՀ-ով մեկ են տեղ գտել վերջին ամիսների ընթացքում: Այս հարցի մասին կարճ քննարկում եմ ունեցել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ: Երբեմն ինձ թվում է, որ ՀԷՑ-ը թաքնված սաբոտաժ է իրականացնում վերջին ամիսներին:
Ինքս շատ եմ տուժում այս հոսանքազրկումներից, որովհետեւ իմ կապը արտասահմանյան գործընկերներիս հետ մշտական է. ունենում եմ հարցազրույցներ, զանգեր, պրեզենտացիաներ, օնլայն կոնֆերանսներ եւ այլն, բայց ՀԷՑ-ի կամայականությունների պատճառով (հոսանքազրկման պատճառով անջատվում է նաեւ ինտերնետը) շատ անգամներ ձախողվել կամ կիսատ են մնացել իմ հարցազրույցները, պրեզենտացիաները եւ կոնֆերանսները արտասահմանյան ներդրողների, գիտնականների եւ հետազոտական կենտրոնների հետ: Ճանաչում եմ շատ մարդկանց, ովքեր ինձ նման մեծապես տուժում են հոսանքազրկումներից:
Հարգարժան պրն Փաշինյան, խնդրում եմ Ձեզ ՀԷՑ-ի եւ ընդհանրապես ապրանքներ եւ ծառայություններ մատուցող նմանատիպ ընկերությունների հանդեպ ցուցաբերել շատ կոշտ դիրքորոշում, կանգնել ՀՀ սպառողի, քաղաքացու կողքին եւ մեկընդմիշտ լուծել այս «էներգետիկ ճգնաժամը՛» Սպիտակում եւ առհասարակ ամբողջ ՀՀ-ում: Ես՝ քաղաքացի-սպառողս, պատրաստ եմ սատար կանգնել Ձեզ եւ Ձեր թիմին ՀԷՑ-ին կարգի հրավիրելու գործում: Նաեւ որպես բարձր տեխնոլոգիաների գծով ստարտափի հիմնադիր՝ պատրաստ եմ իմ գիտելիքներն ու գաղափարները ներդնել Հայաստանում էներգիայի նորագույն եւ արդյունավետ աղբյուրների զարգացման գործում, որով մենք մեկընդմիշտ կլուծենք բարձրորակ եւ անխափան էլեկտրաէներգիա ունենալու հարցերը:
Պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի:
Ինքս I-Fourth ստարտափի հիմնադիրն եմ, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալ Գորի թիմակիցն եմ որպես շրջակա միջավայրի միջազգային պաշտպան, իսկ մասնագիտությամբ միջազգայնագետ եւ ցեղասպանագետ եմ, եղել եմ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի անդամ (հեռավոր Կոլումբիայում կազմակերպել եմ ծառատունկ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին), իսկ Եվրոպայի Խորհրդում՝ Խաղաղության երիտասարդ դեսպաններ ծրագրի մասնակից:
Հարգանքով՝
Վահրամ Այվազյան»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT