Երևան
-3 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ խոսակցությունը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետի տեղակալ Հիքմեթ Հաջիեւը: Ըստ նրա՝ այդ փաստը հերթական անգամ ցույց է տալիս, որ բանակցությունների ձեւաչափը չի փոխվել, եւ դրանք ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Ստեփանակերտի հնարավոր մասնակցությունը հետագա բանակցություններին մեծ անհանգստություն էր առաջացրել Ադրբեջանում: Թերեւս, դրանով էլ բացատրվում են պաշտոնյաների եւ փորձագետների կարծիքները, որ Փաշինյան-Ալիեւ երկխոսությունը բացառում է Արցախի հետագա մասնակցությունը բանակցային գործընթացին:
Ադրբեջանական Trend.az լրատվականի հետ զրույցում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Նասիրովը, մեկնաբանելով Փաշինյանի նախաձեռնությունը, կարծիք է հայտնել, որ «Հայաստանի վարչապետը հասկացել է, որ իր նախորդ դիրքորոշումը միջազգային աջակցություն չի ստացել»:
Vestikavkaza.ru ընդգծված ադրբեջանամետ կայքում քաղաքագետ Միխայիլ Բելյաեւը հոդված է հրապարակել, որում կարծիք է հայտնում, թե Դուշանբեի պայմանավորվածություններին հետեւելը ինքնըստինքյան բացառում է Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին: Բելյաեւը դա բացատրում է նրանով, որ օպերատիվ կապը ստեղծվելու է Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե Արցախի միջեւ:
Այսպիսով, վերոնշյալ գործիչները փորձում են սահմանային լարումը թուլացնելուն ուղղված քայլերը ներկայացնել որպես ադրբեջանական դիվանագիտության եւ անձամբ Իլհամ Ալիեւի հաղթանակ: Խնդիրը, սակայն, նրանում է, որ այս պայմանավորածությունները դեռեւս շատ հեռու են բանակցություններ կոչվելուց: Դրանք ընդամենը քայլ են, որոնք ուղղված են լարումը թուլացնելուն եւ փոխվստահության մթնոլորտ կառուցելուն: Ընդ որում, որեւէ երաշխիք, որ այդ պայմանավորվածություններն իրականացվելու են՝ չկա: Ուստի դեռ վաղ է հաղթողներ եւ պարտվողներ փնտրել:
Պայմանավորվածությունների պահպանման վերաբերյալ ավելի անկեղծ դիրքորոշում է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը: Minval.az լրատվականին տված հարցազրույցում նա դժվարացել է ասել, թե որքանով կպահպանվեն Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այդ խոսակցությունը ազդակ էր միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը պատրաստ է հարցը կարգավորել քաղաքական հարթությունում՝ չբացառելով, սակայն, ռազմական տարբերակը:
«Մյուս կողմից, այն փաստը, որ Ադրբեջանը պահպանում է ուժ կիրառելու եւ սեփական տարածքներում սահմանադրական կարգը վերականգնելու իրավունքը՝ մնում է օրակարգում», - հայտնել է Զուլֆուգարովը:
Զուլֆուգարովն անգամ ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում խնդրի կարգավորումը: Նրա խոսքով՝ «հայտարարված արեւմտամետ ձգտումներն իրականացնելու նպատակով Փաշինյանը պետք է ազատի հայ հասարակությունն այն պատրանքից, որ Ռուսաստանը պաշտպանելու է իրենց»:
«Ամեն դեպքում, քաղաքական լուծում պետք չէ սպասել: Այն կլինի միայն ռազմական գործողություններից հետո: Դրանցից հետո նոր պայմաններ կստեղծվեն»,- ասել է Զուլֆուգարովը:
Ըստ նախկին նախարարի՝ ռազմական գործողությունները եւ Մոսկվայի կողմից աջակցության բացակայությունը ՀՀ ներկայիս կառավարությունն օգտագործելու է Արեւմուտքի հետ սերտ հարաբերություններ հաստատելու եւ ներդրումներ ստանալու համար: Մյուս կողմից, սակայն, Զուլֆուգարովը նշում է, որ «Արեւմուտքն առանձնապես չի վստահում Հայաստանի նոր ղեկավարությանը»: Նախկին նախարարը չի մանրամասնում, թե ինչի հիման վրա է նա նման կարծիքի հանգել, սակայն եզրակացնում է այս ամենից, որ Հայաստանը փորձելու է սադրանքներ իրականացնել սահմանին, իսկ «Ադրբեջանը անհամբերությամբ սպասելու է որոշ սադրանքների՝ հարված հասցնելու նպատակով»:
Ինչպես երեւում է, ադրբեջանական փորձագիտական տիրույթում արմատապես սխալ են հասկացել, կամ սխալ են ներկայացնում Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածությունները: Ամեն դեպքում, նման արձագանքը նախ եւ առաջ ուղղված է ներքին լսարանի մոտ տպավորություն ստեղծելուն: Բացի այդ, արձագանքներում ուրվագծվում են Ադրբեջանի պատկերացմամբ հետագա քայլերը՝ ռազմական ճանապարհով հարցը լուծելու փորձ կատարելու: Թե որքանով է հնարավոր Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը փոխադարձ անվստահության պայմաններում՝ ցույց կտա ժամանակը, սակայն փաստ է նաեւ այն, որ խնդրի կարգավորման համար ինչ-որ պահի առաջին քայլը պետք է կատարվի:
200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը
Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին
Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը
Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)
Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ
Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին
Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել
Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել
12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart
Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)
Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից
Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան
Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր
Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին
Հանդիպել են Լիբանանում ՀՀ դեսպանն ու երկրի վարչապետը
Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել
«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է
Ռուս սահմանապահն իր շան օգնությամբ գտել է Սյունիքում կորած քաղաքացու մարմինը
© 2019 Հայկական ժամանակ