Լոռու մարզի գյուղերում վառելանյութի խնդիր կա, անհայտ ճանապարհով վառելափայտ ձեռք բերողները բարձրացրել են դրա գները

Տասնամյակների մշտական խնդիր է Լոռու մարզի գյուղերի վառելափայտ չունենալու հարցը: Գյուղերում անտառագողությունն ավանդույթ է դարձել ու գյուղացուն «պարտադրել» է մտածել, որ իր «լավագույն» եւ արագ բիզնեսն անտառի ոչնչացման մեջ է: Գյուղացիները հակասության մեջ են՝ բնության պաշտպանության եւ իրավիճակը ողջամիտ գնահատելու ամենապարզ սկզբունքների հետ:

Այսօր Հայաստանում վառելափայտի ձեռքբերման լուրջ խնդիր կա: Գյուղացիների խոսքով՝ խստություն է, անտառահատումը արգելել են, փայտ չկա կամ շատ քիչ է: Չգիտես ինչ ճանապարհով վառելափայտ ձեռք բերողներն ու իրացնողները վերը նշվածի պատճառով բարձրացրել են դրա գները: Ըստ բողոքների՝ եթե նախկինում մեկ խորանարդ մետր փայտը գնում էին 10.000-ից 14.000 դրամով, հիմա նույնիսկ 24 000 դրամով դժվար է փայտ գտնելը, դրան գումարած նշված ծավալի փայտը բենզասղոցով կտրելու համար պահանջվող 15 000 դրամը: 

Գյուղացիների խոսքով՝ շատ հաճախ անտառապահների թվում են նաեւ իրենց համագյուղացի մարդիկ, որոնք հրաշալի իմանալով իրավիճակը տեղանքում՝ ադապտացվում են այս կամ այն կողմի հետ, այսինքն, կա՛մ դառնում են բիզնեսմեն, կա՛մ պետականամետ՝ «անտառը փրկելուն» ուղղված լուրջ ջանքեր գործադրող անհատներ:

«Հայանտառ» կոմիտեի լրատվական ծառայությունից ՀԺ-ին տեղեկացնում են, որ ժամանակին արված մասնագիտական չափումների եւ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ անտառամերձ համայնքների բնակիչներին անվճար է տրվում մինչեւ 8 խորանարդ մետր վառելանյութ:

Փաստացի տրամադրվող 8խ/մ թափուկ տեսակի վառելանյութը, սակայն բացարձակապես բավարար չէ ձմռան ամիսներին գյուղացիների հոգսերը հոգալու համար: «8-ն էլ հարաբերական է ասված, (այստեղ խոսքը կանգնած ծառի մասին չէ) կախված է նրանից, թե այդ տարածքում սանիտարական հատումներից առաջացած ինչքան թափուկ կա»,- հայտնում են «Հայանտառ»-ից:

Եթե դիտարկենք Քարինջ, Աթան, Ահնիձոր ու Մարց գյուղերը, ապա պատկերը հետեւյալն է, Քարինջը գազաֆիկացված է, սակայն խողովակները հասնում են գյուղամեջ, որտեղ մոտակա մի քանի տներն են սպասարկվում: Աթան եւ Ահնիձոր գազ ընդհանրապես չի հասնում:

Ահնիձորցիները նշում են, որ գազ չունենալուց բացի ունեն նաեւ խաթարված էլեկտրասնուցման խնդիր, որը կապված է տասնամյակներով չվերանորոգված, շատ վատ վիճակում գտնվող էլեկտրագծերի հետ: «Այս խնդրին հրաշալի տեղյակ է ՀՀ էլեկտրացանցեր մասնավոր ընկերությունը, էներգետիկայի նախարարությունը, սակայն մինչ օրս ոչ մի քայլ չի իրականացվել»,- ասում են նրանք:

ՀԺ-ի հետ զրուցած գյուղացիների վստահեցմամբ՝ ձմռան ամիսներին միջինում 20-ից 23 խորանարդ մետր վառելափայտ է հարկավոր իրենց, քանի որ ձմռան տեւողությունն այնտեղ իրականում 5-ից 6 ամիս է, նոյեմբերից սկսած արդեն ջեռուցման կարիք է զգացվում:

Ըստ այդմ, գյուղացիների պահանջը հետեւյալն է՝ նրանք չեն ասում, որ անվճար են ուզում վառելանյութը, այլ խնդրում են, որ այն իրենց տրամադրվի գոնե ոչ կոմերցիոն արժեքներով: Մանավանդ, որ գյուղացիների պնդմամբ՝ ի տարբերություն անտառահատների եւ փայտագողերի, իրենք միշտ սեփական աշխատուժով են այդ թափուկը ձեռք բերել:

Մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ Դավիթ Մաթեւոսյանը, լինելով Թումանյանի շրջանի, մասնավորապես՝ Ահնիձորի ժառանգորդներից մեկը, նշում է, որ իրավիճակը մշտադիտարկման մեջ է: Դավիթ Մաթեւոսյանը վստահեցնում է, որ տարիներ շարունակ Թումանյանի շրջանից վառելափայտ դուրս բերելու զարտուղի ճանապարհներից մեկը եղել է կեղծ փաստաթղթային ձեւակերպումը՝ գյուղացու անվան տակ դուրս բերելը:

Վերջինիս պնդմամբ՝ տեղի ունեցածը շատ պարզ, հաշվենկատ եւ մանիպուլյատիվ սկզբունքներով արված քայլ է. գյուղացուն սովորեցրել են, որ դա իր անտառն է, որ իրավունք ունի այն ոչնչացնելու, որպեսզի իրենք գյուղացու մեջքի հետեւում թաքնվելով՝ կարողանան անարգել ոչնչացնել պայմանականորեն վառելափայտ կոչվածը:

«Նրանք ուզում են գյուղացուն հրահրեն, որպեսզի նա դուրս գա պետության դեմ, բողոքի, հետո, երբ պետության ներկայացուցչի «զահլեն գնա» ասի՝ լա՛վ, ինչ ուզում եք արե՛ք, նույն ոգով, չսահմանափակված եւ չվերահսկվող ձեւերով իրենք հանեն այնքան փայտանյութ, որքան անհրաժեշտ է եւ անարգել ձեւով շարունակեն իրենց բիզնեսը: Այդ ընթացքում գյուղացին դարձյալ խեղճացած մնա, մի կողմ քաշված ստանա կամ չստանա իր 8 խ/մ վառելափայտը»,- ասաց նա:

Դավիթ Մաթեւոսյանի կարծիքով՝ պետք է գյուղացուն հաշտեցնել միջավայրի հետ եւ իրենք մեխանիզմներ են մշակելու, որը հնարավորություն կտա ներդաշնակ միջավայր ձեւավորելու՝ հատուկ պահպանվող բնության տարածք ձեւավորելով:

«Պետք է հնարավորություն տալ, որ գյուղացին, բնակվելով իր միջավայրում, կարողանա սպասարկել հատուկ պահպանվող տարածքը, միեւնույն ժամանակ զբոսաշրջիկներին հյուրընկալի իր բարձրորակ օրգանական մթերքներով: Դրանով նա կկարողանա բարձրացնել իր կենցաղի մակարդակն ու եկամուտ կունենա»,- թռուցիկ ներկայացրեց վերջինս:

Դավիթ Մաթեւոսյանը վստահեցրեց, որ ընդհանուր խնդիրներից ընդամենը վառելանյութի խնդիրն է բարձրաձայնվում, մինչդեռ տարատեսակ խնդիրներ են առկա Հայաստանի գյուղերում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4479 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ