Երևան
12 °C
Հերթական անգամ հետաձգվեց Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրման գործընթացը:
Այս անգամ այն կարծես թե անժամկետ է: Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի խոսքով՝ թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանն է նման ցանկությամբ հանդես եկել՝ երեկվա մի քանի ժամ տեւած բուռն քննարկումից հետո:
«Երեկվա հանդիպման ժամանակ թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը առաջարկեց եւս 6 ամսով հետաձգել գեղարվեստական ղեկավար ընտրելու գործընթացը` պատճառաբանելով, որ դա լավագույն լուծումն է նման լարված իրավիճակում»,-ասաց Ղարիբյանը: Փոխնախարար Ղարիբյանը հայտնեց, որ մինչեւ հաջորդ տարվա հունվար ամիս դժվար թե ընտրվի գեղարվեստական ղեկավար:
Նշենք, որ Ստանիսլավկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի «անհաս» պաշտոնի համար պայքարողների թիվը նվազել է, նախկին 5-ից հասել 2-ի:
Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրած 5 մասնակիցներն էին` նախկինում Խաբարովսկի շրջանային դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ՝ Ռոբերտ Մանուկյանը (ՌԴ քաղաքացի), Մոսկվայի Սերգեյ Փարաջանովի անվան թատրոնի հիմնադիր, բեմադրիչ՝ Վ. Գաբբեն (ՌԴ քաղաքացի), Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնի բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը եւ ՀՀ քաղաքացիներ Կ. Սատնիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Նորա Գրիգորյանն ու ռեժիսոր-բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյանը:
Հոկտեմբերի 4-ին մի քանի ժամ տեւած խորհրդակցության արդյունքում որոշվել է գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնում առաջադրված վերը նշված 5 թեկնածուներից ընտրել Կարեն Ներսիսյանին եւ Սուրեն Շահվերդյանին: Խորհրդակցությանը ներկա փոխնախարար Նազենի Ղարիբյանը երկու թեկնածուների ընտրությունը բացատրում է վերջիններիս ավելի բարձր որակական հատկանիշներով. «Երկուսն իրենց որակական չափանիշներով բարձր են բոլորից»:
Վերջիններս առաջիկայում հնարավորություն կունենան սույն թատրոնում բեմադրել մեկական ներկայացում, ինչն էլ թույլ կտա հետագայում հասկանալ թիմի հետ նրանց աշխատաոճն ու աշխատանքի որակը, ըստ այդմ՝ թատրոնի ղեկավարին տալով հստակ եւ համարժեք ընտրության հնարավորություն: Նախարարության փոխանցմամբ՝ ՊՈԱԿ-ի օրենքն ասում է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակում է թատրոնի տնօրենը, իսկ տնօրենի կողմից նշանակումը կատարվում է ընտրությամբ:
«Այն պահին, երբ նախարար Մակունցն ասել էր, որ ձեր գեղղեկավարին դուք եք ընտրելու, դերասանները դրոշակի պես թափահարում էին ու տարբեր բողոքներ ներկայացնում: Տիկին նախարարն առաջնորդվել է կանոնադրության սկզբունքով, ինքն իր դավանած արժեքներից եւ վարած քաղաքականությունից ելնելով, որոշել էր իրավասությունը հանձնել թատրոնին», -ասաց Ղարիբյանը:
Նազենի Ղարիբյանի փոխանցմամբ՝ աշխատանքային խումբը նախապես ծանոթանալով մասնակիցների կողմից ներկայացրած կենսագրականներին եւ թատրոնի առաջիկա գործունեության տեսլականի հետ, տեսաձայնագրված տարբերակով քննության են առել յուրաքանչյուր թեկնածուի կողմից ներկայացրած ռեժիսորական աշխատանքները: Նրա խոսքով՝ այն ինչ փորձել են անել, ընդամենը ռուսական թատրոնի փոթորիկը հանդարտեցնելուն է ուղղված. «Մենք Ֆրեդ Դավթյանի խնդրանքով փորձել ենք իր կողքին լինել, իրեն մենակ չթողնել եւ աջակցել»:
Փոխնախարար Ղարիբյանից հետաքրքրվեցինք դերասանների զայրույթը բարձրացրած հարցերից մեկի մասին, ինչից հետո վերջիններս ստորագրահավաք էին կազմակերպելել: Ճշտեցինք, արդյո՞ք նախարարությունից զանգահարել են ՌԴ-ում բնակովող ռեժիսոր Կարեն Ներսիսյանին եւ հորդորել չգալ ու հարցազրույցին չմասնակցել:
Վերջինս չժխտեց, որ նման բան է եղել, ավելին, նա այդ քայլն արդարացի եւ օբյեկտիվ համարեց՝ մնացած թեկնածուների հանդեպ, ասելով. «Երբ վերջանական 5 թեկնածուները ուղարկել էին իրենց տեսական աշխատանքները, որոշեցինք, որ բացի տեսականից՝ վիդեոտարբերակներով գործեր էլ ուղարկեն: Եվ երբ մասնակիցներից մեկը ասաց, որ չի կարող գալ մասնակցել, եւ չի կարողանում վիդեո ուղարկել, որոշում կայացրեցինք, որ ամեն դեպքում արդար չի լինի, որ մեկը գա այնտեղից, մյուսները չկարողանան ներկա գտնվել»:
Ավելի վաղ Նորա Գրիգորյանը հանդիպել էր Լիլիթ Մակունցի, իսկ Սուրեն Շահվերդյանը Նազենի Ղարիբյանի հետ: Այդ հանդիպման բովանդակությանն ու հետեւանքներին ՀԺ-ն անդրադարձել էր:
Մեր հարցին՝ եթե թեկնածուներից (այսուհետ նախկին) Նորա Գրիգորյանի եւ Սուրեն Շահվերդանի հետ հանդիպում եղել է, ապա ինչո՞վ էր անարդար Կարեն Ներսիսյանի հետ հանդիպելը, Նազենի Ղարիբյանն ասաց, որ իր եւ Սուրեն Շահվերդյանի հանդիպումը ուռճացված է ներկայացվել թե՛ լրատվամիջոցների եւ թե՛ թատրոնի անձնակազմի կողմից. «Սուրեն Շահվերդյանին ես չեմ էլ ճանաչել, մենք մի քանի րոպե ենք զրուցել»:
Այսօր թատրոնի 47 հոգանոց անձնակազմը խմբերի է բաժանվել: Եվ ինչպես փոխնախարար Ղարիբյանը որակեց՝ փոքր ֆրակցիաներ են գոյացել թատրոնի ներսում, որոնց մի հատվածը ուզում է գեղղեկավարի պաշտոնում տեսնել Կարեն Ներսիսյանին, կան մարդիկ, որոնք կարծիք չունեն, կան մարդիկ, ովքեր բեմադրիչ Նորա Գրիգորյանի կողմնակիցն են:
«Ես ինչքան հասկացա՝ Նորայի կողմնակիցների թվում է նաեւ Ֆրեդ Դավթյանը: Բայց Նորայի հետ կապված կոնկրետ իմ առարկությունը հետեւյալն է, նա Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է եւ ստացվում է, որ անմիջականաորեն փոխարինելու է նրան: Այդտեղ ես խնդիր եւ վտանգ եմ տեսնում, որովհետեւ իր ընտանիքի անդամներն այդ թատրոնում են աշխատում»- ասաց Ղարիբյանը: Վերջինս նշեց, որ նախարարությունում այնպիսի քաղաքականություն են որդեգրել, որով փորձում են մեղմել ժառանագաբար անցած կամ կլանային աշխատաձեւը, որը երկար տարիներ հաստատված է եղել ՀՀ ՊՈԱԿ-ներում:
«Ես գիտեմ, որ այնտեղի դերասանների մեծ մասը Սուրեն Շահվերդյանին ընդհանրապես տեսնել չեն ուզում, մի քանի հոգի կան, որոնք ասում են, որ կաշխատեն իր հետ: Սակայն մնացածն էլ խոստացել են որ եթե անգամ չբարեւեն, հանգիստ աշխատեն»,-ասաց Ղարիբյանը:
Նա նաեւ հայտնեց, որ երեկվա քննարկումից եւ գեղղեկավարի ընտրությունը հետաձգելուց հետո առաջարկել է, որպեսզի վերջնական որոշված թեկնածուները ընթացքում պարապ չմնան, ներկայացումներ բեմադրեն եւ տեսնելով իրենց պրոֆեսիոնալ որակներն ու թիմի հետ աշխատելու կարողությունները՝ ընտրություն կատարել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ
Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին
Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ
Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում
19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան
Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ
Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել
Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի
Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը
Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին
Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին
Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է
Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»
Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ
Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել
Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով
Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած
Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT