Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը. ընտրվում են հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ

Այսօր Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն է, որի բացումն իրականացրեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը: Նա հայտարարեց, որ ավագանու անդամների մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 57, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5, «Լույս» կուսակցությունների դաշինք՝ 3 մանդատ: Սակայն նիստին գրանցվել եւ ներկա է ավագանու 58 անդամ:

Քիչ անց նիստը շարունակեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ես շնորհավորում եմ բոլորիս մեր առաջին նիստի, մեր առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ։ Սա շատ հուզիչ պահ է, եւ ես իրոք երջանիկ եմ, որ մենք՝ ավագանիներս, այսօր ներկայացնում ենք մեր Երեւանի բնակիչներին, եւ այս ամենը տեղի է ունեցել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով։ Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն՝ ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ մենք տարիներ շարունակ ունեինք. եւ ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ ունեին մեր Երեւանի բնակիչները, մեր հարազատ երեւանցիները։ Վստահ եմ, որ այս ավագանու կազմով՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ խմբակցությունների պատկանելությունից, մենք կանենք այնպես, որ մեր երեւանցիները ամեն օր ամեն ժամ, ամեն րոպե եւ ամեն վայրկյան ժպտան։ Եվ ես շատ կարեւորում եմ այս պահը, որ Երեւանի ավագանու ամբողջ կազմը դիտարկում եմ որպես մեկ մարմին եւ չեմ տարբերակում ըստ խմբակցությունների, որովհետեւ մենք բոլորս՝ այս 65 ավագանին, պետք է աշխատենք միասին, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի մասին, մեր երեւանցիների մասին: Եւ ես կխնդրեմ բոլորին, խոսքս ուղղում եմ մեր ավագանիներին, միշտ ուշադիր լինել, մեր Երեւանի բնակիչների բոլոր խնդիրներին, բոլոր ահազանգերին, եւ անհապաղ արձագանքել, բոլոր հարցերը բերել, հասցնել այստեղ՝ մեր ավագանու նիստին, դնել քննարկման եւ անհապաղ լուծումներ տալ դրանց»,- իր ելույթում ասաց նորընտիր քաղաքապետը։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում էր քաղաքապետի երդմնակալության արարողության կազմակերպչական հարցերին։ Հայտարարվեց, որ գործող օրենսդրության համաձայն՝ այն անցկացվելու է հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12-ին, ավագանու նստավայրում, այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանի շենքում։

Ընտրվեցին նաեւ ավագանու հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ։ Վերջին երկու պաշտոնները «Իմ քայլը» պատրաստակամություն էր հայտնել զիջել ԲՀԿ եւ «Լույս» խմբակցություններին։ ԲՀԿ-ն ընդունել էր առաջարկը, «Լույս»-ը՝ հրաժարվել։ Վերջինիս ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը պատճառաբանեց, որ կարծում են՝ պաշտոնները պետք է համամասնորեն լինեն: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3603 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը