Ռոբոտները ոչ միայն բանվորների գործը կխլեն, այլ նաեւ ծրագրավորողների. Սամվել Մարտիրոսյան

Հայաստանում կբացվի համացանցի զարգացման կենտրոն։ Այս մասին Երեւանում Ֆրանկոֆոնիայի գործարար համաժողովի փակման ժամանակ հայտարարեց ֆրանսիացի գործարար, G2iA տեխնոլոգիաների ֆինանսավորման կազմակերպության նախագահ Ֆիլիպ Պուն: Կենտրոնը կսատարի ինտերնետ կապի զարգացման նոր նախագծերին:

«Պետք է հասկանանք, որ փաստացի ամբողջ աշխարհը գտնվում է այն վիճակում, որ ինտերնետը գնում է դեպի մոդերնիզացիա, եւ, իհարկե, Հայաստանը, եթե մտնի այդ թեմայի մեջ, հետաքրքիր հետեւանքներ կարող են մեզ համար լինել»,- այս մասին մեր զրույցում ասաց ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

- Պարոն Մարտիրոսյան, երեկ G2iA տեխնոլոգիաների ֆինանսավորման կազմակերպության նախագահ Ֆիլիպ Պունը հայտարարել է, որ Հայաստանում կբացվի համացանցի զարգացման կենտրոն։ Ի՞նչ է դա իրենից ենթադրում:

- Բուն արտահայտությունից շատ քիչ բան է հասկացվում, բայց հաշվի առնելով, որ փաստացի Synopsys-ն էլ է այս թեմայի մեջ մտնում, կարելի է պատկերացնել, որ խոսքը ինտերնետի տեխնիկական բազային խնդիրների լուծման ուսումնասիրությունների մասին է: Իհարկե, պետք է հասկանանք, որ փաստացի ամբողջ աշխարհը գտնվում է այն վիճակում, որ ինտերնետը գնում է դեպի մոդերնիզացիա, եւ, իհարկե, Հայաստանը, եթե մտնի այդ թեմայի մեջ հետաքրքիր հետեւանքներ կարող են մեզ համար լինել:

Ես ուզում եմ այստեղ մի կարեւոր բան ասել, որ այս հայտարարության կողքին նաեւ մեկ այլ հայտարարություն արվեց, որ կենտրոնը նաեւ կրթական համակարգի հետ էլ է համագործակցելու, որպեսզի մասնագետներ պատրաստի: Սա լուրջ խնդիր է իրականանում Հայաստանի համար: Մենք նշում ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացում ենք ապրում, շատ լուրջ տնտեսական ոլորտ է, բայց մյուս կողմից հենց զարգացումը կարող է ոլորտը քանդել, քանի որ ոլորտի աճը շատ ավելի արագ է, քան կրթական համակարգը կարողանում է ապահովել համապատասխան կադրեր: Սա հերթական կարեւոր նախաձեռնությունն է այն առումով, որ նաեւ օժանդակում է հիմնական կադրային խնդիրը լուծելու հարցին:

- Համացանցի զարգացման կենտրոնը որքանո՞վ կգրավի զբոսաշրջիկներին:

- Ինձ թվում է՝ սա նեղ տեխնիկական երեւույթ է լինելու: Թումոյի նման բաց ու բոլորին երեւացող կենտրոն չի լինի:

- Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր, կարելի՞ է սա համարել դեպի այդ ճանապարհը տանող քայլերից մեկը:

- Բնականաբար, բայց էլի եմ ասում՝ ինձ համար այստեղ ավելի հետաքրքիր է տեսնել, որ զուգահեռ է կրթական համակարգի հետ: Բացատրեմ, թե ինչու եմ անընդհատ կրթականի հարցը կրկնում: Եթե անընդհատ խոսում ենք, որ պետք է մեծ կորպորացիաներ բերենք Հայաստան, պետք է ասեմ, որ եթե մեծ մասնաճյուղեր բացվեն, դա ուղղակի կարող է կոլապսի ենթարկել ողջ ոլորտը: Մեր մոտ արդեն իրավիճակը բավականին բարդ է` մասնագետների պակասի տեսանկյունից: Մի երկու օր առաջվա հայտարարություն ասեմ, հայկական «PicsArt»-ը հայտարարեց, որ Ռուսաստանում մասնաճյուղ է բացում, ներդրում է անում` արհեստական բանականության հետ կապված բանակցություններ են այնտեղ անցկացվելու: Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանը չունի այդքան որակավորված` ազատ մաթեմատիկոսներ, որոնք կարող են ներգրավվել այդ աշխատանքներում: Այնպես որ շատ կարեւոր է, որպեսզի համաչափ զարգանան մի քանի ոլորտ զուգահեռ: Այսինքն, միայն ՏՏ-ն չէ, այլ նաեւ կրթական համակարգը:

- Որքանո՞վ է հայերին գրավում ՏՏ ոլորտը եւ մարդկանց քանի՞ տոկոսն է այս պահին խորացել այդ ոլորտում:

- Մենք՝ հայերս, ընդհանրապես ունենք այսպիսի հատկություն, օրինակ ԽՍՀՄ-ում մեկ շնչի վրա ընկնող բժշկի եւ իրավաբանի թվով Հայաստանը առաջատար տեղերում էր ամբողջ Սովետական միությունում: Այսինքն, միշտ հայերը հետեւում էին, թե որ մասնագիտությունն է այդ պահին ամենաակտուալը, եկամտաբերը, ակտիվ զարգացողը եւ երեխաներին արագ տանում էին այդ ուղղությամբ: Հիմա մեր մոտ էլ փաստացի շատ թափով գնում է, երեխաները շատ մեծ քանակով մասնակցում են սոցիալական ծրագրերի, որը առնչվում է ՏՏ ոլորտի հետ: Տոկոսներով չեմ կարող ասել, որովհետեւ համապատասխան ուսումնասիրություն չեմ անցկացրել, բայց սա գնալով շատ արագ տեմպերով զարգանում է, ինչը, էլի եմ ասում՝ կարող է խնդիր դառնալ: Վերջիվերջո նույն բժիշկների հարցը հիշենք, կարող է որակը ընկնել` քանակի վրա: Այսինքն, պետք է աշխատել որակի վրա: Պետք է ունենալ որակ ունեցող ինժեներ ծրագրավորողներ, այլ ոչ թե սեւագործներ:

- Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստան այցելած հյուրերից մեկը կանխատեսել էր, որ թեեւ այս ոլորտում լավ մասնագետներ են պատրաստվում, սակայն տարիներ անց աշխատանքի խնդիր է առաջանալու: Կիսո՞ւմ եք այս տեսակետը:

- ՏՏ ոլորտի զարգացման տեսանկյունից աշխարհում կա մի քանի կանխատեսում: Մեկը այն է, որ արհեստական բանականությունը շատ արագ ինչ-որ ճյուղ է: Այն ՏՏ ոլորտը վերցնելու է իր վրա եւ մարդկանց թողնի առանց գործ: Այսինքն, արդեն խոսվում է այն մասին, որ ռոբոտները ոչ միայն բանվորների գործը կխլեն, այլ նաեւ ծրագրավորողների: Բայց ասեմ, որ առնվազն այն մարդիկ, ովքեր ունեն հիմնային մաթեմատիկական ինժեներական կրթություն, կարծում եմ, իրենք չեն կորցնի աշխատանքը: Դրա համար պետք է իրենց հետ զարգացնել ՏՏ ոլորտը: Որակային ՏՏ ոլորտ է պետք զարգացնել, որովհետեւ քանակային ՏՏ ոլորտ զարգացնելու մեջ մենք ունենք լուրջ մրցակիցներ` Հնդկաստանը, Չինաստանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3818 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել