Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքային կոլեկտիվի բաց նամակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Էյ-Սի-Փի» ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքային կոլեկտիվը բաց նամակով դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ահազանգ հնչեցնելով գործարանի հնարավոր փակման բացասական հետեւանքների մասին:

Մեծարգո պարոն Վարչապետ,

Ալավերդու պղնձաձուլական գործարանը Հայաստանի ամենահին արդյունաբերական ձեռնարկությունն է: Գործարանն է եղել Ալավերդի քաղաքի կայացման, զարգացման, բարեկարգման եւ բարգավաճման հիմնական աղբյուրը:

Իր գոյության շուրջ 250 տարիների ընթացքում Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործունեությունը դադարեցվել է ընդամենը 4 անգամ՝ կապված պատերազմների, ասպատակությունների եւ հեղափոխությունների հետ: Վերջին դադարը կապված էր ԽՍՀՄ-ի փլուզման հետ, երբ գործարանը լուծարվեց ու հիմնովին ավերվեց: Որպես բնակավայր Ալավերդին միանգամից կորցրեց իր ուրույն դեմքը: Ալավերդին միանգամից դատարկվեց, որովհետեւ Ալավերդու գոյությունն իսկ պայմանավորված էր պղնձաձուլարանի առկայությամբ ու աշխատանքով:

Գործարանի հերթական վերածնունդը ութ տարի անց 1997 թվականին էր: Կարծում ենք՝ հարկ չկա մանրամասնելու 1997-2018թթ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնտեսավարման արդյունքները. Ալավերդու եւ հարակից բնակավայրերի սոցիալ-տնտեսական կյանքի եռուզեռը դրա վկայությունը եւ վառ ապացույցն են:

Սակայն այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանը հինգերորդ անգամ կանգնած է փակման եզրին: Ինչպես գործարանի աշխատողների, այնպես էլ Ալավերդի քաղաքի եւ հարակից բնակավայրերի բնակչության համար նորից օրակարգի գերխնդիր դառնում է մի կտոր հացի խնդիրը: 

Գործարանի յուրաքանչյուր աշխատատեղ իր գոյությամբ նպաստում է սպասարկման ոլորտի 3-4 աշխատատեղի լինելուն: Մենք, գործարանի 630 աշխատակիցներս, չենք ուզում, որ մեր եւ մեր մերձավորների ընտանիքները մնան առանց օրվա հացի:

Հարգելի պարոն Փաշինյան,

մեր կոլեկտիվի եւ Ալավերդի քաղաքի բնակիչների հույսը մեր նորընտիր կառավարությունն է: Ալավերդու պղնձաձուլական գործարանի կոլեկտիվն այսօր գտնվում է անորոշության մեջ. մենք չգիտենք մեր հետագա ճակատագիրը: Ընկերության աշխատանքով ապահովվում է Ալավերդի քաղաքի բնականոն կյանքը: Գործարանի փակվելը նշանակում է Ալավերդու եւ հարակից շրջանների բնակչության արտագաղթ:

Ընկերության աշխատակիցների մեծ մասը գտնվում է վարկային պարտավորությունների տակ:

Այսօր արդեն տնօրինության կողմից հրահանգավորվել է դադարեցնել արտացոլիչ վառարանի աշխատանքը: Տեխնոլոգիական առումով վառարանի սառեցումը կառաջացնի վառարանի եւ ծխատարի ամբողջական համակարգի վթարային իրավիճակ:

Պարոն Վարչապետ,

«Էյ-Սի-Փի» ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլական գործարանի կոլեկտիվը խնդրում է Ձեզ հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել լուծելու վերոշարադրյալ խնդիրը: Այլապես Ալավերդի քաղաքի բնակչությունը ստիպված կլինի անցնել կտրուկ ու անկանխատեսելի գործողությունների, որոնք կարող են դիտարկվել որպես միտումնավոր քայլեր՝ ուղղված մեր կառավարության դեմ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7349 դիտում

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ