Երևան
12 °C
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ազդեցությունն է թողել նաեւ անշարժ գույքի շուկայական գների վրա:
«Կառավարության կողմից որոշակի ծրագրեր են իրականացվում, որոնք խթանում են անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը»,- այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը:
- Պարոն Պետրոսյան, անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին ի՞նչ գնային փոփոխություններ են տեղի ունեցել: Բարձրանո՞ւմ են գները, թե՞ իջնում:
- Ընդհանուր առմամբ՝ կոմիտեն արդեն ամփոփել է 2018 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում անշարժ գույքի շուկայի թվերը: Ընդհանուր պատկերը հետեւյալն է՝ ունենք ինչպես գործարքների քանակի աճ, այդպես էլ անշարժ գույք գների աճ: Մոտավորապես, եթե գործարքների քանակի առումով ասեմ, այդ ժամանակահատվածում 103 հազար 599 գործարք ենք արձանագրել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 23 տոկոսով ավելի է:
Հատկանշականն այն է, որ մենք այսպես թե այնպես գործարքների աճ 2018 թվականի հունվարից արձանագրում էինք, բայց վերջին ամիսներին, մասնավորապես՝ մայիսից սկսած ոչ միայն քանակներն են աճում, այլ նաեւ անցման տեմպերն են ավելանում: Եթե 2018 թվականի մայիսին արձանագրվել է 13 հազար 540 գործարք, որը 2017 թվականի մայիսի համեմատ 17 տոկոսով էր աճել, արդեն հունիս ամսին այդ գործարքների թվի աճը 2017 թվականի հունիսի համեմատ 22.2 տոկոս է կազմում: Մեր մոտ աճել են ոչ միայն ընդհանուր գործարքները, այլ նաեւ ընդհանուր բնութագրող գործարքները` օտարման գործարքները, գրավադրման գործարքները, վարձակալության գործարքները:
- Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Գործոնները մի քանիսն էին, մասնավորապես ե՛ւ գնորդների մոտ լավատեսական սպասումները ե՛ւ վիճակագրության վարչության` տնտեսական ակտիվության 7.7 տոկոսը աճի արձանագրումը: Կառավարության կողմից որոշակի ծրագրեր են իրականացվում, որոնք խթանում են անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը: Դա եկամտահարկի վերադարձն է, երբ կառուցապատողից անշարժ գույք ես գնում եւ տոկոսը փոխհատուցվում է եկամտահարկի վերադարձով, նաեւ բանկերի կողմից է վարկավորման պայմանների բարելավվում տեղի ունեցել: Մասնավորապես տոկոսների նվազում, կանխավճարի չափի նվազում, ավելի երկար ժամկետներով վարկավորում: Այսինքն, գործոնները բազմազան են:
Եւ քանի որ պահանջարկը խթանվել է՝ առք ու վաճառքի գործարքներն աճել են, դա հանգեցրել է նրան, որ անշարժ գույքի գների աճ ենք արձանագրել: Մասնավորապես, եթե բնակարանների մասով խոսենք՝ Երեւան քաղաքում 2018 թվականի օգոստոսին 2017 թվականի օգոստոսի համեմատ միջինում բնակարանների գները աճել են 10 տոկոսով: Մարզերում այդ աճը մի փոքր քիչ է՝ 7 տոկոս է, բայց ամեն դեպքում աճ ունենք:
- Բայց այդ աճած գները տրամաբանակա՞ն են, թե պարզապես աճել են հնարավոր ներգաղթի ֆոնի վրա:
- Չէ, դա ոչ մի կապ չունի: Ընդհանուր առք ու վաճառքի մեջ օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացրած գնումների քանակը 3.4 տոկոս է կազմում: Մենք 2018 թվականի հունվար-օգոստոսին արձանագրել ենք 29 հազար 10 առք ու վաճառքի գործարք, դրանից միայն 988 գործարքն է, որ իրականացվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից: Այսինքն, էական ազդեցություն սրա վրա չունի:
Եթե օրինակ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի 2018 թվականի օգոստոսի անշարժ գույքի գները համեմատենք 2017 թվականի օգոստոսի գների հետ, 19.7 տոկոս գների աճ ենք արձանագրել: Նաեւ բավականին մեծ է տոկոսային աճը Դավիթաշեն վարչական շրջանում՝ 15.7 տոկոս:
- Ինչ-որ տեղ գների նվազում չունե՞նք:
- Եթե նայենք 1 ամսվա կտրվածքով, օրինակ 2018 թվականի օգոստոսը 2018 թվականի հուլիսի համեմատ կարող է մարզերի որոշ քաղաքային համայնքներում փոքր նվազումներ ունենանք: Բայց այդ մեկ ամսվա կտրվածքով չենք կարող այն եզրահանգման գալ, որ գները նվազել են: Եթե նախորդ տարվա հետ ենք համեմատում՝ բոլոր տեղերում գների աճ է:
- Անշարժ գույքի 1 քառակուսի մետրը Երեւանի վարչական շրջաններում ի՞նչ արժե:
- Կենտրոն վարչական շրջանում, օրինակ, 2018 թվականի օգոստոսին 1 քառակուսի մետրի գինը կազմել է 541 հազար 800 դրամ, 2017 թվականի օգոստոսին դա եղել է 452 հազար դրամ: Բայց Նուբարաշենում քառակուսի մետրի միջինացված գինը կազմել է 167 հազար դրամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT