Սերժ Սարգսյանի հրաժարականը հրաշք էր, բոլորս էլ ուզել ենք, որ Մելիք Ադամյանը վերջանա. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւս կարծում է, որ եկել է բարիկադների քանդման ժամանակը: Այս մասին «Մուլտի գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ աշխարհում ամենամեծ մայնինգ ֆերմայի բացման ժամանակ հայտարարեց նա: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ դուք բարիկադների որ կողմում եք, Ծառուկյանը պատասխանեց. «Պարոն վարչապետը ձեզ տեղյակ է պահել, երբ հուշագիր էինք ստորագրում»:

ՀԺ-ի լրագրողի դիտարկմանը՝ տպավորություն էր, որ մինչեւ հուշագրի ստորագրումը ԲՀԿ-ն բարիկադների հակառակ կողմում էր մնացել, քանի որ կողմ քվեարկեց ԱԺ-ի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելուն, որով բարդանում էր խորհրդարանը ցրել վարչապետի հրաժարականի եղանակով, Ծառուկյանն արձագանքեց. «Դա ի՞նչ փոփոխություններ էր, գիտե՞ս»:

Երբ ԲՀԿ ղեկավարին հանգամանալից բացատրեցինք կանոնակարգում տեղի ունենալիք փոփոխությունը, արձագանքեց. «Սաղ դուք եք անում, որ ժողովրդին թյուրիմացության մեջ եք դնում: Քո պես լրագրողները յոթ անկյունով հարց են տալիս, խառնում են իրար»:

Այնուհետ Ծառուկյանին ՀԺ-ն հիշեցրեց, որ անգամ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Տիգրան Ուրիխանյանն է բարձրաձայնում այն մասին, որ իրեն խաբել են օրինագիծը ներկայացնելու ժամանակ: «Կարող ես Ուրիխանյան Տիգրանին զանգես, ես լսեմ, քո հարցին պատասխանեմ»: Մեր դիտարկմանը, որ Ուրիխանյանը անգամ հայտարարել է, որ իրեն խաբել են խմբակցության անազնիվ անդամները, Ծառուկյանն առաջարկեց պարզել, թե ով է այդ անազնիվ մարդը եւ ինքը կհեռացնի իրենց համակարգից:

ԲՀԿ-ից սկսել են անդամներ դուրս գալ: Մասնավորապես, գրել էինք, որ Լյովա Խաչատրյանը եւ Վահան Կարապետյանը լքել են կուսակցությունը: Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ են նրա հետ այդպես վարվում եւ ինչ կարծիք ունի նա: «Ամեն մարդ ունի իր քաղաքական մտածելակերպը եւ բոլորի համար դռները բաց են: Բոլորն էլ իրավունք ունեն կուսակցություն բացելու եւ համագործակցելու ում հետ ցանկանան: Ես քաղաքականությամբ չեմ ապրում, բայց ասում եմ, որ լրագրողն են այս երկիրը քանդողները, եկել եք, որ այս լավ օրը Ծառուկյանին հունից հանեք: Ոնց որ այս երկրի չարիքը լինեք, դրա համար էլ ասում եմ, որ զարգացում չի լինի, սաղին խառնում եք, ժողովրդին էլ թյուրիմացության մեջ եք դնում: Ինձ ասում եք, որ ես բարիկադների այն կողմն եմ: Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին, որ ձերբակալեցին, այդ օրը ո՞վ հայտարարեց, որ ես իրենց կողքն եմ»,- ասաց նա:

ՀԺ-ի հարցին՝ իսկ մարտի 31-ին ու՞ր էր, երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլարշավ էր սկսել, Ծառուկյանը պատասխանեց. «Իմ տեղը նստած էի»: Մեր դիտարկմանը, որ ԲՀԿ-ն համաժողովրդական շարժմանը միացել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պաշտոնական հայտարարությունից 1-2 ժամ առաջ, իսկ մինչ այդ բոլորը ներքին խողովակներով գիտեին, որ Սարգսյանը հրաժարական է տալու, Ծառուկյանն ասաց. «Դու չես ամաչում, արի քո հետ մարջ գամ էսքանի առաջ: Սերժ Սարգսյանը դեռ չէր հայտարարել, որ հրաժարական է տալու եւ ոչ մեկի մտքով չէր անցնում, Ծառուկյանն արդեն միացել էր: Սերժ Սարգսյանի հրաժարական տալը հրաշք էր, բոլորս էլ ուզել ենք, որ Մելիք Ադամյանը վերջանա, ժողովրդի կյանքում բան փոխվի, ոչ թե՝ ոնց ուզենք, ինչքան ուզենք կլինի»:

Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ պատրաստվում է արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներ ունենալ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ: ՀԺ-ն Ծառուկյանից հետաքրրքվեց, թե արդյո՞ք այդ հանդիպումները եղել են, որ ուժերի հետ է համագործակցել ու ինչ արդյունքների են եկել: «Ես ժամանակ չեմ ունեցել»,- ասաց նա: Հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է ԲՀԿ ցուցակը գլխավորել, եթե գլխավորի, ապա չի՞ կարծում, որ կհակասի վարչապետին, քանի որ նա հայտարարել էր, որ բիզնեսմենները չպետք է գործադիրում ու օրենսդիրում լինեն: «Ես բիզնեսով չեմ զբաղվում, ես իմ բիզնեսները տվել եմ կառավարման»,- ասաց Ծառուկյանը:

Լրագրողներից մեկը նկատեց, որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում ակտիվ չէ, նա էլ հակադարձեց, որ մյուսները գալիս ու ներկա են գտնվում՝ ի՞նչ օգուտ: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե քանի՞ օրենքի նախագծի հեղինակ ու համահեղինակ է, Ծառուկյանն ասաց. «Կարող ես գնալ եւ նայել, թե որտեղ իմ ստորագրությունը կա: Դու Ծառուկյանից խի՞ ես վառված»: Դիտարկմանը, որ «վառված» լինելու խնդիր չկա, այլ հստակ երեւում է, որ նա ԱԺ-ում ոչ մի նախագիծ չի զեկուցել, ոչ մի անգամ կառավարության հետ հարց ու պատասխանին չի մասնակցել, ԲՀԿ նախագահն արձագանքեց. «Այս հարցերը, որ տալիս եք, պատասխանում եմ, կարողա՞ իմ տեղն ուրիշն է պատասխանում: Դու խի՞ ես վառված Ծառուկյանից, դու հատուկ հանձնարարությամբ եկել ես Ծառուկյանի մոտ»:

Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծվող ընդդիմադիր կուսակցության հետ համագործակցության հետ կապված, Ծառուկյանն ասաց. «Որոշողը ժողովուրդն է: Ես իր հետ գործ չեմ ունեցել, չունեմ: Ես գործ ունեմ ԲՀԿ-ի հետ: Իմ ուզածն այն է, որ իմ ժողովրդի համար լավ բան անեմ, բայց մարդ ինչքան անաղուհաց չի կարող լինել, որքան դուք եք: Ես ոչ մի վատ բան չեմ արել, կարմիր գիծ չեմ քաշել, մարդկանցից փող չեմ հավաքել: Դուք անշնորհակալ եք, մեկդ չեղավ ասի՝ պարոն Ծառուկյան, շնորհակալ ենք: Գնացեք ձեր տերերին պահպանեք, ումից փող եք ստանում եւ պատվեր եք կատարում»:

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ամեն կերպ աջակցելու է կառավարությանը, որն օգուտ կտա ժողովրդին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4437 դիտում

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդայնման հնարավորություններին

Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է

Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են 2 ճանապարհ. մեկը դեպի խաղաղություն, մյուսը՝ կործանում. Ֆիդան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank

Հողագործական աշխատանքների ժամանակ ինչպես օգտագործել թունաքիմիկատներ և խուսափել թունավորումներից

«Անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց. Իոաննիսյան

Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը

ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել

Տիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ

Ստամբուլում ավարտվել են Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները

Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս

«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի, մտածեցի՝ ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ

Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Երկրաշարժ Հայաստանում

Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում

Հայաստանի և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել

Մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Կողմերի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Հովհաննիսյան

Ստամբուլում երկու եռակողմ հանդիպում տեղի կունենա, երկուսն էլ նույն վայրում

Որ հայերեն գրեմ, 2-3 տառասխալ եմ անելու. Տարոն Չախոյանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Ի՞նչ գույքեր ունի Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Զարուհի Բադալյանը. Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի 2018-ի տվյալները

Ինչո՞ւ է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը թողնում պաշտոնը. Արթուր Հովհաննիսյանի արձագանքը

Նոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Տոյոտա»-ին

«Բարսելոնա» - «Էսպանյոլ» խաղից առաջ մեքենան մխրճվել է երկրպագուների խմբի մեջ. կան վիրավորներ. տեսանյութ

Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան

Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է

Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ

ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների առանց նախապայմանների. Մեդինսկի

ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո

Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հազ դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ