Երևան
12 °C
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը զենքի վաճառքի մասին հեկտեմբերի 25-ին Երեւանում ուշագրավ հայտարարություն էր արել: «Ազատության» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ԱՄՆ-ն ինչ այլնտրանքներ է առաջարկում տարածաշրջանի երկրներին՝ անվտագության ապահովման հետ կապված, պատասխանել է. «Ես Հայաստանի վարչապետին ասացի՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական եւ ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջեւ, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի եւ պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարեւոր տարածաշրջան է համարում է»։
Հայաստանի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները տարբեր կերպ արձագանքեցին Բոլթոնի այս հայտարարությանը: Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նման հայտարարությունները երկու կողմերին էլ դրդում են պատերազմի: Բաղդասարյանի կարծիքով՝ Բոլթոնի խոսքերը ավելի են լարում կիսապատերազմական վիճակը եւ բանակցությունները տանում են փակուղի: Նրա կարծիքով՝ պետք է պաշտպանել կողմերին զենք չվաճառելու սկզբունքը:
«Հակամարտող երկրներում ճիշտ չի համարվում, որ զենքեր են վաճառվում: Ճիշտ չէ նման տարբերակով հայտարարել, թե ում զինատեսական է ավելի հզոր, ավելի ուժեղ: Մենք չենք գնում պատերազմի, մենք բանակցային ճանապարհով գնում ենք խաղաղության: Ես ճիշտ չեմ համարում նման հայտարարություններով շահագրգռել, այսինքն՝ սա նշանակում է, որ մեզ դրդում են դեպի պատերազմի, որպեսզի մենք կարողանանք ավելի զինվենք, երեւի շահագրգռեն»։
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ մի քանի անգամ քննադատաբար են մոտեցել այն իրավիճակին, որ Ռուսաստանի Դաշնությունը զենք է վաճառում Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետություններին: «Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր երկրի բանակ չի կարող սահմանափակ թվով իր բանակը զինի»,- ասաց նա:
«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ կարծում է, որ ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն, այլեւ մյուս միջնորդ կողմերը պետք է պատերազմող երկու կողմերին էլ այնպես զենք տրամադրեն, որ բալանսը չխախտվի։ Ըստ նրա՝ եթե Ադրբեջանին տրամադրվեն շատ ավելի մեծաքանակ զինատեսակներ, իսկ Հայաստանին՝ ոչ, ապա սա հակասում է կայուն եւ անվտանգ տարածաշրջան ունենալու տրամաբանությանը։
«Որտեղ հավասարակշռությունը խախտվում է, հենց այդտեղ էլ սկսում են ագրեսիաները, պատերազմական գործողությունները։ Եվ ես կարծում եմ, որ այսօր արդեն Հայաստանը հետ է ընկել այդ ռազմական զինանոցի կուտակման գործընթացից, եւ եթե այդ հայտարարությունը նկատի ունի պարոն Բոլթոնը, որ հավասարակշռություն առաջացնելու համար Հայաստանը նաեւ ունենա այլ զինատեսակներ, որոնք դա կհավասարեցնեն, իհարկե, դա կարելի է միայն ողջունել, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է, որ մենք ունենանք հավասարակշռված վիճակ, ունենանք զինատեսակների եւ զինանոցի առումով Ադրբեջանին չզիջող ծավալ»,- ասաց Ռուստամյանը եւ ավելացրեց, որ Հայաստանն իր կենսական շահերից ելնելով կարող է լրացնել զինանոցը՝ ԱՄՆ-ից զենքեր ձեռք բերելով:
Հարցին էլ՝ դաշնակից Ռուսաստանն ինչպե՞ս կվերաբերվի այն փաստին, որ ՀՀ-ն ԱՄՆ-ից զենք է ձեռք բերում, Ռուստամյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ինքն էլ շատ լավ պետք է հասկանա, որ կա շատ պարզ տրամաբանություն՝ միջնորդները կա՛մ որեւէ մեկին զենք չեն տրամադրում, կա՛մ տրամադրում են այնպես, որ բալանսը չխախտվի, եւ այս սկզբունքը, կարծում եմ, շատ ունիվերսալ է եւ որեւէ մեկի դեմ ուղղված չէ, պարզապես մեր պաշտպանության խնդիրն է լուծում։ Դրա համար եմ ասում՝ մեր արտաքին քաղաքականությունը պետք է հենված լինի նրա վրա, որ մենք առաջնորդվում ենք մեր կենսական անհրաժեշտությունից ելնելով, ուրիշ որեւէ այլ բան այսօր Հայաստանը չի անում, եւ սա պետք է բոլորի կողմից ըստ արժանվույնս գնահատվի»։
ԵԼՔ-ի քարտուղար Գեւորգ Գորգիսյանն էլ նշեց, որ ՌԴ-ն մեր ռազմավարական գործըներն է մնում, բայց Հայաստանը պետք է շարունակի հարաբերությունները ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի եւ բոլոր այն պետությունների հետ, որոնք ունեն կարեւոր նշանակություն ՀՀ համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT