Երևան
12 °C
ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը դեռեւս քաղաքական հալածանքի գործիքներ են: Այս մասին ասված է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Առնվազն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը շարունակում են աշխատել որպես քաղաքական հալածանքի գործիքներ:
Շաբաթներ առաջ Մարտունիում, Գյումրիում եւ Վանաձորում քաղաքացիների հետ Կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները խափանելուն ուղղված գործողությունները փորձեցինք գնահատել ընդամենը որպես տեղական ինքնագործունեություն, սակայն դրանց աշխարհագրության ընդլայնումն ու ինտենսիվության աճն ակնհայտ են դարձնում, որ ամեն ինչ կատարվում է կենտրոնական համակարգմամբ: Ի դեպ՝ Մարտունիում կատարվածի մասին մամուլով անմիջապես տեղեկացրել էինք ՀՀ վարչապետին՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել:
Մասնավորապես, ի թիվս վերը նշված դեպքերի՝ ս.թ. հոկտեմբերի 28-ին Կուսակցության Արթիկի գրասենյակում նախատեսված՝ Կուսակցության ներկայացուցիչների եւ Արթիկում բնակվող քաղաքացիների հանդիպմանը նախորդող օրերին ԱԱԾ տարածքային ստորաբաժանման աշխատակիցները Կուսակցության Արթիկի գրասենյակի պատասխանատուներից փորձել են ճշտել հանդիպման բնույթն ու բովանդակությունը, ԱԱԾ ծառայողներից մեկն այդպիսի նպատակով այցելել է Կուսակցության ներկայացուցչի տուն, իսկ տարածքային ՊՊԾ ստորաբաժանման պետը նույն հարցուփորձն արել է հեռախոսով, արդեն հանդիպման օրը, ԱԱԾ ծառայողը ցուցադրաբար իր ավտոմեքենայով հանդիպման ամբողջ ընթացքում կանգնած է եղել գրասենյակի դիմաց, ցույց տալով, որ հետեւում է հանդիպման մասնակիցներին՝ ակնհայտորեն նպատակ ունենալով հոգեբանորեն ճնշել նրանց:
Հանդիպումից հետո ԱԱԾ ծառայողն իր ավտոմեքենայով ցուցադրաբար հետապնդել է Կուսակցության անդամներին, զուգահեռաբար՝ ԱԱԾ ծառայողն անթաքույց կերպով փորձել է «իր մարդուն» ներդնել Կուսակցության Արթիկի գրասենյակում եւ, բնականաբար, մերժում է ստացել, ս.թ. հոկտեմբերի 28-ին Կուսակցության ներկայացուցիչներն այցելել են նաեւ Գյումրի եւ հանդիպել Կուսակցության աջակիցներին, որոնց հետ զրույցից պարզ է դարձել, որ ԱԱԾ Ախուրյանի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Արթուր Գեւորգյանը մոտեցել է Կուսակցության աջակիցներին եւ նրանց հորդորել է հեռու մնալ «Սասնա Ծռեր» կուսակցությունից,
քաղաքացիները տեղեկացրել են նաեւ, որ Արթուր Գեւորգյանն այցելում է Կուսակցության աջակիցների աշխատավայրեր եւ փորձում է գործատուների միջոցով նույն նպատակով ճնշումներ գործադրել նրանց նկատմամբ, ս.թ. հոկտեմբերի 31-ին Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրի բաժնից զանգահարել են Կուսակցության Գյումրու գրասենյակի պատասխանատուներին ու փորձել են հետաքրքրվել գրասենյակի աշխատանքից, իսկ երբ գրասենյակի պատասխանատուն հարցրել է, թե ինչ նպատակով են տրվում այդ հարցերը, տվել են անհեթեթ բացատրություն եւ ավարտել խոսակցությունը,
գրեթե նույնպիսի վարքագծով աչքի են ընկել նաեւ ԱԱԾ Իջեւանի տարածքային ստորաբաժանման ծառայողները՝ փորձելով այսպես կոչված զրույցի հրավիրելով եւ հարցումներով հոգեբանական ճնշում գործադրել Կուսակցության Իջեւանի տարածքային ներկայացուցիչների վրա, բացի այդ, բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որ ոստիկանները կամ քաղաքացիական հագուստով անձինք հաճախ անթաքույց կերպով հետեւում են Կուսակցության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ բազմաթիվ դեպքեր կան, որոնք առնվազն հիմնավոր կասկածի մակարդակով վկայում են Կուսակցության անդամներին գաղտնալսելու մասին, մասնավորապես՝ շատ է պատահել, որ միայն երկու հոգու միջեւ եղած խոսակցություններին գրեթե անմիջապես հետեւել են դրանց տրամաբանությանը ճշգրտորեն համապատասխանող գործողություններ:
Եթե ԱԱԾ-ի եւ Ոստիկանության համակարգված հալածանքի մասին վկայող փաստերին հավելենք նաեւ արտաքին եւ հայաստանյան ծագում ունեցող քաղաքական բնույթի այն տեսակետները, ըստ որոնց ժողովրդի շրջանում ակնհայտորեն լայն աջակցություն վայելող «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը չի լինելու կամ պետք է չլինի ապագա Ազգային Ժողովում, ինչպես նաեւ հիշելով Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության օրերին Ոստիկանության հանցավոր եւ արհամարհական անգործությունը, ապա կարող ենք եզրակացնել, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ հալածանքն ունի ծառայամտությունից ավելի խորը արմատներ եւ ավելի մեծ ընդգրկում:
Հորդորում ենք ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ հալածանքը դադարեցնելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները երաշխավորելու համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT