Երևան
12 °C
Անցյալ շաբաթ համացանցում հերթական բանսարկության փորձ արվեց, որի կենտրոնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկինն էր՝ Աննա Հակոբյանը: Լրատվամիջոցներից մեկը լուր տարածեց թե «արթիկցիները զարմացած եւ զայրացած են ահավոր: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ արթիկցիները «ուղղաթիռ են տեսել». անցած 30 տարիների ընթացքում Արթիկ այցելել են բոլոր նախագահներն ու վարչապետները, սակայն նրանցից ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ 105 կմ տարածությունը կարելի է ուղղաթիռով «հաղթահարել»։
Իր այցն Արթիկ ուղղաթիռով կազմակերպած վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը, որ գնացել էր ընկերուհու ջերմոցում ելակի «արտադրությունը» դիտելու, Հայաստանի տնտեսության «թռիչքաձեւ աճը» անձամբ իր աչքերով տեսնելու-ճաշակելու, պարզվում է՝ նաեւ փոքրիկ քաղաքական «մարդամոտությամբ» է արժեւորվել. ինչպես տեղեկացնում են արթիկցիները՝ ջերմոցատիրոջ որդու համար ՔՊ ցուցակով պատգամավորի անցողիկ տեղ ապահովելու նուրբ խնդիրը եւս չի շրջանցվել այցի ընթացքում»,- գրել էր պարբերականը «ասում են թե» խորագրի ներքո:
Իրականում ամենեւին բարդ չէր արթիկցիներին այդքա՜ն «զարմացրած ու զայրացրած» այդ «տեղեկությունը» ճշտել: ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ Հակոբյանի մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանը, անդրադառնալով մամուլի հրապարակմանն, ասաց հետեւյալը. «Լուրը հերքում եմ. ջերմոց գնացել են ավտոմեքենայով եւ վերադարձել են ավտոմեքենայով»:
«Տեղեկությունը» հերքել է նաեւ Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը: «Ես պաշտոնապես հերքում եմ, Աննա Հակոբյանը մեզ մոտ եկել է ծառայողական մեքենայով»,- ասել է տնօրենը: Լրատվամիջոցը, բնականաբար, դեռ չի էլ հերքել իր գրած «տեղեկությունը» եւ, բնականաբար, ներողություն չի խնդրել գոնե «զայրացած ու զարմացած» արթիկցիներից: Ու բնականաբար չի էլ փորձել ճշտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
Աննա Հակոբյանի այցից հետո ուղղաթիռ իրոք իջել է Արթիկում, եւ ուղեւորները այցելել են նույն ջերմոց: «Մասնավոր ուղղաթիռ է, եւ չեմ կարող ձեզ ինֆորմացիա տալ, թե ով է եղել մեջը, ոչ պաշտոնական հանդիպում է եղել, եւ հյուրեր ենք ունեցել, դա ոչ մեկին չի վերաբերվում: Դա եղել է Աննա Հակոբյանի այցից հետո»,- մեր զրույցում ասել է Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրենը: Եթե արթիկցիները իբր այդքան «զայրացած ու զարմացած են», եւ իբր երբեք ուղղաթիռ չեն տեսել, ապա նրանք թերեւս իրավունք ունեն իմանալու, որ ուղղաթիռով Արթիկ ժամանած հյուրերի մեջ եղել է ՀՀ նախկին վարչապետ, ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դժվար է կռահել այդ «տեղեկությունը» հրապարակած լրատվամիջոցի դիրքորոշումը, թե միայն Աննա Հակոբյա՞նն է «զայրացնում ու զարմացնում» արթիկցիներին, թե՞ նաեւ այլ անձինք:
Ի դեպ, ակնհայտ սուտ եւ մի քանի աղբյուրից հերքված այդ «տեղեկության» հեղինակ լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը ստորագրել էր մի քանի ԶԼՄ-ների հայտնի հայտարարության տակ, ըստ որի՝ թավշյա հեղափոխությունից հետո սոցիալական ցանցերում այլակարծության եւ ընդդիմախոսների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ կա:
«Գործող իշխանությունն առնվազն հայտարարությունների, հորդորների մակարդակով եւ օրենքով նախատեսված այլ մեխանիզմներով կարող է կանխել ԶԼՄ-ների եւ դրանց ներկայացուցիչների, այլակարծություն պարունակող հրապարակումների նկատմամբ անձնական եւ այլ բնույթի վիրավորանքների, սպառնալիքների կամ այլ անօրինական գործողությունների դրսեւորումները»,- գրված էր այդ հայտարարության մեջ, որի տակ ստորագրել էր վերը նշված ԶԼՄ-ի գլխավոր խմբագիրը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT