Երևան
12 °C
Գյումրեցի Գագիկ Մուրադյանը վազքով Գյումրիից այսօր դուրս եկավ: Գագիկը 70 տարեկան է եւ մինչեւ Արցախ կվազի ոտաբոբիկ՝ ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի զոհերի: Այսպիսի ակցիա գյումրեցին դեկտեմբերի 7-ին ընդառաջ 1993 թվականից սկսած է իրականացնում: Միշտ ոտաբոբիկ Գյումրիից Սպիտակ է վազել եւ նույն ճանապարհը կրկին ոտաբոբիկ վազքով վերադարձել է՝ անկախ եղանակային պայմաններից:
«Հարազատներիս մեջ զոհեր չեմ ունեցել, բայց իմ հոգում եւ սրտում ապրում են բոլոր զոհերը: Այն 25 հազար անմեղ նահատակներն իմ հարազատներն են, իմ արյունակիցները: Երկրաշարժի 10-րդ տարելիցին 330 կմ եմ վազել՝ ի հիշատակ թիվ 10 դպրոցի 330 զոհերի»,- մեր զրույցում ասաց Գագիկ Մուրադյանը:
«Վերջին երկար վազքն այս տարվա հունիսի մեկին է եղել»,-պատմեց նա: «Փաշինյանի ծնունդն էր, մեկ էլ երեխեքի օրն էր, էդ առիթով վազեցի Երեւան, էնտեղ ուզեցի Փաշինյանին տեսնեի, առաջինը ես շնորհավորեի ծնունդը, ընդամենը մի փողոց էր մեզ բաժանում, որ պետք է մոտենայի, էն էլ դարպասները բացվեցին, արագ դուրս եկան 3 մեքենայով, ու էլ չհասրեցի: Բայց մինչեւ էդ, 3-4 տեղ փնտրել եմ, թե որտեղ է գիշերում, երբ է դուրս գալու: Բայց ընդամենը այդ 10 վայրկյանն ինձ խանգարեց»:
Այս տարվա ակցիան Արցախ բացի հարգանքի տուրքից, այլ նպատակ էլ ունի: 35 օր վազելով՝ ընդհանուր 831 կմ ճանապարհ կանցնի Գագիկն՝ իր հետ տանելով տեղեկատվություն գյումրեցի անօթեւանների եւ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի մասին: «Առողջությունս բավարար է, ես վստահ եմ, որ կհաղթահարեմ ամեն ինչ, ոտքերս էլ արդեն սովոր են»,-ասաց Մուրադյանը:
Գագիկ Մուրադյանը կվազի հանգստանալով: 70-ամյա գյումրեցի պապիկի կեցության եւ սննդի մասին Շիրակի մարզպետարանն է հոգացել: Փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, երբ Մուրադյանն իրենց դիմել եւ պատմել է ակցիայի մասին, անմիջապես հանձն են առել լուծելու նրա օթեւանի եւ սննդի հարցերը:
«Շատ ուրախացանք, որ բոլոր մարզերը մեր կոչին միացան, եւ մարզպետարանները, եւ համայնքապետարանները: Յուրաքանչյուր վայր, ուր հասավ նա, ըստ ճանապարհային քարտեզի, կդիմավորեն, կտրամադրեն կացարան եւ սնունդ: Կհանգստանա եւ կճանապարհեն: Այսպես մեկ ամիս շարունակ: Հույս ունեմ, որ շատերն այս կերպ կիրազեկվեն Գյումրիի անօթեւանների խնդիրների մասին եւ կունենան հիմնադրամի հաշվեհամարը, որին կկարողանան գումար տրամադրել՝ բնակարանային հարցերի կարգավորման նպատակով: Այն բարի նպատակը, որը դրված է այս ակցիայի հիմքում, պետք է միասնականության կոչ լինի նաեւ սփյուռքի համար՝ անօթեւանության խնդրի լուծման ճանապարհին»,- ասաց Սոֆիա Հովսեփյանը:
Նախատեսված է, որ Գագիկ Մուրադյանը Արցախից Գյումրի կվերադառնա դեկտեմբերի 7-ին:
2013 թվականին Գագիկ Մուրադյանը ոտաբոբիկ բարձրացել ՝ Արարատ լեռը՝ բարձունքում տեղադրել Գյումրվա մուշուրբան:
Ի դեպ, Գագիկ Մուրադյանը փոքր հասակից ֆուտբոլով է զբաղվել, ասում է՝ մարզիչ է եղել: «Կայարանում «Լոկոմոտիվ սպորտ» կազմակերպություն կար, ես էնտեղ ֆուտբոլի մարզիչ էի: Իշտոյանի հետ եմ ֆուտբոլ խաղացել, Գյումրիում միակ թիմն էր պատանիների: Իշտոյանը, Անդրեասյանն էստեղ էին խաղում, էդ թիմով ահագին մրցումների ենք գնացել: Հետո ուսումնարանների հավաքականների թիմ կար Հայաստանում, Լենինգրադ ենք գնացել: Յուրի Վարդանյանն էլ էր գալիս, ֆուտբոլիստների հետ միասին պարապում էինք, նոր գնում էր ծանրամարտի դահլիճ»,-պատմեց Մուրադյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT