Երևան
12 °C
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից՝ Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1 հասցե:
Փոփոխությունների նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ օրենքներում սահմանված կարգավորումների համաձայն՝ Հանրապետության նախագահը վերոնշյալ լիազորություններն իրականացնում է միջնորդավորված՝ վարչապետի կամ օրենքով լիազորված այլ մարմինների առաջարկությունների կամ միջնորդությունների հիման վրա եւ նշված հարցերի լուծման շրջանակներում սեփական նախաձեռնություն դրսեւորելու հնարավորություն չունի:
Օրինագծերով, մասնավորապես, սահմանվել է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում բարձրագույն դասային աստիճանները Հանրապետության նախագահը շնորհում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի միջնորդությամբ, նախատեսվել է դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց՝ արտաքին գործերի նախարարությունից ոչ միայն պետական կառավարման համակարգի մարմիններ, այլ նաեւ արտաքին կապերի բնագավառում առանձին լիազորություններ ունեցող Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի աշխատակազմեր գործուղելը, սահմանվել է ՀՀ քաղաքացիություն շնորհելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերի լուծման կապակցությամբ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները նաեւ Հանրապետության նախագահին ներկայացնելու հնարավորությունը, նախատեսվել է, որ Հանրապետության նախագահը պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ կարող է շնորհել նաեւ սեփական նախաձեռնությամբ, սահմանվել է, որ ներման խնդրագրերը կարող են ամիջականորեն ներկայացվել նաեւ Հանրապետության նախագահին:
«Ներկայացված օրինագծերով, Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից՝ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցե»,-ասաց Արտակ Զեյնալյանը:
Առաջին փոխվարչապետի ԺՊ Արարատ Միրոզյանը արձագանքեց, որ բազմիս խոսել են այն մասին, որ անրաժեշտ է ընդլայնել նախագահի լիազորութունները եւ նախագծերի փոփոխությունը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ: «Կա տեսակետ, որ մասնավորապես ներման դեպքում կարող է սահմանադրականության խնդիր լինել եւ լիազորությունները ավելին են, քան Սահմանադրութունն է թույլ տալիս»,-ասաց նա, իսկ Արտակ Զեյնալյանը արձագանքեց, որ Սահմանադրությունը նվազագույն շեմն է սահմանել եւ օրենքով դա կարող է ընդլայնվել:
Նա խնդրեց մեկ օր ժամանակ տրամադրել արդարադատության նախարարությանը, որ նախագահը ներում շնորհի ոչ միայն պատիժ ստացած անձի դիմումի հիման վրա, այլ նաեւ երրորդ անձանց դիմումների հիման վրա եւ նման իրավիճակներ կարող են լինել օրինակ՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:
Արարատ Միրզոյանը շեշտեց, որ սա բացառիկ լիազորություն պետք է լինի բացառիկ դեպքերի համար: Նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանը նշեց, որ իրենք առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասը չէր ընդունվել: Ֆելիքս Ցոլակյանը հարցրեց, թե ինչպես է կարգավորվելու արարողակարգը, քանի որ կառավարության շենքը հարմարեցված չէ հյուրերի արարողակարգը ապահովելու համար, եւ պատասխան ստացավ, որ կարող է դա կազմակերպվել օդանավակայանում եւ նախագիծը այդ լուծումները չի տալիս եւ կարող են կարգավորվել ենթաօրենսդրական կարգով:
Արարատ Միրոզյանը նկատեց, որ նախագիծը առաջարկվող կողմի՝ նախագահի աշխատակազմի սրտով չէ, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ նախագիծը բավարար չափով քննարկված չէ եւ կոմիտեի նիստում պետք է քննարկել: Այդպիսով՝ որոոշում կայացվեց առանձնացնել նախագծերը եւ Ազգային ժողով ուղարկել միայն նախագահի եւ վարչապետի նստավայրի հետ կապված կարգավորումը, իսկ մյուս փոփոխությունները դեռ քննարկել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան
Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան
Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին
Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան
Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է
Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»
Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին
ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո
Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը
Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ
Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ
Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան
Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել
Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը
Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ
Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան
Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար
Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ
Նռնակը վնասազերծված է․ Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասին ահազանգը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե
Ամրապնդում ենք ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քայլեր անում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախարար
Հայաստան խմբակցությունը ԱԺ-ում ձևավորեց քննիչ հանձնաժողով, վերջիվերջո ի՞նչ բացահայտեցին․ Ջուլհակյան
Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը
Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT