Կալիֆորնիայում աղետալի հրդեհների զոհերի թիվը հասել է 25-ի. Թրամփը սպառնում է զրկել ֆինանսավորումից

11/11/2018 schedule21:24

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում օրեր առաջ սկսված անտառային հրդեհներն արդեն 25 մարդու կյանք են խլել ու շարունակում են արագ տարածվել՝ ընդգրկելով ավելի ու ավելի շատ տարածքներ: Զոհերից 23-ի մարմինները հայտնաբերել են Փարադայսում, եւս 2-ինը՝ Մալիբուի ափերի մոտ: Ներկայիս հրդեհը հավակնում է դառնալ ամենաաղետալին Կալիֆորնիայի պատմության մեջ: Բյութ, Վենտուրա եւ Լոս Անջելեսի շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն:Հրդեհների հետեւանքով հիմնովին ոչնչացվել է Փարադայս քաղաքը, միայն այստեղ 7 հազար տուն է այրվել, Կալիֆորնիա նահանգի տարածքի մեծ մասը ծածկված է ծանր ծխի հսկայական շերտով:Ենթադրվում է, որ զոհերի թիվը կտրուկ կավելանա, քանի որ կան արդեն 110 անհետ կորածներ: Մինչ այս պահը   տարհանվել է 250.000 մարդ, նրանց թիվը եւս ավելանում է: Կրակի տարածմանը նպաստում են նաեւ ուժգին քամիները:Նշվում է, որ անհետ կորածների թվում այն մարդիկ, որոնք հայտնաբերվելու են, գրեթե անճանաչելի են լինելու, քանի որ կրակը գրեթե մոխրացրել է մարմինները: Այս պատճառով նախատեսվում է ԴՆԹ լաբորատորիաներ տեղակայել, որոնք կգործեն շարժական սկզբունքով:Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Կալիֆոռնիային զրկել դաշնային ֆինանսավորումից, քանի որ նահանգային իշխանությունները ավերիչ անտառային հրդեհները մարել չեն կարողանում:Թրամփը նշել է, որ ամեն տարի նահանգին միլիարդավոր դոլարներ են հատկացվում բյուջեից, սակայն վատ աշխատանքի հետեւանքով անտառային հրեդհները բազմաթիվ զոհերի պատճառ են դառնում, իսկ դրանք մարելու ջանքերը ավարտվում են անհաջողությամբ:

Տպել
11826 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում