Երևան
12 °C
Օրերս ՀՀԿ-ն քաղաքական հայտարարության մի նախագիծ հրապարակեց, որտեղ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի եւ առաջիկա արտահերթ ընտրությունների վերաբերյալ հատվածում Նիկոլ Փաշինյանը հիշատակվում է որպես Մարտի մեկի գլխավոր մեղավորներից. «Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետը հանդիպեց ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով, որ հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց հետեւանքով եղան մարդկային զոհեր, ՀՀ վարչապետը նրան հիշեցրեց իրավիճակի սրման վտանգները և իրավապահների հետ բախումների պարագայում հնարավոր հետևանքների ծանրությունը»,- ասված է ՀՀԿ-ի հայտարարության մեջ:
Սակայն անգամ Նիկոլ Փաշինյանին տարիներ առաջ առաջադրված մեղադրանքում խոսք չկա զանգվածային անկարգություններ հրահրելու մասին: Մասնավորապես՝ Փաշինյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 225-ի առաջին մասի: Սա նշանակում է՝ չնայած նրան, որ նախկին իշխանությունները, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կանեին նաեւ անկարգություններ հրահրելու մասով մեղադրանք առաջադրելու համար, այնուամենայնիվ, դրանց որեւէ ապացույց չի գտնվել:
2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած բողոքի ակցիաների վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը եւս փաստում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդհակառակը՝ հանգստության կոչեր է արել բազմությանը, եւ ոչ մեկ անգամ:
Հանրահավաքներից մեկում իր ունեցած ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ իրենք գրոհով վերցնում են իշխանությունը՝ մեկնաբանելով, որ խարույկների մոտ նստած գրոհն է, հայրենիքի նկատմամբ սիրո գրոհն է եւ այլն: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ուղիղ գրոհի մասին չի խոսել.
«Սիրելի՛ ժողովուրդ, ձեր կարծիքով՝ մենք հիմա ինչո՞վ ենք զբաղված: Մենք հենց այս պահին գրոհով վերցնում ենք իշխանությունը, մենք երեք գիշեր խարույկների մոտ նստած գրոհով վերցնում էինք իշխանությունը, մենք այսօր երեկոյան շուրջպար բռնելով՝ գրոհով վերցնելու ենք իշխանությունը, մենք հայրենիքի նկատմամբ մեր սիրով գրոհով վերցնում ենք իշխանությունը, մենք մեր երեխաների նկատմամբ ունեցած պարտավորությամբ գրոհով վերցնում ենք իշխանությունը, մենք ձեզնից յուրաքանչյուրի առաջ ունեցած պատասխանատվությամբ գրոհով վերցնում ենք իշխանությունը: Հիմա՛: Սիրելի՛ ժողովուրդ, ամեն անգամ մեր երթի ամենակարեւոր արդյունքը հետեւյալն է. Երեւանի պատշգամբներում հազարավոր մարդիկ միանում են մեր պայքարին, մեր կոչերին, մեր շարժմանը: Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել քոչարյանասերժական հանցագործ կլանը, հայ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, եւ մենք այդ իշխանությունից ազատվում ենք հիմա՛»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
2008 թվականի փետրվարի 21-ի իր ելույթում Փաշինյանը խոսում է ոստիկանության գործողությունների մասին: Ապա նա նշում է, որ անհրաժեշտության դեպքում ցուցարարները կշրջապատեն կառավարական շենքեր, անհնազանդության այլ ակցիաներ կիրականացնեն՝ հավելելով, որ մարդիկ չտրվեն սադրանքների, ինքնագործունեությամբ չզբաղվեն, ու վստահեն իրենց ծրագրին.
«Մինչ հանրահավաքի սկսվելը՝ ես ուզում եմ որոշ մեկնաբանություններ անել ոստիկանության քիչ առաջվա գործողությունների վերաբերյալ: Հարցն ունի իրավական եւ բարոյական կողմ: Ես ուզում եմ նախ անդրադառնալ բարոյական կողմին: Նրանք մեզ ասում են, թե մեր գործողություններն ապօրինի են: Ես հարց եմ տալիս՝ իսկ երբ որ համազգեստավոր ոստիկանները ծեծում էին ԱԺ պատգամավորն, դա օրինակա՞ն էր, իսկ երբ Նեմեց Ռուբո անունով հանցագործը մարդ էր առեւանգում եւ պահում պադվալներում, դա օրինակա՞ն էր, իսկ երբ Հովհաննես Շահինյան անունով հանցագործը հարձակվում էր իր հրոսակախմբի հետ վստահված անձանց վրա, դա օրինակա՞ն էր, իսկ երբ Մխչյանի մկան լակոտները հարձակվում էին խաղաղ ցուցարարների վրա, դա օրինակա՞ն էր, իսկ երբ լցոնումներ էին անում տեղամասերում, վստահված անձանց ծեծելով դուրս էին հանում, դա օրինակա՞ն էր:
Քոչարյանասերժական կլանն իրավունք չունի ՀՀ-ում խոսել օրենքից, Հայաստանի Հանրապետությունում մի բարձրագույն օրենք կա, մի բարձրագույն իշխանություն, եւ այդ իշխանությունը ՀՀ ժողովուրդն է: Այստեղ մենք գտնվում ենք ժողովրդի կամքով եւ ժողովրդի կողմից ստացված լիազորությամբ: Իսկ եթե էդ անգրագետներին անհրաժեշտ է բացատրել օրենքները, դա էլ կանեմ, պարզաբանում եմ՝ մենք այստեղ անցկացնում ենք ո՛չ զանգվածային, հրապարակային միջոցառում, որն անցկացնելու համար որեւէ իրազեկում անհրաժեշտ չէ իրականացնել, եւ որ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումն ինքնաբուխ կերպով վեր է ածվել զանգվածային հրապարակային միջոցառման եւ դրան մասնակցելու են հարյուր հազարավոր մարդիկ: Ավելին՝ այս պահից սկսած Ազատության հրապարակում մեր միջոցառումները չեն դադարելու եւ լինելու են շուրջօրյա: Բայց դա չմտածեք, թե միակ միջոցառումն է: Այս պահից սկսած՝ Ազատության հրապարակը դառնում է համաժողովրդական բողոքի կենտրոնական շտաբ, որտեղից ղեկավարվելու են բոլոր գործողությունները: Այս պահից սկսած՝ մինչեւ ավազակախմբի հեռացումը: Այս պահից սկսած լինելու են ակցիաներ, պիկետներ, երթեր, եթե անհրաժեշտ լինի՝ շենքերի շրջափակումներ: Բայց, ժողովուրդ, ես մի խնդրանք ունեմ բոլորիդ: Դուք գիտեք՝ արդեն ասացի, այս պահից սկսած մեր ակցիաները լինելու են անընդհատ: Եթե պետք լինի՝ կբաժանվենք խմբերի եւ միաժամանակյա ակցիաներ կանենք տարբեր տեղերում, ըստ իրավիճակի: Եթե անհրաժեշտ լինի՝ կգնանք ԿԸՀ, կառավարական շենքեր: Ամեն ինչ ծրագրված է եւ գործողության մեջ կդրվի ըստ անհրաժեշտության: Բայց խնդրանքը հետեւյալն է. ոչ մի ինքնագործունեություն, սադրանքների չենք տրվում, եւ հետո, ամենակարեւոր խնդիրը՝ վստահեք մեզ, մի շտապեք: Ասացվածք կա, չէ՞, վռազողին տղա չի լինում: Մեզ այս իրավիճակում միայն պետք է տղա, այսինքն՝ հաղթանակ: Դրա համար պետք չէ ելնել այն իրողությունից, թե մենք հիմա հինգ րոպեում բոլոր հարցրերը լուծելու ենք: Ես գիտեմ, այո, ճիշտ եք ասում, հնարավոր է նաեւ այդպես լուծել հարցերը: Բայց մենք պետք է մտածենք, որ վաղն իրար հետ կառուցելու ենք երկիրը, եւ պետք է մտածենք հանգիստ, ուրեմն, մեր այս ցույցը բացարձակապես խաղաղ է, մեր գործողությունները լինելու են խաղաղ, այնքան ժամանակ, քանի դեռ օրինական բոլոր միջոցները չեն սպառվել: Եթե իշխանությունը չվերանայի իր գործողությունները, իսկ օրինական ճանապարհ դեռեւս կա:
Ժողովուրդ, կարող ենք համարել, որ մեր գործողությունների հիմնական պլանի շուրջ պայմանավորվեցինք, այսինքն՝ մեր ակցիան պերմանենտ է: Մենք պետք է լինենք չափազանց հավասարակշռված եւ համբերատար, մենք իրավունք չունենք այս պարտիայում որեւէ սխալ գործել, դա երկրի համար կլինի ճակատագրական: Հիմա մենք անելու ենք սովորական հանրահավաք: Ես տեսնում եմ, որ էսօրվա հանրահավաքը բացառիկ է, որովհետեւ էս շարքերում մոտ 70 տոկոս երիտասարդություն է, իսկ սա նշանակում է, որ մենք պատրաստ ենք իրադարձություների զարգացման ցանկացած սցենարի»:
2008 թվականի մարտ 1-ի ցերեկը, հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարթակից հայտարարում է, որ մարդիկ գրգռված են, բայց ինքը հասկանում է այդ գրգռվածությունը՝ միեւնույն ժամանակ կոչ անելով հանգստություն ու հավասարակշռվածություն պահպանել.
«Ես, որ եկա ստեղ, մարդիկ, դուք, տղերքը, երիտասարդությունը գրգռված վիճակում էր: Ես հասկանում եմ էդ գրգռվածությունը, բայց գրգռված ուղեղով հաղթանակ չեն տանում: Հանգիստ, հավասարակշիռ, գիտակցված, թե ամեն քայլն ինչի համար ա արվում, ինչ ա տալու էդ քայլը: Մենք պատերազմի չենք պատրաստվում, իշխանությունը նենգություն է գործել, զինված հարձակվել է խաղաղ ցուցարարների վրա, եւ մենք հիմքեր ունենք պնդելու, որ էդ թշնամական գործողությունները կկրկնվեն: Հիմա՝ մեր խնդիրը՝ մտածել պաշտպանության մասին, ես չգիտեմ, էստեղ իշխանության ներկայացուցիչներ կան հաստատ: Ճիշտն ասած, նոր դուրս եկա, ուզում էի ոստիկան գտնեի, բարձրախոսով հայտարարում էի, ասում էի՝ քրեական հետախուզությունից ո՞վ կա, խնդրում եմ մոտեցեք, պատկերացրեք՝ ոչ մեկը չմոտեցավ»,- հայտարարել է Փաշինյանը՝ Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT