Երևան
12 °C
«Լույս» հիմնադրամը, որը դադարել էր գործել թավշյա հեղափոխությունից հետո, վերսկսում է աշխատանքները, բայց բոլորովին այլ նպատակներով:
Հիմնադրամի գործադիր խորհրդի կազմում այս ընթացքում տեղի են ունեցել փոփոխություններ: Դրանում շարունակում են ընդգրկված մնալ Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը եւ Արմեն Գեւորգյանը, սակայն Վիգեն Սարգսյանին եւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին փոխարինում են Վաչե Գաբրիելյանն ու Վարդան Արամյանը:
Դատելով «Լույսի» շրջանավարտներին հասցեագրված եւ մեր ձեռքի տակ հայտնված նամակից, հիմնադրամն այլեւս չի շարունակի նոր կրթաթոշակներ տրամադրել արտասահմանյան հեղինակավոր բուհեր ընդունված ուսանողներին: Փոխարենը փորձ է անելու համախմբել արդեն իսկ կրթություն ստացածներին այլ նպատակների շուրջ:
«Առաջին փուլում «Լույսի» առջեւ դրված նպատակն էր ստեղծել եւ համախմբել առաջադեմ եւ ստեղծարար մտածելակերպ ունեցողների սերունդ՝ բազմապատկելով հայ ուսանողների թիվն աշխարհի լավագույն բուհերում եւ համախմբելով նրանց տարատեսակ ծրագրերի շուրջ: Լավագույն կրթությունը հասանելի դարձավ հայ երիտասարդներին, անկախ քաղաքացիությունից եւ բնակության երկրից, առանց որեւէ պարտավորության: Արդյունքում աշխարհի լավագույն բուհերում կրթություն է ստացել 513 հայ ուսանող, ստեղծելով իր տեսակի մեջ յուրահատուկ համայնք: Թեև հիմնադրամի խորհուրդը ստիպված էր կասեցնել իր կրթաթոշակային ծրագիրը, սակայն իրենց կրթությունը շարունակող շուրջ 70 ուսանող շարունակելու է ֆինանսավորվել մինչեւ իրենց ուսման ավարտը»,- մասնավորապես, նշվում է «Լույսի» շրջանավարտներին հասցեագրված նամակում:
Դրանում նաեւ ասվում է. «Այժմ եկել է ժամանակը անցում կատարելու, գործելու եւ համաստեղծելու այս կարեւորագույն փուլին, որի արդյունքում ի մի կբերվի «Լույսի» ուսանողների գիտելիքը, հմտությունները, փորձառությունն ու կապերը, կիրականացվեն ծրագրեր, որոնք կօգնեն ակադեմիական գիտելիքից անցում կատարել գործնականի՝ ի բարօրություն Հայաստանի եւ Հայկական աշխարհի: Կրթված, սկզբունքային, ստեղծամիտ ու պատասխանատու հայ համայնքի ներուժը հնարավորինս արդյունավետ օգտագործելու նպատակով ստեղծվում է հարթակ, որի գործունեության արդյունքները կնպաստեն երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը»: Թե «Լույսը» գործունեության ինչ նոր սկզբունքներ է որդեգրել, հատկապես որտեղ է պատրաստվում օգտագործել կրթաթոշակառուների մտավոր ներուժը եւ ինչ հարթակ է պատրաստվում ստեղծել, հիմնադրամից պարզել մեզ չհաջողվեց: Պաշտոնական կայքէջում հրապարակված հեռախոսահամարը չի գործում եւ կապ հաստատել հնարավոր չէ:
2011-2012 թվականներին «Լույսի» կրթաթոշակառու Էլեն Հոխիկյանը, որը սովորել է Լոնդոնի համալսարանական Քոլեջում (University College London)՝ ստանալով քաղաքագետի (Public Policy) մասնագիտություն, նույնպես ստացել է վերոնշյալ նամակը: Եվ հիմնադրամի առաջիկա ծրագրերի վերաբերյալ որոշակի մանրամասներ նրան հայտնի են դարձել:

«Քանի որ այլեւս ուսումնական ծրագիր չունեն, չեն ֆինանսավորելու ոչ մեկին՝ սովորելու համար, նրանք որոշել են, որ այն մարդիկ, ովքեր արդեն կրթություն են ստացել, կարող են օգնել իրենց՝ ստեղծելու վերլուծական կենտրոն, որը թույլ կտա տարբեր վերլուծություններ եւ հետազոտություններ անցկացնել: Պարզ չէ, թե ինչ հետազոտություն, վերլուծություն է, որովհետեւ ոչ մի հստակ հայտարարություն դեռ չի եղել, բայց ամեն դեպքում հիմնական նպատակը դա է»,- ասաց մեր զրուցակիցը: Նա չի բացառում, որ «Լույս» հիմնադրամի շրջանակում ստեղծվելիք վերլուծական կենտրոնը կօգտագործվի քաղաքական նպատակներով ու հանուն Հանրապետական կուսակցության նեղ շահերի:
Էլեն Հոխիկյանը չի պատրաստվում միանալ վերլուծական կենտրոնի թիմին: «Բացարձակապես եւ ոչ մի դեպքում: Ես երբեւէ Վիգեն Սարգսյանի համակիրների շարքին չեմ պատկանել: Նույնիսկ այն ժամանակ: Եվ երբ իրենք ժամանակին փորձում էին «Լույսը» օգտագործել Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի մեջ, շատերը դեմ արտահայտեցին եւ ստիպեցին տեսանյութերից հեռացնել այն հատվածները, որտեղ տարբեր ուսանողներ երեւում էին, որովետեւ մեզնից համաձայնություն չէին ուզել»,- ասաց «Լույսի» շրջանավարտը: Հավելենք, որ արդեն իսկ հայտարարվել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը:
Հիմնադրամի շրջանավատներին ուղղված նամակում, սակայն խոսվում է «ի բարօրություն Հայաստանի» գործելու եւ կարողությունները ներդնելու մասին: Էլեն Հոխիկյանը դրան չի հավատում: «Վստահ եմ, որ այդպես չէ: Ես հակընդդեմ հարց տամ. մինչ օրս ՀՀԿ-ն ինչ-որ բան արե՞լ է ի բարօրություն Հայաստանի: Տեսե՞լ ենք: Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն ինչ արել է, արել է իր շահերին ի նպաստ: Հիմա ես չեմ կարծում, որ այս պրոյեկտը ինչ-որ ձեւով բացառություն է կազմելու»,- արձանագրեց «Լույսի» շրջանավարտը:
Հ.Գ. -1 Նախորդ տարի՝ 2017 թվականին, «Լույս» հիմնադրամի ընդհանուր բյուջեն, ըստ Hetq.am-ի, կազմել է 4.7 մլրդ դրամ, որից ընդամենը 1.7 մլրդն է հատկացվել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված 116 հայազգի ուսանողների: 2016 թվականին հիմնական բյուջեն եղել է 3.9 միլիարդ դրամ: 104 կրթաթոշակառուների ուսման նպատակով որպես կրթաթոշակ հատկացվել է 1.5 մլրդ-ը: Մնացած գումարների ուղղությունն ու հանգրվանը ոչ բոլոր դեպքերում է հստակեցվել:
Հ.Գ. -2 «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը մայիսի 10-ին հայտարարել էր իր եւ հիմնադրամի աշխատակազմի գործունեության դադարեցման մասին: Նույն հայտարարության մեջ նա նաեւ վստահեցրել էր «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին եւ 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի եւս կշնորհվի կրթաթոշակ։ Ավելի ուշ «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ կրթաթոշակով կապահովվի «Լույս»-ի առնվազն 18 շահառու, որոնք միջազգային համալսարաններ են ընդունվել «Լույս» հիմնադրամի հույսով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT