Երևան
12 °C
Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության նոյեմբերի 11-ին տարածած քաղաքական հայտարարության նախագիծը համարում է անհիմն: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն նոյեմբերի 11-ի ԳՄ եւ խորհրդի նիստերից հետո տարածել է 15 էջանոց հայտարարության նախագիծ, որը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ 2018թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին իրավիճակի զարգացման հիմնական հանգրվանների գնահատականը, Փաշինյանի պաշտոնավարումը. սպասումներ և իրականություն, ՀՀԿ-ի սխալներն ու բացթողումները, արձանագրած արդյունքները, ՀՀԿ-ի առաջիկա անելիքները եւ ՀՀԿ խորհրդի որոշումը։
Ապրիլ-մայիս ամիսների իրավիճակի զարգացման գնահատականում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ցույցերի պատճառը Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելն էր, ինչը ներկայացվեց որպես պաշտոնավարման երրորդ ժամկետ։
Փաշինյանին մեղադրանք է հասցեագրվում նաև որպես 2008-ի մարտի 1-ի անկարգությունների հրահրող․ «Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետը (Սերժ Սարգսյանը) հանդիպեց ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով, որ հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց արդյունքում եղան մարդկային զոհեր, ՀՀ վարչապետը նրան հիշեցրեց իրավիճակի սրման վտանգները եւ իրավապահների հետ բախումների պարագայում հնարավոր հետեւանքների ծանրությունը: Սակայն հանրությանը դա ներկայացվեց որպես ցուցարարների դեմ ուժ կիրառելու սպառնալիք, թեեւ հետագա գործողությունները, ինչպես նաեւ ապրիլի 22-ի հանդիպմանը նախորդած օրերին իրավապահների քայլերը հստակ ցույց տվեցին, որ իշխանությունները չունեին նման ծրագրեր եւ նպատակներ»։
Այս հայտարարության ուշագրավ մասը, թերեւս այս մեղադրանքն է, երբ ՀՀԿ-ն հնչեցնում է վարչապետի պաշտոնակատարի հասցեին: Իշխանությունից Ալեն Սիմոնյանը նշեց, որ ով Մարտի մեկից խոսի, ՀՀԿ-ն թող պարզապես լռի: ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ ՀՀԿ-ն լռելու մտադրություն չունի: Նախկին իշխանության ներկայացուցիչը հարց տվեց՝ ինչո՞ւ է խտրականություն դրսեւորվում եւ բոլորը չէ, որ իրենց կատարածների համար պատասխանատվություն են կրում: Մասնավորապես, Բաղդասարյաննը մատնանշեց ՊՊԾ գնդի գրավումը, ոստիկանների սպանությունը եւ «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների կալանքի փոփոխությունը:
«Իշխանություններին միշտ ասվել է, որ այդ ամենի կազմակերպիչները դուք եք, բայց ժողովրդին ո՞վ էր հանել դուրս: Ես չեմ ցանկանա այդ ամենի մեջ խորանալ, քննությանը պետք է մասնակցեն բոլորը եւ մենք չպետք է խանգարենք նախաքննությանը: Դա գաղտնիք չէ, որ ցույցերի կազմակերպիչները Նիկոլ Փաշինյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն են եղել: Իրենք էլ չեն հրաժարվում, որ իրենք են եղել կազմակերպիչները»,- ասաց նա:
ԵԼՔ-ից, սակայն Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀԿ-ն եւս մեկ անգամ պետք է ընթերցի նոր իշխանության հասցեին հնչեցված քննադատությունները, ապա իրենց բացթողումների մասին հատվածը եւ հրաժարվի ընտրություններին մասնակցելու գաղափարից: «Այս ընտրություններին լինելու է ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի հեռացումը: Այս ընտրությունները լինելու են հեղափոխության ընտրություն եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրություն»:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ ՀՀԿ-ն, ՀՀԿ-ի ղեկավարը, Վիգեն Սարգսյանը պետք է ճանաչեն ժողովրդին, նրանց հետ կապ ունենան, բայց նրանք որեւէ անգամ չեն մտածել ժողովրդի ցավի մասին, միայն ցավն են ավելացրել: «Նրանք չեն ճանաչում ժողովրդին, չեն գիտակցում նրանց ցավը, ուստի նրանք ինձ համար չեն ընկալվում որպես ընդդիմություն, նրանք ընկալվում են որպես ռեւանշիստների մի խումբ»:
ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց եւ հայտարարեց, որ ՀՀԿ-ն ժողովրդից չի հայցելու իշխանություն կամ պաշտոն: «Մենք գնում ենք ծանր աշխատանքի: Այս էյֆորիայի ազդեցության տակ ընդդիմադիր դաշտում լինել, բայց ճիշտ օգտագործելով այս քարոզարշավի շրջանը՝ լուրջ շանսեր ունենք 2-րդ քաղաքական ուժը լինելու: ՀՀԿ-ն ԱԺ-ում լուրջ քաղաքական ներկայացվածություն է ունենալու»,- վստահեցրեց Վահրամ Բաղդասարյանը:
Սիմոնյանը ռեալ չի համարում, որ ՀՀԿ-ն 2-րդ տեղն է զբաղեցնելու ԱԺ-ում եւ առհասարակ իրատեսական չի համարում, որ Սերժ Սարգսյանի գլխավորած ուժը կհաղթահարի անցողիկ շեմը: Միաժամանակ իշխանության ներկայացուցիչը չի շտապում մատնանշել այն ուժին, որը կզբաղեցնի ընդդիմության տեղը: «Անցել են այն ժամանակները, երբ իշխանությունները իրենց քննադատող ուժեր էին նշանակում: Մենք չենք նշանակելու մեր ընդդիմությանը, դա կորոշի ՀՀ քաղաքացին, եւ մենք կենթարկվենք այդ որոշմանը: Եթե ՀՀ քաղաքացին որոշի, որ մենք չենք լինելու իշխանության, ապա դա հաստատ ՀՀԿ-ն էլ չի լինելու: Իրենց արածները մարդիկ հիշում են, գիտեն՝ ինչ են արել, եւ մարդիկ իրենց մերժել են»:
ՀՀԿ-ն ունի իր հստակ հիմնավորումը, թե ինչու ինքը պետք է լինի միակ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: «Մինչեւ ապրիլի 23-ը քաղաքական ուժերը կանգնում էին Ամիրյան եւ Նալբանդյան փողոցների վերջում եւ հետեւում էին իրադարձություններին, մտածում էին՝ գնալ, միանալ, թե՝ ոչ: 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, բոլոր կողմերից միացան հրապարակի ժողովրդին, որպեսզի հայտարարեն, որ իրենք էլ են հեղափոխության մասնակից, բայց, երբ տեսան, որ իրենց համար աթոռներ չկան, նրանք սկսեցին վերադառնալ ընդդիմություն, բայց իրենք շինծու ընդդիմություն են: Ազգային ժողով ներկայանալուց հետո որեւէ մեկ անգամ չենք խոչընդոտելու կառավարության աշխատանքին: Այն բոլոր դրական քայլերը, որոնք կլինեն, մենք կողջունենք: Մենք լինելու ենք կառուցողական ընդդիմություն, ոչ թե՝ վայրահաչող»,- ասաց նա եւ ավելացրեց, որ երկու բեւեռ կա՝ Նիկոլ Փաշինյան եւ ՀՀԿ-ն. «Մնացածը այս ու այն կողմ են գնում, բայց ոչ իշխանության մեջ տեղ կա, ոչ՝ ընդդիմության»:
Այնուհետեւ Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ դեռ մայիսին հնչած այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ում քննարկվում է կուսակցության ղեկավարի փոփոխության հարց: Նրա խոսքերից պարզ դարձավ, որ այդ հարցը օրակարգից դուրս չէ: «Համագումար կլինի, ամեն ինչ պարզ կլինի: Կուսակցության արդիականացումը դեռ նախորդ համագումարի ժամանակ էինք մեր առջեւ դրել: Քաղաքական իրադարձությունները չթողեցին, որ մենք մեր ծրագրերը իրականացնենք»,- ասաց նա եւ հարցին՝ ինչու Սերժ Սարգսյանը չի գլխավորում ՀՀԿ համամասնական ցուցակը, պատասխանեց.
«Մենք դրա անհրաժեշտությունը չենք գտել: Առաջիկա համագումարի ժամանակ մենք բոլոր հարցերի պատասխանը կտանք: Ինչը խորհրդով հնարավոր էր կատարել, մենք այդ փոփոխությունները կատարել ենք: Համագումարը թույլ կտա կատարել այլ փոփոխություններ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT