Ապամոնտաժված կառույցի սեփականատերը պնդում է՝ դատարանը կասեցրել էր շինությունը քանդելու որոշումը

«Մենք երբեք չենք վիճարկել, թե շինությունն ինքնակամ չէ: Անընդհատ շեշտադրում են դա ու դրանից առաջ չեն գնում: Ինչի՞, որովհետեւ ձեռք չի տալիս դրանից առաջ գնալ: Բայց ամբողջ հարցը դրանից հետո է: Մենք ասում ենք՝ պետք չի, որ պետական մարմինն անօրինականությանը պատասխանի անօրինականությամբ, բայց իրենց անօրինականությունը հանցագործություն է, իսկ էդ մարդու անօրինականությունը զանցանք է, վարչական իրավախատում»: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց երեկ ապամոնտաժված շինության սեփականատիրոջ փաստաբանը՝ Արմեն Օհանյանը:

Նա ասաց, որ էական հարցը շինարարությունը չդադարեցնելը չէ, այլ այն, որ որոշում է կայացվել շինությունը քանդելու՝ առանց բացարձակ ուսումնասիրության.

«Օրենսդրությամբ այսպես է, որ եթե ինչ-որ մի ինքնակամ կառույց է հայտնաբերվել, ինքը սկզբում համարվում է համայնքային սեփականություն, հետո վաճառվում է կամ մնում համայնքին՝ որպես սեփականություն: Պատրաստի շենքը քանդելը բարբարոսություն է: Ինչ-որ եզրակացություններ են տվել, բայց քաղաքապետարանի ճարտարապետը սեյսմիկ եզրակացություն տալու լիցենզիա չունի, դա լիցենզավորված իրավասություն է: Իրենք չեն եկել, հեռվից մի հատ նկար են արել: Մարդ չի եկել: Իրենք մի շարք ստուգումներ պիտի անեին, ոչինչ չեն արել, գրել են՝ մենք գտնվում ենք 9 բալանի սանդղակում, պետք է քանդվի: Կամ ինչ է նշանակում՝ համայնքային հողի վրա է կառուցել, եթե էդ համայնքային հողը օրինականորեն տրված է էդ մարդուն, վարձակալությամբ տրված է: Ճարտարապետն ասում է՝ բոլոր ինքնակամ կառույցները քանդվելու են: Ինքնակամ կառույցները շատ-շատ են, բայց առաջինը պետք է դրա օրինականացման հնարավորությունը ստուգեն: Իսկ իրենք ասում են՝ օրենք է խախտվել, պետք է քանդվի: Սա անհասկանալի լուծում է»,-ասաց փաստաբանը:

Ապամոնտաժված շինության սեփականատերը՝ Դավիթ Ահարոնյանը, մեր զրույցում պնդեց, որ իրենք մի քանի անգամ դիմել ենք քաղաքապետարան, որ իրենց սեփական հողի վրա օրինական շինություն կառուցեն, բայց մի քանի անգամ դիմելուց հետո չեն տվել, Ահարոնյանն էլ որոշել է ինքնակամ կառուցել.

«Ընդհանրապես, որ քեզ թույլտվություն են տալիս, քո մուծումը լինում ա մոտ 200 հազար դրամ, տուրքը էլի, բայց եթե ես ինքնակամ եմ սարքել, իմ սեփական հողի վրա, մոտավորապես 100 միլիոնի մուծում եմ անելու: Այսինքն՝ երկրորդ տարբերակ չի եղել, եթե տարբերակ լիներ, հաստատ ես 200 հազար դրամը կմուծեի, 200 հազարով կպրծնեի, ոչ թե 100 միլիոնով, վերջում էլ գային քանդեին»,- ասաց շինության սեփականատերը:

Ըստ Ահարոնյանի՝ դատարանը որոշել է կասեցնել քաղաքապետարանի՝ տվյալ շինությունն ապամոնտաժելու որոշումը, սակայն առանց այդ որոշումը հաշվի առնելու՝ սկսվել են ապամոնտաժման աշխատանքները: Սեփականատերը նաեւ նշեց, որ շինությունն իրականում զբաղեցրել է ոչ թե 1100 քմ տարածք, այլ՝ 770, եւ համայնքապատկան տարածքի վրա ոչինչ կառուցված չի եղել:

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, սակայն մեր զրույցում պարզաբանեց, որ դատարանը ընդունել է որոշում՝ Դավիթ Ահարոնյանի հայցը վարույթ ընդունելու մասին: Խոսքը քաղաքապետի՝ հոկտեմբերի 29-ին կայացրած որոշման մասին է, ըստ որի՝ պետք է քանդվեր ապօրինի կառույցը, այսինքն՝ որոշում չի եղել ապամոնտաժումը կասեցնելու. «Դավիթ Ահարոնյանը դատարանում բողոքարկել է այդ որոշումը: Մինչ վճիռ կայացնելը, առերեւույթ բոլոր օրինական հիմքերը կային շինությունը քանդելու»:

Ինչ վերաբերում է Ահարոնյանի փաստաբանի պնդմանը, թե ապամոնտաժման աշխատանքներից առաջ շենքի որեւէ ստուգում, սեյսմակայունության գնահատման աշխատանքներ չեն կատարվել, Հակոբ Կարապետյանն ասաց՝ ստուգումներ ինչպե՞ս իրականացվեին, եթե այդ կառույցը քաղաքապետարանի փաստաթղթաշրջանառության մեջ չկա.

«Դա ապօրինի կառույց է, երբ հայտնաբերվել է, հրահանգվել է կասեցնել կառուցումը, քանի որ թույլտվություն չկա: Իսկ Հայկ Մարությանն արդեն հայտարարել է, որ ապօրինի շինություններն օրինականացնելու պրակտիկան վերանալու է: Բացի այդ, իրենց պատկանող տարածքի վրա էլ չեն կարող կառուցել ապօրինի ինքնակամ շինություն»,-ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը՝ հավելելով, որ համայնքապատկան տարածքի վրա եւս եղել է շինություն, որն էլ ապամոնտաժվել է:

Երևանի քաղաքապետի 12.11.2018թ. 3395-Ա որոշմամբ երեկ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 160 քմ ընդհանուր մակերեսով հողամասում՝ Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում, իրականացվել են ինքնակամ շինության քանդման աշխատանքներ: Այդ շինությունը պատկանում է «Անի-97» ընկերության սեփականատեր Դավիթ Ահարոնյանին: Վերջինս ու իր փաստաբանը պնդում են՝ անօրինական ապամոնտաժում իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4486 դիտում

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար

Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի