Երևան
12 °C
«Իմ քայլը» դաշինքի ցուցակը կազմվել է պրոֆեսիոնալիզմի, քաղաքական անցած ճանապարհի, քաղաքական պրոցեսների վրա ազդելու հնարավորությունները հաշվի առնելով՝ հանձնաժողովներում տեղ զբաղեցնելու հնարավորություններից ելնելով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակին:
Մի առիթով Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն մտնելու, ինչպես նաեւ ցուցակում տեղ ունենալու համար «փորձաշրջան են» անցնում: «Մենք շատ լուրջ ֆիլտրեր ենք դրել, որովհետեւ անմիջապես հեղափոխությունից հետո հազարներով սկսեցին անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Հաշվի ենք առնում դիմողի մասնակցությունը նախկինում ՔՊ-ի գործունեությանը, թեկուզ ոչ կուսակցության անդամ, իր մասնակցությունը վերջին քաղաքական պրոցեսներին, այս ամեն ինչը հանգեցում է նրան, որ հեշտանում է»,- ասել էր Հարությունյանը:
Անդրադառնալով հարցին, թե, օրինակ, լրագրողներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Թովմասյանն անցե՞լ են այդ քաղաքական ճանապարհը, նա արձագանքեց, որ մշտապես պրոցեսների մեջ եղած մարդիկ են այդ ճանապարհն անցնում: Ի դեպ, Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր է:
ՔՊ-ի վարչության անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ցուցակում խնամի-ծանոթ-բարեկամները, քավոր-սանիկները շատ են: «Ցուցակն այնպես չի լինելու, որ դուք հիասթափվեք եւ խնամի-ծանոթ-բարեկամ կապից դրդված որեւէ որոշում չի կայացվել: Կան մարդիկ, որոնց կարելի է հեռու ձեւով կապել, բայց նրանք լինելու են ռեյտինգային ցուցակներում եւ չեն անցնելու ծանոթության բերումով»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ինչպես է թեկնածուների ընտրությունը տեղի ունեցել, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մարդիկ դիմել են, մեր կուսակցության եւ վարչության անդամները քննարկել են, նրանց հետ հարցազրույց ենք անցկացրել, քննարկումներ ենք արել»:
Այս պահին քննարկվում է, թե ՔՊ-ն իր քարոզարշավն ինչ մեթոդներով է իրականացնելու, ինչ ինքնատիպ գործողություններ է կատարում, ինչպես օրինակ 2017-ի ժամանակ էր, երբ Նիկոլ Փաշինյանն անձամբ բարձրանում էր տանիքներ: Տեղեկություններ կան նաեւ, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները հնարավոր է՝ քարոզարշավի շրջանակներում քայլարշավ սկսեն Գյումրիից՝ ի նշան հայտնի քայլերթի: Ալեն Սիմոնյանը նշեց, որ ամեն ինչ քննարկման փուլում է եւ առաջիկայում պարզ կլինի բոլորին:
Իշխանությունը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ուժերը բաժանեց սեւի եւ սպիտակի: Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ՔՊ-ն քարոզարշավի շրջանակներում հայտարարելո՞ւ է, որ ՀՀԿ-ն սեւ ուժ է: «Տակտիկան կքննարկենք, կասենք, առայժմ քննարկումների փուլ է: Բոլոր ուժերն էլ մրցակիցներ են:
Խնդրում եմ սպասել, երբ սկսենք քայլել, չքայլել, թռչել, թռչկոտել, այն ժամանակ կմեկնաբանենք»,- պատասխանեց նա:
Կրկին անդրադառնալով նախընտրական ցուցակին եւ պատասխանելով մեր այն հարցին՝ արդյո՞ք ճիշտ է, որ Նիկոլ Փաշինյանը պատռել է ՔՊ նախնական ցուցակը, քանի որ ով հասցրել՝ իր ծանոթ-բարեկամին էր այնտեղ տեղավորել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «2008 թվականին, երբ ավելի խորը քաղաքական պրոցեսների մեջ մտա, ինձ մոտ միշտ ծիծաղ էր առաջացնում նման հրապարակումը, երբ, ասենք, գործընկերներիդ հետ նստած մի շտաբում աշխատում ես, մեկ էլ մամուլը գրում է, որ նրանցից երկուսը միմյանց քիթ են կոտրել, կռվել են իրար հետ, բայց այդ մարդիկ քեզ հետ նստած են: Ցուցակի քննարկումները բավականին հարթ են անցել, եղել են, իհարկե, տարակարծություններ, բայց այդպիսի բան չի եղել»,-շեշտեց Արայիկ Հարությունյանը:
Արդեն լրագրողների հետ զրույցում Հարությունյանը պատասխանեց հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ իրեն եւ Արարատ Միրզոյանին թիվ 3՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում ռեյտինգային ձայներ ապահովելու հարցում օգնելու է պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Արայիկ Հարությունյանն ասաց. «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, այսքան ժամանակ նման երեւույթ կամ դրսեւորում, համագործակցություն նման անձանց հետ տեսե՞լ եք մեր գործողություններում: Խոսում են, թող խոսեն»,-ասաց նա:
Որպես ԿԳ նախարարի պաշտոնակատար՝ Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ ուսուցիչներն ու տնօրեններն այլեւս պարտավորություն չունեն որեւէ կերպ ներգրավվելու ընտրություններին:
Խորհրդարանական մյուս քաղաքական ուժերը եւս հրաժարվեցին այս շրջանում խոսել իրենց քարոզարշավի մարտավարության մասին՝ առաջարկելով սպասել քարոզարշավի պաշտոնական մեկնարկին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT