Նիկոլ Փաշինյանը սարսափել է Նորատուսցի Ալիկի ռեստորանի մոտ գտնվող աղբակույտերից. մանրամասներ վարչապետի հայտարարությունից

Վարչապետը Մարտունի գնալիս սարսափել է քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի ռեստորանի տարածքում գտնվող աղբից:

Հիշեցնենք, որ Մարտունիում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակում ելույթ ունենալիս հայտարարեց, որ Նորատուս գյուղի տարածքում նկատել է աղբի հսկայական կույտեր, որից սարսափել է:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ այդ աղբակույտերը գտնվում են քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բայանդուրյանի «Վերադարձ» ռեստորանի տարածքում: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Նորատուսի համայնքապետ Մուրադ Հարությունյանը:

Հարցին՝ ինչու՞ չեն հեռացնում աղբը, համայնքապետը նշեց, որ դա մասնավոր տարածքում է գտնվում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներն էլ փոխանցեցին, որ որեւէ մեկը չի համարձակվում խնդրի վերացման մասին ասել քրեական հեղինակության ընտանիքին:

«Հասա Նորատուսի խաչմերուկ, պատուհանից նայեցի, մի ակնթարթ տեւեց, բայց ես սարսափեցի, որովհետեւ էնտեղ երկու հատ հսկայական խանութ կա եւ դրանից 10 մետր էն կողմ էդ խանութների չափ աղբակույտ կա: Այնպիսի տպավորություն է, որ այդտեղ գյուղապետ չկա, որ սեփականատեր չկա. ո՞ւր է նայում մարզպետարանը։ Այնպիսի տպավորություն է, որ այս երկրում ոչ մի բան չի փոխվել, որովհետեւ այդ թափված աղբը անարգանք է մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ»,- այսօր Մարտունու կենտրոնում բնակչության հետ հանդիպման ժամանակ բարկացած հայտարարեց վարչապետը։

«Ես հիմա շատ լուրջ զբաղվելու եմ այն մարդկանցով, ում պարտականությունն է այդ աղբը հավաքելը։ Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել։ Նրանք մեզ սովորեցրել էին քաղաքական աղբի մեջ ապրել, բայց մենք մաքրեցինք այդ քաղաքական աղբը։ Հիմա մենք պետք է մաքրենք նաեւ այդ ֆիզիկական աղբը, պիտի մաքրենք նաեւ մտավոր, բարոյական աղբը։ Պիտի մաքրենք հուսահատության աղբը, որովհետեւ մենք չենք հանդուրժելու որեւէ աղբի գոյությունը, որովհետեւ մենք մի ժողովուրդ ենք, ով Սիմոն Մարտիրոսյան ունի, Յուրի Վարդանյանի նման մարդիկ ենք ունեցել, որ հերոսներ ենք ունեցել ու ունենք»,- մասնավորապես, ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Նորատուսցի Ալիկը անցնում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահի նկուղում հնչած կրակոցների գործով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17935 դիտում

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք