Երևան
12 °C
Դեկտեմբերի 1-ին լրանում է ֆիզիկական անձանց գույքահարկի վճարման ժամկետը, որը գանձում է համայքը:
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է՝ ժամանակին վճարելով գույքահարկն ու հողի հարկը, կխուսափեք տույժերից ու տուգանքներից: Կարևոր է իմանալ նաև, որ հենց քաղաքացիների անմիջական մասնակցության ու հարկերի պարտաճանաչ վճարման շնորհիվ հնարավոր է լուծել Երևանի խնդիրները՝ մանկապարեզների սպասարկումից սկսած մինչև կանաչապատում, պոլիկլինիկաներից մինչև բնակարանային ֆոնդի պահպանում և այլն:
Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ գույքահարկի իր վճարումն այսօր կատարել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցներից քաղաքապետը հետաքրքրվել է՝ որքանո՞վ են Երևանի բնակիչներն ակտիվ իրենց հարկային պարտավորությունների կատարման գործում: Հայկ Մարությանը զրուցել է նաև բնակիչների հետ, լսել խնդիրների մասին ու վստահեցրել, որ դրանք քայլ առ քայլ կստանան լուծումները:
Շարժական և անշարժ գույքի կամ հողի տարեկան հարկի չափի ու վճարման ենթակա պարտավորությունների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական yerevan.am կայքից: Ի դեպ, վճարման ենթակա գումարի չափի մասին տեղեկատվությունը թարմացվում է ամեն օր:
Վճարման գործընթացը հեշտացնելու նպատակով քաղաքացիներին մի քանի տարբերակ է առաջարկվում: Նախ՝ PIN-կոդերն ու անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու և վճարելու համար պետք է զանգել վարչական շրջանների թեժ գիծ կամ պարզապես այցելել վարչական շրջանի աշխատակազմ:
Ստանալով կոդը՝ կարելի է նաև կայքում մուտքագրել այն և վճարում կատարել տեղում: Վճարել հնարավոր է նաև բջջային հավելվածների, վճարման տերմինալների միջոցով և բանկերում:
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշել է, որ գույքահարկը մայրաքաղաքի կարիքները հոգալու ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուր է:
«Այս առումով շատ կարևոր է ապահովել ամբողջական հավաքագրում: Երևանի յուրաքանչյուր բնակիչ պետք է գիտակցի անձնական քաղաքացիական պարտականությունը ու նաև գույքահարկի պարտաճանաչ վճարմամբ մասնակցություն ունենա քաղաքի խնդիրների լուծմանը»,- ասել է փոխքաղաքապետը:
Տարվա ընթացքում քաղաքացիները պարբերաբար տեղեկություն են ստանում պարտավորությունների ժամկետների մասին՝ հեռախոսազանգով կամ տեքստային հաղորդագրություններով: Սակայն մինչ օրս դեռ կան անգամ խոշոր ընկերություններ ու թանկարժեք գույքի սեփականատերեր, որոնք, ինչ-ինչ պատկերացումներից ելնելով, չեն շտապում վճարել իրենց գույքահարկը:
Հարկ է իմանալ, որ գույքահարկի կամ հողի հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելը, Հարկային օրենսգրքի համաձայն, օրական հաշվարկով կիրառվող տույժեր է նախատեսում: Իսկ վճարումը չկատարելու դեպքում ի վերջո գործերը փոխանցվում են իրավապահ գերատեսչություններին:
«Շատ կարևոր է, որ մեր բնակիչները վստահ լինեն, որ, հարկային պարտավորությունները կատարելով, իրենց յուրաքանչյուր լուման գնում ու ծառայում է նպատակին, այդ թվում տարեկան և հնգամյա զարգացման ծրագրերի իրականացմանը», -շեշտել է Հայկ Սարգսյանը:
Գույքահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը սահմանվում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով: Միևնույն ժամանակ յուրաքանչյուր տարի Երևանի ավագանին հաջորդ տարվա համար որոշակի սոցիալական խմբերի համար սահմանում է արտոնություններ՝ Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան պատերազմում զոհվածներ, հաշմանդամներ և այլն: Զինծառայության մեջ տվյալ պահին գտնվող անձինք օրենսդրությամբ ազատվում են գույքահարկից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետ կնվազի. շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև
«BMW X5»-ը վարել է 13-ամյա երեխան. մեքենայում են գտնվել խմած հայրը, մայրը, տատն ու ևս 2 անչափահաս
Ինչ վիճակում է Երևանում մոր հետ վրաերթի ենթարկված երեխան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Շան համար վիճաբանել, հետապնդել են միմյանց՝ վրաերթի ենթարկելով 42-ամյա կնոջը և 2-ամյա որդուն․ կինը մահացել է
Հարավային Կովկասը կարող է վերածվել տարածաշրջանային խաղաղության և կայունության կենտրոնի. Միխեիլ Կավելաշվիլի
Թե կա մեկը, ում մուտքը պետք է արգելվի եկեղեցի՝ սրբազաններն են՝ սկսած Աջապահյանից. Չախոյանը՝ Մարմաշենի վանահորը
Ձեր կամքը փորձության է ենթարկվելու՝ հաճախ ամենամտերիմների կողմից, առաջնորդները, սակայն, չեն հանձնվում. դատախազ
Մասնակցեցի վաղ առավոտյան Կապանի Նոր Առաջաձորի ջրամբարում կազմակերպված ձկնորսության առաջնությանը. Դանիելյան
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ են կատարվելու
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին և նրա ֆավորիտ որոշ եպիսկոպոսների. Հակոբյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 31-ին
Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց. Բայդենը հայտարարել է, որ սկսել է բուժումը քաղցկեղի դեմ
Ցնդած բիձա, իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի. Աննա Հակոբյան
Վանաձորում փրկարարները կանխել են ավտոտնակի հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ
Հիմնանորոգվում են Արմավիրի 3 գյուղով անցնող ճանապարհահատվածներն ու Մրգաշատի կամուրջը
Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և տան պարզաբանումներ. վարչապետ
Վարչապետն անդրադարձել է Աջապահյանի՝ Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել, խոսքերին
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո. վարչապետ
Փաշինյանը աղ ու պղպեղ լցրեց սեռական կյանքով ապրող ու բիզնես անող սրբապիղծների վերքին. Մկրտչյան. տեսանյութ
Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը նիստ է գումարել
2018-ից մինչ օրս շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացվել պետբյուջեից՝ եկեղեցիների վերականգնման, նորոգման համար
Roadpolice.am կայքում առաջիկա 2 օրերի ընթացքում հնարավոր չի լինի գրանցումներ կատարել
Գավառի բժշկական կենտրոնին համակարգչային շերտագրման նոր և ժամանակակից սարք է տրամադրվել
Սպորտային մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Ղազախստանն առաջիկայում չի նախատեսում միանալ ԲՐԻԿՍ-ին, կմնա դիտորդի կարգավիճակում. Տոկաև
Փաստորեն մեր որոշ եկեղեցիներ ոչ թե չուլանի, այլ գոմի են վերածված. Պապոյան. լուսանկար
«Новая Волна 2025»-ում Հայաստանը կներկայացնի Սուրեն Պողոսյանը
Երբ հոգևորականները զբաղված են քաղաքականությամբ, սրբավայրերն այս վիճակում են. Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գարեգին Բ-ն ծառայում է ՌԴ-ին. եթե Եկեղեցին վարկանիշ ունենար, ՀՀ-ում աղանդները չէին վխտա. Ստեփանյան. տեսանյութ
Վարչապետը ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզին ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը
Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութեր
Մեր օլիմպիական հույսը ուժեղագույնն է Եվրոպայում. 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել
Սեր, ջերմություն ու դրական ակնթարթներ Շիրակից. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել
Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում
Եկեղեցական արժեքներ ոտնահարող «հոգևորականները» կոծկելով անբարոյականությունը՝ փորձում են սուրբ երևալ. Խաչատրյան
Մահվան ելքով վրաերթ Սյունիքում. 9-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
Ինձ հայտնի են այսօրվա բարձրաստիճան հոգևորականներից շատերի աշխարհիկ կյանքի մանրամասներ. Բաբաջանյան
Բարով եք եկել մեր համայնք. վարչապետն այցելել է Արեգնադեմի նորակառույց դպրոց
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT