Երևան
12 °C
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը Գյումրիում կրկին անդրադարձել է Թալինում իր արած հայտարարությանը:
«1988 թվականի երկրաշարժից հետո, երբ Գյումրին սգի մեջ էր, միեւնույն է, կարողացավ արցախյան ազատամարտում պայքարելու համար ջոկատներ կազմել՝ ազատագրելով Արցախ աշխարհը։ Բռնապետներից ազատման այս ժամանակահատվածում էլ ձեր դերակատարումը շատ մեծ է եղել, դուք կարողացել եք ձեր կամքի ուժով, գաղափարով ու հումորով ՀՀ-ում բերել ազատություն, եւ այսօր մենք ազատվել ենք նախորդ բռնապետներից։
Ասել եմ ու նորից ուզում եմ կրկնել՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը։ Որոշ մարդիկ ուրիշ ձեւ են մեկնաբանում կամ պատկերացնում, բայց եթե չլիներ այս հաղթանակը, ապա արցախյան ազատամարտն էլ հաջողություն չէր ունենա։ Այսօրվա մեր համախմբվածությունը մի քայլ հեռացրել է պատերազմը մեր սահմաններից ու ժողովրդից»,- ընդգծեց Սասուն Միքայելյանը։
Սասուն Միքայելյանն ասաց, որ հայ ժողովուրդը միշտ հաղթանակներ է տոնել այն ժամանակ, երբ համախմբման որոշում է կայացրել։ Միքայելյանը շեշտեց, որ ՀՀ եւ Արցախի սահմաններին յուրաքանչյուր ոտնձգություն արժանի պատասխան է ստանալու։ «Այն ժամանակ, երբ մենք համախմբվել ենք, հաղթանակ ենք տոնել, եւ այսօր մեր համախմբվածությունը թուրքի դողն է, որը հասկանում է, որ եթե ոտնձգություն լինի մեր սահմաններում, ապա այս համախմբված ժողովուրդը՝ մայր ու մանուկ, դուրս կգա սահման ու կպայքարի, կմաքառի ու կհասնի Եվլախ ու Բաքու»,- շարունակեց նա։
Միքայելյանը հիշեց, որ 1,5 տարի առաջ Գյումրիում ինքը ելույթ է ունեցել ու խոսել հաղթանակի մասին, եւ այն ժամանակ իրեն որեւէ մեկը չէր հավատում։ Ըստ նրա՝ ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժողովրդի ձայնով ու ուժով հաղթանակեց, ինչի արդյունքում էլ՝ այսօր ապրում են ազատ, անկախ Հայաստանում։
«Վազգեն Սարգսյանի խոսքը հիշենք, ով ասում էր, թե չի տեսել մի ժողովուրդ, որ պատերազմ սիրի, բայց չի տեսել մի ժողովուրդ, որ իր հաղթանակը չսիրի։ Բայց նախորդ իշխանությունները, մեզ բաժան-բաժան անելով, չթողեցին զգալ մեր հաղթանակի գինը։ Բայց այսօր մենք մեր միասնությամբ պարտավոր ենք ամրապնդել Արցախի սահմանները, ազատագրված ՀՀ-ով Արցախ աշխարհի սահմանը կամրապնդենք։ Դարավոր մեր թշնամիները թող իմանան՝ եթե օրհասական պահ լինի, մենք՝ մեր ու մանուկ, դուրս կգանք սահման եւ կպայքարենք 15 թվականի, Նախիջեւանի եւ մեր այսօրվա ազատության համար»,- եզրափակեց Սասուն Միքայելյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT