«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագիրը

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի գլխավորած «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նպատակն ԱԺ-ում աջ-կենտրոն բեւեռը ձեւավորելն է՝ hայկական արքետիպի հիմքի վրա:

ՔԺՎԿ-ն, գիտակցելով իր պատասխանատվությունը Աստծո եւ մարդու առաջ, որպես ազգային-պահպանողական, բարեփոխական կազմակերպություն, նպատակ է հռչակել հայ ժողովրդի արժանապատիվ, բարեկեցիկ ու անվտանգ կյանքի ապահովումը հայրենիքում, ՀՀ զարգացումն ու արդիականացումը, հայոց պետականության վերակերտումը Հայկական բարձրավանդակում։

ՔԺՎ կուսակցությունը նախատեսում է Հայաստանում եւ սփյուռքում ծավալել քրիսոնեական վերկանգնումի շարժում, որի հիմքը հայոց մշակութային-քաղաքակրթական ինքնությունն է:

Այս կուսակցության նախընտրական ծրագրում նշված է, որ իրենք պայքարելու են ազգային պահպանողական եւ քրիստոնեական արժեհամակարգի վերածննդի, ԱԺ-ում ժողովրդավարության եւ իրական պառլամենտարիզմի, ժողովրդի ինքնիշխքնության ամրապնդման համար, իրավական եւ սոցիալական պետություն ունենալու, տնտեսական քաղաքականության ոլորտում սոցիալական-շուկայական տնտեսակարգի հաստատման համար, ապա նաեւ բարձր մշակույթի գերակայության, արտաքին քաղաքականության ոլորտում հայամետության հաստատման եւ Հայաստանակենտրոն գեոստրատեգիական սկզբունքի կիրառման համար:

ՔԺՎԿ -ն պայքարելու է Չորրորդ Հանրապետության հիմնադրման համար՝ որպես հայ ժողովրդի ազատության եւ արդար հասարակության հաստատման կարեւորագույն հանգրվանի։ Ըստ այս կուսակցության նախընտրական ծրագրի՝ Երրորդ Հանրապետության հակասական զարգացումը հանգեցրեց օրենքի արհամարհանքին, արյունակցական կապերի հիմքի վրա հասարակության առաջացմանը, մարդու արժանապատվության եւ ազատության ժխտմանը, որի հետեւանքով ունեցանք տնտեսության ոչնչացում,արդյունաբերության լուծարում, գիտության եւ կրթության աննախադեպ նահանջ, ժողովրդի հոգեւոր եւ նյութական աղքատացում։

Տնտեսության եւ սոցիալական քաղաքականության վերաբերյալ ՔԺՎԿ-ն կարծում է, որ Հայաստանի Հանրապետության հասարակական ու տնտեսական համակարգին անհրաժեշտ է տալ «սոցիալական-շուկայական տնտեսության» ուղղվածություն:

Ըստ ՔԺՎԿ-ի՝ տնտեսական համակարգի ուշադրության կենտրոնում անխուսափելիորեն պետք է լինի մարդը, զարգացման նպատակը` քաղաքացու երջանկության ապահովումն ու ստեղծագործ ներուժի իրացման խթանումը, իսկ սոցիալապես կայուն զարգացման համար հարկավոր է քաղաքացիների լայն շրջանակների ներգրավվածությունը սեփականության տնօրինման ու կառավարման գործում:

Կուսակցությունն անդրադառնում է նաեւ բնապահպանության ոլորտին․ «Առողջ բնական միջավայրի, բնության պահպանությունը, մարդու եւ բնության ներդաշնակ կյանքի, մի խոսքով՝ էկոհամակարգի ապահովումը ստանում է կենսական նշանակություն, եւ անհրաժեշտ է, որ այն գտնվի պետության բարձր հոգածության եւ պաշտպանության կենտրոնում»,- ասված է ծրագրում։

Անվտանգության ոլորտի վերաբերյալ՝ ՔԺՎԿ-ի նախընտրական ծրագրում նշված է․

«Նկատի ունենալով աշխարհակարգի հարափոփոխ եւ անկայուն վիճակը՝ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովումը եւ դրան ուղղված ջանքերի որոնումը կենսական նշանակություն են ձեռք բերում: Այս համատեքստում՝ ՀՀ եւ ԱՀ անվտանգության խնդիրները կապված են տվյալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության միջավայրից: Հետեւապես, մեծ է նաեւՀայաստանի Հանրապետության պատասխանատվությունը հատկապես տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ դրան ուղղված քայլերի գործում»։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը՝ այս կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես հայամետ դիրքորոշման եւ Հայաստանակենտրոն քաղաքականության վրա: Ըստ նրանց՝ պետք է իրականացվի ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված ազգային-պետական շահերի, միջազգային իրավունքի, պետությունների եւ միջազգային կառույցների հետ փոխգործակցության, դաշնակցային եւ բարիդրացիական հարաբերությունների վրա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22056 դիտում

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ

Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին

Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ

Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում

19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան

Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ

Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել

Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի

Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը

Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է

Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»

Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ