Արփինե Հովհաննիսյանն ապատեղեկատվութուն է տարածում, ՀԺ-ին վերագրում է հոդված, որը չի տպագրվել

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 3-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ապատեղեկատվություն է տարածել: Նա իրեն իրավունք է վարապահել հայտարարել, որ «Հայկական ժամանակ»-ը նախապես՝ մինչեւ իրավապահների համապատասխան հայտարարությունն արդեն գրել էր, որ կոռուպցիայի գործով ձերբակալվող պատգամավորը ՀՀԿ-ական Արամ Հարություննյան է:

Մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե ինչպես կքվեարկի, եթե ԱԺ նիստի օրակարգում դրվի Արամ Հարությունյանին մանդատից զրկելու հարցը, Հովհաննիսյանը պատասխանել է.

«Կքվեարկեի կողմ, եթե դատախազությունը ներկայացներ պատշաճ հիմնավորումներ առ այն, թե ինչու հենց այս պահին, ինչի համար, այդ որտեղ է հրատապությունը: Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ էր բարձրաձայնել այդ կոռուպցիոն դեպքի մասին եւ ասել էր, որ կալանավորելու են այդ մարդուն»:

Հաղորդավարի դիտարկմանը, որ Փաշինյան հայտարարել է, թե համապատասխան փաստաթուղթն է բացակայում՝ կալանավորման համար, Արփինե Հովհաննիսյանը շարունակում է.

«Խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարել էր այդ գործի մասին եւ եթե այդ անձը խուսափելու նպատակ ունենար, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը արդեն հայտնել էր, թե ում մասին է խոսքը, ուրեմն այդ մարդը կխուսափեր: Եթե դատախազը թույլ է տալիս իրեն մտնել արձակված Ազգային ժողով, ապա ես մտածում եմ, որ քաղաքական ենթատեքստ կա»,- նշել էր նա:

Ֆեյսբուքում մեկնաբանություն գրողներին աջ ու ձախ դատի տալու սպառնալիքներ հնչեցնող Արփինե Հովհաննիսյանին տեղեկացնում ենք, որ «Հայկական ժամանակ»-ն այս դեպքի մասին հրապարակում կատարել է միայն դեկտեմբերի 3-ին՝ վերահրապարակել ենք ՀՀ գլխավոր դատախազության կողմից տարածված հաղորդագրությունը, որի համաձայն դատախազությունը միջոնորդում է Արամ Հարությունյանին զրկել մանդատից:

Այս գործի հետ կապված եւս մեկ հրապարակում էլ կատարել ենք հոկտեմբերի 10-ին: Կրկին վերահրապարակել ենք մեկ այլ լրատվամիջոցի պատրաստած հոդված: Մասնավորապես, Factor.am-ը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք կալանավորվող պատգամավորն Արամ Հարությունյանն է: Ըստ էության մենք մեր վերահրապարակումով եւս հերքել էինք Արամ Հարությունյանի տարբերակը, քանի որ ՀՔԾ պետը բացասական պատասխան էր տվել:

Այս պարագայում անհասկանալի է, թե ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ինչ հրապարակում է ակնարկել: Պատրաստ ենք հերքել մեր այս հրապարակումը, եթե Հովհաննիսյանը մեզ տրամադրի ՀԺ-ում կամ armtimes.com-ում տպագրված մի հոդված, որով մենք պնդում ենք, թե Արամ Հարությունյանը կալանավորվելու է կամ վարչապետն իր մասին է ԱԺ-ում ակնարկել:

Եվ, եթե Արփինե Հովհաննիսյանն այդքան լավ է տիրապետում բոլոր պաշտոնյաների ընտանեկան բիզնեսներին, ապա զարմանալի է՝ ինչու՞ չի բարձրաձայնում, թե ՀՀԿ-ական ներկա եւ նախկին պաշտոնյաները ինչպես են ձեռք բերել իրենց գիշերային ակումբները, կազինոները, ռեստորանները, հյուրանոցները, դղյակները եւ ընդհանրապես՝ ահռելի ունեցվածքը:

 Մեր նշած հատվածը կարող եք դիտել 16:45-ից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5010 դիտում

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով