Սիլվա Համբարձումյանը երբեք առանց փաստաթղթի ոչ մի հայտարարություն չի անում. Սիլվա Համբարձումյան

Սիլվա Համբարձումյանը երբեք առանց փաստաթղթի ոչինչ չի հայտարարել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սիլվա Համբարձումյանը:

«Ինձ կանչել են 6-րդ վարչություն` Մայրապետյանի փաստաբանները բողոքել են, ես ասել եմ, որ շատ բան գիտեմ, բայց չեմ հայտարարում: Հայտարարում եմ այն՝ ինչ կապված է ինձ հետ»,- ասաց Համբարձումյանը:

Կապված Արամ Հարությունյանի գործի հետ Համբարձումյանն ասաց. «Ես իմ բաժնեմասն եմ վաճառել 40 միլիոն դոլարով, 14 միլիոն դոլար կաշառք եմ տվել Արամ Հարությունյանին, եւ այդ գումարն ինքս եմ վճարել: Հիմա հոգիս հանգիստ է, ես երեկվանից հանգիստ քնում եմ, քանի որ հասունացավ այդ պահը, որ Արամ Հարությունյանին կալանավորելու խափանման միջոցով դատախազությունը կմտնի Ազգային ժողով: Բոլորը համոզվեցին, որ ես ճիշտ եմ, այստեղ փողի խնդիրը չէր, այստեղ սկզբունքների խնդիր էր, երբ մի մարդ 2008 թվականից խաբում է, ասում է՝ երկու հարկը շենքի կտա, իսկ 2015 թվականին, երբ մարզպետ էր, ես գնացի մոտը, ասաց՝ գնա՛, ինչ ուզում ես արա, տալու բան չունեմ, ինչ ուզում ես, արեցի»:

Լրագրողի դիտարկմանը, թե Համբարձումյանը հայտարարել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված քրեական գործ պետք է հարուցվի, Համբարձումյանը պատասխանեց. «Արդեն մուտք ենք արել դատախազություն` կստանանք պատասխանը: Կհարուցվի իհարկե, մենք փաթեթը ունենք, գողության սարքավորումը, որ գողացել է, դա ունի: Բոլոր փաստաթղթերը ունենք, Սիլվա Համբարձումյանը երբեք առանց փաստաթղթի ոչ մի հայտարարություն չի անում»:

Սամվել Մայրապետյանի գործի հետ կապված Համբարձումյանը նշեց. «Ես Մայրապետյան Սամվելին 2 միլիոն եմ փոխանցել եւ գույք չեմ ստացել: Ինչի՞ համար եմ փոխանցել: Ո՞վ էր Մայրապետյան Սամվելը, ո՞ր նախարարն էր»:

Հարցին, թե նախկին հարցազրույցի ժամանակ ասել է, որ այդ գումարի մի մասը փոխանցվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կոնկրետ այդ մասով ունի՞ փաստեր, Համբարձումյանն ասաց. «Այո, կամերաներ կան: Ես արդեն ստորագրություն եմ տվել գաղտնիք չհրապարակելու»:

Տպել
3407 դիտում

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց