Մամուլի քարտուղարը ձեզ հետ է խոսում, դուք միշտ լսողի դերում եք եղել. Փաշինյան-Սարգսյան թեժ բանավեճ

Մենք համարում ենք, որ եղել է իշխանափոխություն, ոչ թե հեղափոխություն, տվյալ դեպքում եղել է բողոքի ալիք, որը պարոն Փաշինյանը հեծել է եւ եկել իշխանության:

Այս մասին քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում ընթացողնախընտրական մեծ բանավեճի ժամանակ նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով  Լեւոն Շիրինյանի հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ում տեղի ունեցածը հեղափոխություն էր:

«Պարոն Փաշինյանն ասում է՝ տեղի ունեցածը բացառիկ է, բայց պիտի հիասթափեցնեմ, ամեն տեղ էլ դա լինում է եւ սովորաբար լավ չի վերջանում»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Ընթացքում հաղորդավարները հիշեցրեցին, որ միմյանց վիրավորել չի կարելի:

Վիգեն Սարգսյանի խոսքերին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ «Բայղուշ բառը վիրավորակա՞ն է»: Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Այո, շատ վիրավորական է ու խորհուրդ չեմ տալիս այդ բառերի մեջ գնալ, որովհետեւ հիմա կոնսոլիդացիայի պահ է: Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ձեր տապալվելը ոչ մեկին ձեռք չի տալիս: Ինձ ձեռք չի տալիս, որովհետեւ իմ երեխաներն են այս երկրում ապրում: Բայց ես ուզում եմ, որ դուք հաջողեք աշխատանքով, ոչ թե խոսքերով: Որ մարդիկ զգան, որ երջանիկ են: Ձեր պատմածից դուրս է գալիս, որ մենք իդեալական երկրում ենք ապրում, որտեղ թոշակները, աշխատավարձերը ավելացել են, գները իջել են, բայց մարդիկ դա չեն զգում»:

Շարունակելով, ՀՀԿ ցուցակի առաջնորդը նշեց, որ կա զանգված, որն իրենց պաշտպանում է ու պետք չէ բռնանալ այդ զանգվածի վրա, իրենք լավ իշխանություն են եղել, իրենց հետ նախագահներ են խոսել, մինչդեռ Ն. Փաշինյանի հետ խոսում են մամուլի քարտուղարները:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբ Վիգեն Սարգսյանն ասում է՝ բողոքի ալիքը հեծեցին, սա իրենց մտածողությունն է. «Սա քաղաքական գործչի եւ հանրության հարաբերությունների մասին պատկերացում է: Իրենք (ՀՀԿ-ն-խմբ) եւ արտաքին եւ ներքին հարաբերության մեջ պատկերացնում են հենց այդ հարաբերությունը՝ կամ դու պետք է հեծնես, կամ քեզ պետք է հեծնեն: Իրենք ներքին կյանքում աշխատել են ժողովրդին հեծնել, եւ դրա արդյունքում իրենց դրսներում հեծնել են: Հիմա էլ ասում են, թե արտաքին քաղաքականություն է եղել:

Հետո էլ ասում են՝ ձեզ հետ խոսում է մամուլի քարտուղարը: Մամուլի քարտուղարը ձեզ հետ է խոսում: Ինձ հետ որեւէ մամուլի քարտուղար չի կարող խոսել»:

Վիգեն Սարգսյանը հակադարձեց, թե վերջին օրերին Փաշինյանի հետ 4 մամուլի քարտուղար է խոսել, Փաշինյանն արձագանքեց. «Քարտուղարները կարող են խոսել իմ մասին եւ շատ հնարավոր է, աշխարհի բազմաթիվ մամուլի քարտուղարներ խոսեն իմ մասին, բայց ոմանց դա չի սպառնում»:

«Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը շարունակելով թեմայի շուրջ բանավեճը, նշեց, որ տեղի է ունեցել հեղափոխություն, միայն թե պարտվող կողմը չի կարողանում արժանապատիվ պարտվել. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է բոլորը հրաժարական տային, ոչ թե աթոռները պահեին, փորձեին սաբոտաժ անել: Դուք գիտե՞ք, որ գյուղերում մեզ ասում են՝ այնպես արեք, որ չխոսեն ՀՀԿ-ի մասին»:

Վիգեն Սարգսյանն արձագանքեց, որ այդպես էլ արել են, հրաժարական տվել են, իսկ ովքեր չեն տվել, ՀՀԿ-ի դավաճաններն են, որոնք կդավաճանեն նաեւ նոր իշխանություններին: Իսկ այն գյուղերում, որտեղ ինքն է եղել, շատ ջերմ են ընդունել ՀՀԿ-ականներին,ինքը բազմաթիվ գյուղերում է եղել, իրենց սիրում են:

«Դուք արժանապատիվ պարտությունը կկրեք ու ցույց կտաք արժանապատվությունը: Մենք այս պահին անում ենք այն, ինչ կուսակցությունը պետք է անի: Կուսակցությունը պետք է ընդունի իրականությունը, որ եղավ եւ գնա նոր քաղաքական փուլի: Մենք ունենք զանգված, հսկայական քանակ մարդկանց, ովքեր մեզ ասում են, որ մեր կարիքն ունեն խորհրդարանում»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը կրկին արձանագրեց. «Տեսեք լեզվամտածողությունը՝ մենք ունենք զանգված, ունենք մարդկանց քանակ եւ հեծնել: Սրանով ամեն ինչ ասված է, այլ մեկնաբանություն անելու կարիք չկա, այս մարդիկ տարիներով մտածում են հեծնելու եւ զանգվածի մասին»:

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն ասաց, որ ինքն այն կարծիքին չէ, որ ՀՀԿ-ն պետք է փակել, պետք է ՀՀԿ-ականներին քառատել, քանի որ ՀՀԿ-ում իսկապես կան մարդիկ, որոնք ծառայություն են մատուցել հայրենիքին, իսկ ՀՀԿ-ն կանցնի, թե չի անցնի, կորոշի ժողովուրդը:

Սրան արձագանքեց «Սասնա ծռերի» առաջին համար  Վարուժան Ավետիսյանը. «Ոչ ոք չի խոսում քառատելու մասին, մասնատելու մասին: Դուք շարունակում եք նախկին ռեժիմի փաստաբանի դերը կատարել, այն ռեժիմի, որը մարդկանց է գնդակահարել, ռեժիմը, որը սպանել է մադրկանց ու մահակի վերածած ոստիկանության միջոցով ապստամբների վրա է գցել մեղքը ու դա կբացահայտվի: Խոսքը մի ռեժիմի մասին է, որի գործողությունները հանգեցրել են ցեղասպանական հետեւանքների, որը տարածք է զիջել եւ պատճառ է դարձել մեր 100-ից ավելի քաղաքացիների մահվան»:

Վիգեն Սարգսյանը Վարուժան Ավետիսյանի խոսքերին զուգահեռ պատասխանեց՝ «Դուք եք գնդակահարել, բառիս բուն իմաստով», Արամ Սարգսյանն էլ հայտարարեց. «Դուք եք մարդկանց գնդակահարել: Ես սպայի պատիվ եմ պահում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5525 դիտում

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը